Օրենքն ունի անցումային դրույթ: Տես 7-րդ հոդվածը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի ապրիլի 11-ին
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Եթե կատարողական վարույթի (վարույթների) ընթացքում պարզվում է, որ պարտապանի նկատմամբ բոլոր գույքային պահանջների չափը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի ավելի քան երկուհազարապատիկի չափով գերազանցում է պարտապանի՝ «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով բռնագանձման ենթակա գույքի արժեքը, ապա հարկադիր կատարողը պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը (վարույթները) 90 օր ժամկետով և կատարողական վարույթի կողմերին ծանուցել պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան դիմելու իրավունքի մասին:
Սույն մասի իմաստով գույքի արժեքը որոշվում է ըստ դրա շուկայական արժեքի, իսկ իրացման ներկայացված լինելու դեպքում՝ ըստ առաջիկա իրացման մեկնարկային գնի։ Պահանջների չափի մեջ հաշվարկվում են նաև կատարողական ծախսերը և գույքի իրացումից ծագող հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների պարտավորությունները:»:
Հոդված 2. Օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում և 39-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում «կարճվում է» բառերը փոխարինել «ավարտվում է» բառերով:
Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասում «կազմված կատարողական թերթն ուղարկվում է հարկադիր կատարման» բառերը փոխարինել «դատարանը ներկայացնում է հարկադիր կատարման դիմում» բառերով:
Հոդված 4. Օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասում «կազմված կատարողական թերթն անհապաղ ուղարկվում է հարկադիր կատարման» բառերը փոխարինել «դատարանն անհապաղ ներկայացնում է հարկադիր կատարման դիմում» բառերով:
Հոդված 5. Օրենքի 77.1-ին հոդվածում «կազմված կատարողական թերթն ուղարկվում է հարկադիր կատարման» բառերը փոխարինել «դատարանը ներկայացնում է հարկադիր կատարման դիմում» բառերով։
Հոդված 6. Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «է» կետը «պարտավորությունները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իրավասու մարմնի պահանջները,» բառերով.
2) «ը.1» կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:
2. Սույն օրենքի 3-5-րդ հոդվածները գործում են «Կատարողական վարույթի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Կառավարության որոշմանը համապատասխան՝ կատարողական վարույթի հարուցման համար անհրաժեշտ տվյալները դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն էլեկտրոնային եղանակով փոխանցելն ապահովող համակարգի և դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի) կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման պահից:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգը ներդրվում է մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. մայիսի 3 Երևան ՀՕ-192-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2024 թվական: