ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի մարտի 4-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) ամբողջ տեքստում «բնապահպանական մարմին» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «շրջակա միջավայրի մարմին» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 1-ին կետի «բնապահպանության բնագավառի» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի ոլորտի» բառերով.
2) 2-րդ կետի «բնապահպանական օրենսդրության» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի օրենսդրության» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «գ» ենթակետի «բնապահպանության բնագավառի» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի ոլորտի» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ մասում`
1) 2-րդ կետի «բնապահպանական օրենսդրության» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի օրենսդրության» բառերով.
2) 3-րդ կետի «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի պահպանության» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. մարտի 19 Երևան ՀՕ-113-Ն |