ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2000 Թ. ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 110 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
13 ապրիլի 2001 թ. |
N 120 |
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2000 թ. հունիսի 12-ի N 110 հրամանով (2001 թ. հունվարի 10-ի N 6, փետրվարի 14-ի N 47 հրամանների խմբագրությամբ) հաստատված Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգի 14-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հարցաթերթիկի հարցերին պատասխանելու համար դիմորդին տրվում է երեք ժամ: Նշված ժամանակը լրանալուն պես, դիմորդը պարտավոր է հարցաթերթիկը և իր գրած պատասխանները հանձնել Հանձնաժողովին:
Քննության ընթացքում դիմորդին չի թույլատրվում` օգտվել օրենքներից, այլ նորմատիվ իրավական ակտերից, մասնագիտական գրականությունից, տեղեկատուներից, ծածկաթերթիկներից, երկխոսության մեջ մտնել մյուս դիմորդների հետ: Նշված պահանջներից որևէ մեկի խախտման դեպքում դիմորդը հեռացվում է քննությունից: Հաջորդ անգամ քննությանը նա կարող է մասնակցել ընդհանուր հիմունքներով` քննությունից հեռացվելու օրվանից ոչ շուտ, քան վեց ամիս հետո»:
Նախարար | Վ. Խաչատրյան |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
16 մայիսի 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 11801094
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|