ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 2015 թվականի N 1119-Ն
ՀՈՂԱՄԱՍԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, «ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՀԱՏԱԿԱԳԻԾՆ ՈՒ ՏԱՐԱԾՔԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 827-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ե» կետի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի» 605-րդ հոդվածի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) «Էրեբունի» պետական արգելոցի սահմանների նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Էրեբունի» պետական արգելոցի սահմանների հատակագիծը` համաձայն N 2 հավելվածի.
3) «Էրեբունի» պետական արգելոցի տարածքի չափը` 118.75 հեկտար:
2. Ընդունել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ողջաբերդի համայնքի ավագանու 2014 թվականի սեպտեմբերի 19-ի N 17 որոշմամբ հաստատված՝ 6,7 հեկտար մակերեսով և 82.511.0 հազ. դրամ կադաստրային արժեքով հատուկ պահպանվող տարածքների հողերի նվիրաբերությունը Հայաստանի Հանրապետությանը:
3. Սույն որոշման 2-րդ կետում նշված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ողջաբերդի համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 24.82 հեկտար հատուկ պահպանվող հողերի կատեգորիա փոխադրված հողերն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով ամրացված՝ «Էրեբունի» պետական արգելոցի 118.75 հեկտար հողամասի և այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը` «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփական միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի «Էրեբունի» պետական արգելոցի կանոնադրությունը հաստատելու մասին» N 827-Ն որոշման հավելվածի «Էրեբունի» պետական արգելոցի կանոնադրության 1-ին կետում «Շորբուլաղ» և «89 հեկտար» բառերը համապատասխանաբար փոխարինել «Մուշավան» և «118.75 հեկտար» բառերով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հոկտեմբերի 2 Երևան |
Հավելված N 1 |
I. «ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
1. «Էրեբունի» պետական արգելոցը գտնվում է մերձարաքսյան ծալքավոր լեռնաշղթաների լանջերում, Երևան քաղաքի հարավարևելյան կողմում` Մուշավան և Գեղադիր գյուղերի միջև ընկած հատվածում: «Էրեբունի» պետական արգելոցի ընդհանուր մակերեսը 118.75 հեկտար է:
2. «Էրեբունի» պետական արգելոցի տարածքը հյուսիս-արևմուտքից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ողջաբերդի գյուղական համայնքին, հարավից և հարավ-արևմուտքից «Բ»-«Ա» հատվածով՝ Երևան քաղաքին:
II. «ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ - ՈՂՋԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ
«Ա»-«Բ» ՍԱՀՄԱՆԱԳԻԾ
3. Արգելոցի, Ողջաբերդի գյուղական համայնքի և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից, որի կոորդինատներն են՝ (x=44446174.3487, y=8466116.4661)՝ սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, թիվ 1-3 սահմանակետերով անցնում 414 մ՝ հասնում թիվ 4 սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (x=4446491.8476, y=8466365.9704): Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը նորից թեքվում է հյուսիս-արևելք, թիվ 5-7 սահմանակետերով անցնում 379 մ՝ հասնում թիվ 8 սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (x=4446627.7683, y=8466718.6016), այնուհետև սահմանագիծը ջրբաժանով թեքվում է հյուսիս-արևելք՝ թիվ 9-16 սահմանակետերով անցնում 467 մ՝ հասնում թիվ 17 սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (x=4446849.0018, y=8467113.2367): Թիվ 17 սահմանակետից սահմանագիծը կտրուկ թեքվում է դեպի հարավ՝ թիվ 18 սահմանակետով անցնում 292 մ՝ հասնում ձորի մեջ գտնվող թիվ 19 սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (x=4446572.1785, y=8467202.8105), որից հետո լանջով թեքվում է հարավ-արևելք՝ թիվ 20-28 սահմանակետերով անցնում 840 մ՝ հասնում թիվ 29 սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (x=4446100.7423, y=8467882.2557): Թիվ 29 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ-արևմուտք՝ թիվ 30 սահմանակետով անցնում 449 մ՝ հասնում առվի եզրին գտնվող թիվ 31 սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (x=4445688.2217, y=8467732.2227), ապա հատելով առուն՝ հորիզոնականների ուղղությամբ թեքվում է հարավ՝ անցնում 90 մ՝ հասնում Արգելոցի, Ողջաբերդի գյուղական համայնքի և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (x=4445597.5324, y=8467732.1231):
4. «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2931 մ է:
III. «ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ-Ք. ԵՐԵՎԱՆ
«Բ»-«Ա» ՍԱՀՄԱՆԱԳԻԾ
5. Արգելոցի, Ողջաբերդի գյուղական համայնքի և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը լանջով թեքվում է դեպի արևմուտք՝ թիվ 1-3 սահմանակետերով անցնում 281 մ՝ հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 4 սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (x=4445651.5506, y=8467464.2250), այնուհետև դաշտային ճանապարհին զուգահեռ թեքվում է կրկին դեպի արևմուտք՝ թիվ 5-8 սահմանակետերով անցնում 362 մ՝ հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 9 սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (x=4445708.9582, y=8467110.8587): Թիվ 9 սահմանակետից սահմանագիծը զուգահեռ դաշտային ճանապարհով, ձորով՝ թեքվում է դեպի արևմուտք, թիվ 10-14 սահմանակետերով անցնում 534 մ՝ հասնում թիվ 15 սահմանակետին, որի կոորդինատներն են՝ (x=4445936.7189, y=8466638.0729): Թիվ 15 սահմանակետից՝ սահմանագիծը դաշտային ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հյուսիս-արևմուտք՝ թիվ 16-21 սահմանակետերով անցնում 536 մ՝ հասնում թիվ 22 սահմանակետին, որի կոորդինատներն են` (x=4446092.8234, y= 8466151.5370), որտեղից թեքվում է դեպի հյուսիս՝ հատելով առուն՝ անցնում 89 մ՝ հասնում Արգելոցի, Ողջաբերդի գյուղական համայնքի և Երևան քաղաքի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետին:
6. «Բ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1802 մ է:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
«Էրեբունի» պետական արգելոցի սահմանների հատակագիծը
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|