ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 սեպտեմբերի 2022 թվականի N 1359-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 1201-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվելու կարգը, վճարները և պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 1201-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումները.
1) վերնագրում «վճարները» բառը փոխարինել «վճարի չափը» բառերով.
2) N 1 հավելվածի 11-րդ կետը «սարքի միջոցով» բառերից հետո լրացնել «կամ ջրօգտագործման թույլտվությունում նշված ջրահեռացման ծավալին համապատասխան» բառերով.
3) N 2 հավելվածի 4-րդ կետը «վրա» բառից հետո լրացնել «կամ ջրօգտագործման թույլտվությունում նշված ջրահեռացման ծավալին համապատասխան» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
01.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 սեպտեմբերի 2022 թվական: