Գլխավոր տեղեկություն
Համար
N 621-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.05.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.05.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մայիսի 2022 թվականի N 621-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 496-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ մասերը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի Գևորգ Չաուշի խճուղի թիվ 5 հասցեում գտնվող 19.1 հա ընդհանուր մակերեսով հողամասը և 23,616.9 քառ. մետր մակերեսով շենքերը և շինությունները (այսուհետ՝ գույք)՝ 07-053-0156-0013 կադաստրային ծածկագրով, 1 384 765 000 դրամ հաշվեկշռային արժեքով, հետ վերցնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին։

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝ իրականացնել որոշման 1-ին կետում նշված գույքի տեխնիկական վիճակի հետազննություն։

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները (հիմք ընդունելով որոշման 2-րդ կետում նշված հետազննության արդյունքները)՝ սահմանելով, որ անշարժ գույքի իրավունքների նկատմամբ պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջոցների հաշվին։

4. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ համաձայն հավելվածի։

5. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ, սույն որոշման առաջին կետում նշված գույքի վրա նախատեսված շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո, բայց ոչ ուշ, քան 2027 թվականի մայիսի 1-ը, ապահովել սույն որոշման հավելվածում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը։

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ի «Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» N 496-Ա որոշման հավելվածով հաստատված ցանկի 49-րդ կետը։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

 

05.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

մայիսի 5-ի N 621-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

 

Հ/Հ

Հասցեն

Շենքի,
շինության
մակերեսը
(քառ. մետր)

Հողամասի
մակերեսը
(հա)

Սկզբնական
արժեքը
(ՀՀ դրամ)

Ծանոթություն

1.

քաղաք Երևան,
Ծով. Իսակովի պող. թիվ 10

5,631․5

0․843595

197,718,505.5

 

2.

քաղաք Երևան,
Մ. Խորենացի փողոցի 3, 7

3,098․89

0․108

164,282,470

 

3.

քաղաք Երևան,
Մ. Խորենացի փողոցի 3, 7

3,570․59

0․1007

282,287,426

 

4.

քաղաք Երևան,
Մ. Խորենացի փողոցի 7

433․58

 

130,000,000

 

5.

քաղաք Երևան,
Մ. Խորենացի փողոցի 7

356․5

 

110,072,000

 

6.

քաղաք Երևան,
Մ. Խորենացի փողոցի 7

14․0

 

2,227,990

 

7.

քաղաք Երևան,
Մ. Խորենացի փողոցի 7ա

1,439․5

 

316,466,700

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

05.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան