Գլխավոր տեղեկություն
Համար
N 707-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.05.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.03-2021.05.16 Պաշտոնական հրապարակման օրը 07.05.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.05.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
06.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մայիսի 2021 թվականի N 707-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 90-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 148-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 27-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 90-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման և հավելվածի վերնագրերում «ՎԻՐԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՑԱԾ» բառերը փոխարինել «ՎԻՐԱՎՈՐՈՒՄ (ՎՆԱՍՎԱԾՔ) ՍՏԱՑԱԾ ԿԱՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ» բառերով.

2) որոշման 1-ին կետում, 3-րդ կետի 1-ին ենթակետում և հավելվածի 1-ին կետում «վիրավորում ստացած» բառերը փոխարինել «վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած» բառերով.

3) որոշման հավելվածի 2-րդ կետում «վիրավորում ստացած» բառերը փոխարինել «վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած (որոնց մոտ ախտանիշներն ի հայտ են եկել մինչև 2021 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում)» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 8-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 148-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման և հավելվածի վերնագրերում «ՎԻՐԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՑԱԾ» բառերը փոխարինել «ՎԻՐԱՎՈՐՈՒՄ (ՎՆԱՍՎԱԾՔ) ՍՏԱՑԱԾ ԿԱՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ» բառերով.

2) որոշման 1-ին կետում «վիրավորում ստացած» բառերը փոխարինել «վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 8-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան


06.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան