ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
N 93-Մ | 22.03.1999 թ. |
ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 28-ը հոկտեմբերի 1998 թ. «Պետական հանրակրթական հաստատությունների համակարգի հետագա ապակենտրոնացման մասին» թիվ 661 որոշման
Հրամայում եմ`
1. Հաստատել «Համայնքի կառավարմանը հանձնված պետական հանրակրթական հաստատության գործադիր տնօրենի ընտրության և նշանակման» կարգը:
2. Նախարարության իրավաբանին (Վ. Սարգսյան)` փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման:
3. Հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Թոփուզյանին:
Նախարար | Լ. Մկրտչյան |
Հաստատում եմ` |
Մ Ր Ց ՈՒ Թ Ա Յ Ի Ն Կ Ա Ր Գ
ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՇԱՆԱԿՄԱՆ
Սույն կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. հոկտեմբերի 28-ի «Պետական հանրակրթական հաստատությունների համակարգի կառավարման հետագա ապապետականացման մասին» թիվ 661 որոշմամբ համայնքների կառավարմանը հանձնված պետական հանրակրթական հաստատության գործադիր տնօրենի (այսուհետև` տնօրեն) ընտրության կատարումն ապահովելու նպատակով:
1. Պետական հանրակրթական հաստատության (այսուհետև` հաստատություն) տնօրենի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ հայտարարելու մասին որոշումն ընդունում է հաստատության կառավարման բարձրագույն մարմինը` հաստատության խորհուրդը (այսուհետև խորհուրդ):
2. Տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելու մասին խորհրդի կողմից որոշում ընդունվելուց հետո, խորհրդի նախագահը այդ մասին տեղյակ է պահում համայնքի ղեկավարին:
3. Տնօրենի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ անցկացնելու մասին խորհրդի որոշումը և մրցույթի պայմանները խորհուրդը տասնօրյա ժամկետում առնվազն մեկ անգամ հայտարարում է զանգվածային լրատվության միջոցներով:
4. Տնօրենի պաշտոնի համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարության տեքստում պարտադիր է նշել`
● մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման ժամկետը, որը չի կարող պակաս լինել մրցույթ անցկացնելու մասին հայտարարության հրապարակման պահից հաշված` մեկ ամսից.
● մրցույթի անցկացման օրը, ժամը, վայրը
● մրցույթին մասնակցելու պայմանները
● հավակնորդներին ներկայացվող պահանջները (չափանիշները)
5. Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
քաղվածք աշխատանքային գրքույկից
ինքնակենսագրություն
բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը
կադրերի հաշվառման անձնական թերթիկ
● տեղեկանք բնակավայրից
● հրատարակված հոդվածներից ցանկ (առկայության դեպքում)
● գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճեններ (առկայության դեպքում) գործունեության ծրագիր հաստատության գործունեության մասին:
6. Մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները (չափանիշներն) են`
պարտադիր չափանիշներ
● բարձրագույն կրթություն
● առնվազն 3 տարվա մանկավարժական աշխատանքի փորձ
● գրական հայերենի տիրապետում
● կրթության համակարգի օրենսդրության և ենթաօրենսդրական ակտերի, աշխատանքային օրենսգրքի և նորմացույց փաստաթղթերի (այդ թվում ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ) իմացություն
● հաստատության բարեփոխման ծրագիր (հայեցակարգ, հիմնադրույթներ) մշակելու ունակություն
ցանկալի չափանիշներ
● կրթական հաստատության կառավարման և ղեկավարման հիմունքների իմացություն
● ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն
● ներդպրոցական կառավարման և վերահսկողության փաստաթղթեր կազմելու ունակություն
● աշխատանքային կոլեկտիվի ղեկավարման հմտություններ
● բարձրագույն մանկավարժական կրթություն
● ուսուցչի որակավորման բարձր տարակարգ
● ղեկավար կամ վարչական աշխատանքի փորձ
● ռուսաց և օտար լեզվի իմացություն
● հաստատության կառավարման, տնտեսավարման, ֆինանսավորման խնդիրների լուծմանը համայնքը և ծնողներին ներգրավելու կարողություն
● կրթության բնագավառում պետական քաղաքականությանը համապատասխան հաստատության զարգացման հայեցակարգ մշակելու ունակություն
● համակարգչով աշխատելու հմտություն:
7. Մրցույթն անցկացնելու համար խորհուրդը ստեղծում է մրցութային հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են խորհրդի նախագահը և անդամները (վճռական ձայնի իրավունքով): Խորհուրդը կարող է հանձնաժողովի մեջ ընդգրկել նաև երկու անկախ փորձագետների (խորհրդակցական ձայնի իրավունքով):
Մրցույթը հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Հանձնաժողովի նախագահը ի պաշտոնե խորհրդի նախագահն է: Նիստն իրավազոր է համարվում, եթե դրան մասնակցել է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը: Հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված, եթե խորհրդի անդամների կեսից ավելին քվեարկել է կողմ:
8. Մրցույթի արդյունքները հայտարարվում են մրցութային հանձնաժողովի որոշմամբ: Եթե ոչ մի հավակնորդ մրցույթով չի անցնում, ապա հայտարարվում է լրացուցիչ (նոր) մրցույթ` նույն կարգով:
Մրցութային կարգով ընտրված տնօրենի պաշտոնի հավակնորդի հետ խորհրդի որոշմամբ համայնքի ղեկավարը կնքում է պայմանագիր` մրցույթի` ավարտից 10-օրյա ժամկետում:
9. Մրցույթի անցկացման արդյունքները ենթակա են վերանայման օրենսդրությամբ սահմանված կարգով:
10. Վերադասության կարգով փաստարկները ճշտելու նպատակով ստեղծվում է 5 հոգուց բաղկացած հանձնաժողով, որի մեջ ընդգրկվում են երկու անկախ փորձագետներ և մեկական ներկայացուցիչ համայնքից, մարզպետարանից և նախարարությունից: Մրցութային կարգի խախտումներ հայտնաբերելու դեպքում, նախարարությունը առաջարկություն է ներկայացնում համայնքի ղեկավարին մրցույթի արդյունքները չեղյալ հայտարարելու համար և առաջարկում խորհրդին անցկացնելու նոր մրցույթ:
11. Մրցույթը չեղյալ է համարվում այն դեպքում, երբ մրցույթի մասնակիցները կամ կազմակերպիչները թույլ են տվել, մրցույթի արդյունքների վրա էապես ազդող, սույն կարգի խախտում:
Գրանցված է |