ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 423-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿԱՀՈՒՅՔԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ԳՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 39,056,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Կահույքի պատրաստում և գնում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կնքված (ՀՎՀՀ՝ 02507456)` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ՀԱՏՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05500145) 2022 թվականի մայիսի 10-ին կնքված N ՀՀ-Կ-01/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գույքի պատրաստման և գնման աշխատանքների իրականացում` 19,528,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՀԱՏՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05500145) 2022 թվականի մայիսի 10-ին կնքված N ՀՀ-Կ-02/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գույքի պատրաստման և գնման աշխատանքների իրականացում` 19,528,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄաթևոսՅԱՆ |
Երևան |
24.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 423-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԿԱՀՈՒՅՔԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ԳՆՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Գյումրի քաղաքի «Մուշ» թաղամասում մանկապարտեզով բնակելի համալիրի կառուցման աշխատանքների ծրագիրը բարեգործական է որակվել 11.03.2021 թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Մանկապարտեզով բնակելի համալիրի կառուցում» ծրագրի մասին N 194-Ա որոշմամբ։ Այժմ, սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման նպատակով, նախատեսվում է հիմնադրամի միջոցներով վերոնշված բնակելի համալիրի թիվ 1 և 2 շենքերի բնակիչների համար գույքի պատրաստում և գնում։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում՝ օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից |
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաք, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
39,056,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ» թաղամասում մանկապարտեզով բնակելի համալիրի թիվ 1 և 2 շենքերի բնակիչներ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագրերը նախատեսվում է իրականացնել 2022 թ. հունիսի 13-ից մինչև 2022 թ. օգոստոսի 15-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Այժմ նախատեսվում է գնել գույք թիվ 1 շենքի բնակիչների համար՝ 19,528,00,000 դրամ, և թիվ 2 շենքի բնակիչների համար՝ 19,528,00,000 դրամ, ժամկետը՝ 2022 թ. հունիսի 13-ից մինչև 2022 թ. օգոստոսի 15-ը։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Կենցաղային պայմանները բարելավելու նպատակով նախատեսվում է ձեռքբերել կահույք (զգեստապահարան, խոհանոցային, ննջասենյակի և հյուրասենյակի կահույք) «Մուշ» թաղամասում մանկապարտեզով բնակելի համալիրի թիվ 1 և 2 շենքերի բնակիչների համար՝ 39,056,000 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն չի նախատեսվում |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄաթևոսՅԱՆ |
24.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |