ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
5 դեկտեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1995 թվականի ծրագրի կատարման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության հաշվետվությունը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
Հաստատված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1995 թվականի ծրագրի կատարման մասին
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Ծրագրի ընդունման ժամանակագրությունը
Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհուրդը 1994 թվականի հունվարի 12-ին հաստատել է Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1994 թվականի ծրագիրը։
1995 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1995 թվականի ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)։ Ծրագրի հաստատման մասին որոշման մեջ նշված է, որ հաստատվում է 1995 թվականի ծրագիրը՝ հիմք ընդունելով 1994 թվականի ծրագիրը՝ փոփոխություններով և լրացումներով։ Ծրագրի ցանկերում փոփոխությունները և լրացումները հիմնականում կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության, աշխատավորական կոլեկտիվների և այլ անձանց նախաձեռնությամբ սեփականաշնորհվող ձեռնարկությունների թվի ավելացման հետ։
1.2. Սեփականաշնորհման և ապապետականացման նախապատրաստման հարցերով զբաղվող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը
Մինչև 1995 թվականի դեկտեմբերի 27-ի «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը, հանրապետությունում պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումն ու ապապետականացումն իրականացնող իրավասու պետական մարմինը Հայաստանի հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովն էր։ «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ սեփականաշնորհման օրենք) փոփոխությունից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի վերակազմավորման մասին» N 39 որոշմամբ սեփականաշնորհման և ապապետականացման հարցերով զբաղվող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչվեց Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովը։
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունվարի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհման և ապապետականացման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի մասին» N 13 որոշմամբ սեփականաշնորհման և ապապետականացման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչվեց Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությունը։
Հայաստանի Հանրապետության նախագահի 1997 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրով Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությունը վերակազմավորվեց Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության, որին և փոխանցվեցին սեփականաշնորհման և ապապետականացման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի գործառույթները։
1.3. Հաշվետու ժամանակահատվածը
Ծրագրի կատարման հաշվետվությունն ընդգրկում է 1996 թվականի մարտի 9-ից մինչև 1997 թվականի օգոստոսի 25-ն ընկած ժամանակահատվածը։
2. Միջին և խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհումը
2.1. Մասնակի անհատույց սեփականաշնորհումը
2.1.1. Մասնակի անհատույց սեփականաշնորհման իրավական և մեթոդական դաշտը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 1996 թվականի ապրիլի 12-ին ընդունել է «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի նոյեմբերի 1-ի «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին», Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1994 թվականի մայիսի 6-ի «Պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման և այդ ձեռնարկություններն ընկերությունների վերակազմավորելու կարգի» և «Մասնակի անհատույց սեփականաշնորհման հիման վրա վերակազմավորված բաժնետիրական ընկերություններում շահույթից ինվեստիցիոն սեփականաշնորհման ֆոնդերին կատարվող մասհանումների, այդ միջոցներից հիմնական ֆոնդերի ձեռքբերման և կանոնադրական հիմնադրամի փոփոխման կարգի» հաստատման մասին» որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը 1996 թվականի սեպտեմբերի 17-ին ընդունել է «Պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման հիման վրա վերակազմավորված բաժնետիրական ընկերություններում ինվեստիցիոն սեփականաշնորհման ֆոնդին կատարվող մասհանումների, այդ ֆոնդի հաշվին ինվեստիցիոն սերտիֆիկատների թողարկման ու բաշխման և դրա հետևանքով կանոնադրական կապիտալի փոփոխման կարգը հաստատելու մասին» N 204 որոշումը։
1996 թվականի փետրվարի 23-ին ընդունվել է նորմատիվամեթոդական բնույթի՝ մասնակի անհատույց սեփականաշնորհման հիման վրա վերակազմավորված բաժնետիրական ընկերություններում ներդրումային սեփականաշնորհման հիմնադրամի հաշվին ձեռք բերված հիմնական միջոցների արժեքների համադրելիության գործակցի որոշման կարգը։
2.1.2. Մասնակի անհատույց սեփականաշնորհման արդյունքները
Ծրագրում ընդգրկված ներդրումային սեփականաշնորհում իրականացրած ձեռնարկությունների ցանկը և դրանց պետական ու ոչ պետական բաժնեմասերի հարաբերակցությունը ներկայացված է N 1 աղյուսակում։
Աղյուսակ N 1
Ց Ա Ն Կ
1995 թվականի ծրագրում ընդգրկված ներդրումային սեփականաշնորհում իրականացրած ձեռնարկությունների
N |
Ձեռնարկության անվանումը | Ձեռնարկության պետական բաժնեմասի տնօրինողը | Պետական բաժնեմասը ներդրումային սեփականաշնորհումից (հազ. դրամ) |
Ոչ պետական բաժնեմասը ներդրումային սեփականաշնորհումից (հազ. դրամ) |
Պետական բաժնեմասի տեսակարար կշիռը ընդհանուրի մեջ (տոկոս) |
1. | «Երևանի հաստոցաշինական» ՓԲԸ | ՀՀ արդնախ | 286,1 | 859,3 | 25,0 |
2. | .«Հայինժնախագիծ» ՓԲԸ | ՀՀ քաղշիննախ | 4669,6 | 13290,4 | 26,0 |
3. | «Հայարդկապ» ՓԲԸ | ՀՀ արդնախ | 17270,4 | 4716,1 | 78,6 |
4. | «Բազալտ» ՓԲԸ | ՀՀ արդնախ | 22435,2 | 10335,3 | 68,5 |
5. | «Ավիահամալիր» ՓԲԸ | ՀՀ արդնախ | 86667,6 | 232439,4 | 27,1 |
6. | «Ավտոմատիկա» ԳՀԻ» ՓԲԸ | ՀՀ արդնախ | 9371,2 | 12342,8 | 43,2 |
7. | «Արմաշի կարպալճակային տնտեսություն» ՓԲԸ | ՀՀ գյուղնախ | 39170 | 76040 | 34,0 |
2.2. Միջին և խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհման կատարողականը
1997 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ սեփականաշնորհվել է 910 ձեռնարկություն (առանձնացումներից ծրագրում ընդգրկված 694 ձեռնարկություն վերակազմավորվել է 755 բաց և փակ բաժնետիրական ընկերությունների), ընդ որում, 585-ը` բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ, 61-ը՝ լոտային աճուրդով, 99-ը՝ փակ բաժնետիրական ընկերությունների ստեղծմամբ, 24-ը՝ մրցույթով, 14-ը՝ աճուրդով և 127-ը՝ վարձակալների կողմից գույքի գնման միջոցով։ Այս խմբի ձեռնարկությունների սեփականաշնորհման հիմնական ձևը (կիրառվել է սեփականաշնորհված ձեռնարկությունների 65 տոկոսի համար) բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության միջոցով բաց բաժնետիրական ընկերությունների ստեղծումն է։
Չի կայացել 96 ձեռնարկության սեփականաշնորհումը՝ հիմնականում դրանց բարձր արժեքի և խոշոր պարտքերի պատճառով։ Այդ ձեռնարկություններից 67-ը սեփականաշնորհվել է բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ, 4-ը՝ լոտային աճուրդով, 7-ը՝ փակ բաժնետիրական ընկերությունների ստեղծմամբ, 10-ը՝ աճուրդով և 8-ը՝ մրցույթով։
Սեփականաշնորհված ձեռնարկությունների մեծ մասը Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության (44 տոկոս) և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության (29 տոկոս) ձեռնարկություններն են։
Ծրագրում ընդգրկված միջին և խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհման ընթացքը՝ ըստ սեփականաշնորհման ձևերի, բնութագրող տվյալները ներկայացված են NN 2, 3, 4 և 5 աղյուսակներում։
Աղյուսակ N 2
1995 թվականի ծրագրում ընդգրկված միջին և խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհման ընթացքն ըստ սեփականաշնորհման ձևերի
(1997 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ)
N |
Սեփականաշնորհման ձևը | Հաստատված է ՀՀ կառավարության որոշմամբ | Բաժնետոմսերի թողարկման ազդագիրը (տեղեկագիրը) հրապարակված է | Սեփականաշնորհումն ընթացքում է | Սեփականաշնորհումը չի կայացել |
Սեփականաշնորհումն ավարտվել է | |||||
առ 09.03.1996 | առ 25.08.1997 | առ 09.03.1996 | առ 25.08.1997 | առ 09.03.1996 | առ 25.08.1997 | առ 09.03.1996 | առ 25.08.1997 | առ 09.03.1996 | առ 25.08.1997 | ||
1. | ԲԲԸ (բաժնետոմսերի ազատ բաժանորդագրություն) | 263 | 667 | 257 | 665 | 19 | 13 | 10 | 67 | 228 | 585 |
2. | ԲԲԸ (լոտային աճուրդ) | 57 | 75 | 57 | 65 | - | - | 4 | 4 | 49 | 61 |
3. | ՓԲԸ | 32 | 108 | - | - | 1 | 2 | 1 | 7 | 45 | 99 |
4. | Վարձակալի կողմից գույքի գնում | 22 | 137 | - | - | - | 10 | - | - | 41 | 127 |
5. | Աճուրդ | 6 | 24 | - | 24 | - | - | 1 | 10 | 1 | 14 |
6. | Մրցույթ | 1 | 42 | - | 39 | - | 7 | - | 8 | 1 | 24 |
Ընդամենը | 415 | 1053 | 314 | 739 | 20 | 32 | 16 | 96 | 368 | 910 |
Աղյուսակ N 3
1995 թվականի ծրագրում ընդգրկված միջին և խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհման ընթացքն ըստ հիմնական նախարարությունների և սեփականաշնորհման ձևերի
(1997 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ)
N |
Սեփականաշնորհման ձևը | ՀՀ արդառնախ | ՀՀ գյուղնախ | ՀՀ քաղշիննախ | ՀՀ մշակույթ- երիտսպորտնախ |
ՀՀ տրանսնախ |
Այլ նախարարություններ | ||||||
առ 09.03.1996 | առ 25.08.1997 | առ 09.03.1996 | առ 25.08.1997 | առ 09.03.1996 | առ 25.08.1997 | առ 09.03.1996 | առ 25.08.1997 | առ 09.03.1996 | առ 25.08.1997 | առ 09.03.1996 | առ 25.08.1997 | ||
1. | ԲԲԸ (բաժնետոմսերի ազատ բաժանորդագրություն) | 123 | 319 | 77 | 184 | 22 | 45 | 1 | 20 | 4 | 13 | - | 4 |
2. | ԲԲԸ (լոտային աճուրդ) | 19 | 24 | 22 | 28 | 7 | 7 | - | - | 1 | 2 | - | 1 |
3. | ՓԲԸ | 23 | 46 | 17 | 37 | 2 | 4 | 2 | 2 | - | 3 | - | 6 |
4. | Մրցույթ | - | 7 | - | 2 | - | 9 | - | - | 5 | - | 1 | 6 |
5. | Աճուրդ | 1 | 5 | - | 9 | - | - | - | - | - | - | 1 | - |
Ընդամենը | 401 | 116 | 260 | 31 | 64 | 3 | 22 | 10 | 18 | 2 | 17 |
Աղյուսակ N 4
1995 թվականի ծրագրում ընդգրկված միջին և խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհման ձևերի հարաբերակցությունն ըստ տարբեր չափանիշների
(1997 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ)
N | Սեփականաշնորհման ձևը | Ձեռնարկությունների թիվը (հատ) | Առանձին խմբի ձեռնարկությունների բաժինն ընդհանուրի մեջ (տոկոս) | Պետական բաժնեմասի մեկնարկային արժեքը (մլն դրամ) |
Պետական բաժնեմասի մեկնարկային արժեքի բաժինն ընդհանուրի մեջ (տոկոս) |
Պետական բաժնեմասի վերջնական արժեքը (մլն դրամ) |
Պետական բաժնեմասի վերջնական արժեքի բաժինն ընդհանուրի մեջ (տոկոս) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1. | ԲԲԸ (բաժնետոմսերի ազատ բաժանորդագրություն) | 585 | 64,2 | 30209 | 82,17 | 26562 | 80,15 |
2. | ԲԲԸ (լոտային աճուրդ) | 61 | 6,7 | 280,9 | 0,76 | 498 | 1,5 |
3. | ՓԲԸ | 99 | 11 | 2290 | 6,2 | 2290 | 6,9 |
4. | Վարձակալի կողմից գույքի գնում | 127 | 14 | 3099,6 | 8,4 | 3099,6 | 9,3 |
5. | Աճուրդ | 14 | 1,5 | 57 | 0,2 | 51,3 | 0,15 |
6. | Մրցույթ | 24 | 2,6 | 827 | 2,2 | 663 | 2 |
Ընդամենը | 910 | 100 | 36762,9 | 100 | 33163,9 | 100 |
Աղյուսակ N 5
Բաժնետիրացվող ընկերությունների խմբավորումն ըստ բաժանորդագրության փաստացի արդյունքների
(1997 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ)
Ձեռնարկության խումբը | Ազատ բաժանորդագրության կատարման տոկոսը | Բաժանորդագրության կատարման միջին չափը (տոկոս) | Բաժանորդագրության դրված ձեռնարկությունների թիվը | Ազատ բաժանորդագրության դրված նախնական կանոնադրական հիմնադրամի ընդհանուր մեծությունը (մլն դրամ) | Բաժանորդագրությունից ձևավորված ընդհանուր արժեքը (մլն դրամ) |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
I | 25,1—75,0 | 39,3 | 310 | 21684,4 | 8504,9 |
II | 75,1—125,0 | 111,1 | 99 | 4226 | 4697,3 |
II | 125,1—225,0 | 174 | 56 | 2702,6 | 4675,5 |
IV | 225,1 և բարձր | 524,3 | 121 | 1689,8 | 8859,8 |
Ընդամենը | 88,2 | 585 | 30302,8 | 26737,5 |
Ծանոթագրություն.
Աղյուսակում չեն ընդգրկվել բաժանորդագրությունը չկայացած 67 ձեռնարկության վերաբերյալ տվյալները։2.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ սեփականաշնորհման կատարողականը
Պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների սեփականաշնորհման հիմնական ձևը բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն է։ Բավական է նշել, որ 1997 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում ընդգրկված 1053 ձեռնարկության սեփականաշնորհման մասին ընդունված որոշումներից 667-ը (63,3 տոկոս) վերաբերում է բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ սեփականաշնորհմանը։ Նշված քանակությունից հրապարակվել է 665 ձեռնարկության ազդագիր:
1997 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության ձևով սեփականաշնորհման ընթացքում է 13 ձեռնարկություն, սեփականաշնորհումը չի կայացել 67 ձեռնարկությունում, իսկ 585-ում` ավարտվել է։
Բաց բաժնետիրական ընկերության ձևով սեփականաշնորհման լոտային աճուրդը նույնպես սեփականաշնորհման ամենատարածված ձևերից է։ 1997 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ միջին և խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունած 1053 որոշումից 75-ը (7 տոկոս) վերաբերում է լոտային աճուրդով սեփականաշնորհվող ձեռնարկություններին։ Լոտային աճուրդի ներկայացված 65 ձեռնարկությունից 61-ը վաճառվել է, որը կազմել է բաց բաժնետիրական ընկերության ձևով սեփականաշնորհված ձեռնարկությունների 9,7 տոկոսը։
Վաճառված 70111 լոտի համար վճարվել է 498 միլիոն 30 հազար 500 դրամ, այդ թվում՝ սեփականաշնորհման սերտիֆիկատներով՝ 495 միլիոն 120 հազար դրամ, դրամով՝ 2 910 500 դրամ։
Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ սեփականաշնորհման չկայացման հիմնական պատճառներն են` ձեռնարկությունների խոշոր պարտքերը, ձեռնարկությունների մասին տեղեկատվության պակասը, ձեռնարկությունների հետագա գործունեության անհեռանկարային լինելը, առկա սարքավորումների մաշվածությունը, խոշոր ներդրումների պահանջը։
Սեփականաշնորհման գործընթացը խոչընդոտող, այդ թվում՝ նաև սեփականաշնորհման չկայացման, պատճառներից մեկը ծրագրում ընդգրկված ձեռնարկությունների նկատմամբ սնանկացման հայցերի հարուցումն է դատարանների կողմից՝ ընդհուպ ձեռնարկության սնանկ ճանաչելը։ 1997 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ սնանկ է ճանաչվել ծրագրում ընդգրկված 12 ձեռնարկություն (N 6 աղյուսակ):
Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ սեփականաշնորհված 369 ձեռնարկությունում նկատվել է թերբաժանորդագրություն (այս խմբի բոլոր ձեռնարկությունների համար բաժանորդագրությունը կազմել է 40,64 տոկոս), իսկ 216-ում՝ գերբաժանորդագրություն (այս խմբի բոլոր ձեռնարկությունների համար գերբաժանորդագրությունը կազմել է 338 տոկոս)։ Միջին հաշվով, բոլոր ձեռնարկությունների համար նկատվել է թերբաժանորդագրություն` բաժանորդագրությունը կատարվել է 88,2 տոկոսով։
Աղյուսակ N 6
Ց Ա Ն Կ
1995 թվականի ծրագրում ընդգրկված սնանկ ճանաչված միջին և խոշոր ձեռնարկությունների
N |
Ծածկագիրը |
Նախարարությունը |
Ձեռնարկության անվանումը |
Դատական մարմնի անվանումը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. | 5462 | ՀՀ գյուղնախ | Մասիսի ձկան կոմբինատ | էրեբունու շրջանի ժողդատարան |
2. | 5373 | ՀՀ գյուղնախ | Կապանի մսի կոմբինատ | էրեբունու շրջանի ժողդատարան |
3. | 5269 | ՀՀ գյուղնախ | Այգեզարդի գինու գործարան | էրեբունու շրջանի ժողդատարան |
4. | 5327 | ՀՀ գյուղնախ | Եղեգնաձորի պանրագործարանի Վարդահովտի կետ | էրեբունու շրջանի ժողդատարան |
5. | 5327 | ՀՀ գյուղնախ | Եղեգնաձորի պանրագործարանի Ջերմուկի կետ | էրեբունու շրջանի ժողդատարան |
6. | 12056 | ՀՀ գյուղնախ | Սիսիանի թռչնաֆաբրիկա | էրեբունու շրջանի ժողդատարան |
7. | 5265 | ՀՀ գյուղնախ | Գետափի գինու գործարան | էրեբունու շրջանի ժողդատարան |
8. | 5261 | ՀՀ գյուղնախ | Արևշատի գինու գործարան | էրեբունու շրջանի ժողդատարան |
9. | 5365 | ՀՀ գյուղնախ | Գուգարքի պահածոների գործարան | էրեբունու շրջանի ժողդատարան |
10. | 5263 | ՀՀ գյուղնախ | Տավուշի գինու գործարան | էրեբունու շրջանի ժողդատարան |
11. | 5366 | ՀՀ գյուղնախ | Մարտունու պահածոների գործարան | էրեբունու շրջանի ժողդատարան |
12. | 1263 | ՀՀ արդնախ | «Գուգարք» ՓԲԸ* | Վանաձորի շրջանի ժողդատարան |
13. | 457 | ՀՀ արդնախ | Սիսիանի կարի ֆաբրիկա | էրեբունու շրջանի ժողդատարան |
* Սնանկ է ճանաչվել նաև ծրագրում ընդգրկված «Գուգարք» ՓԲԸ-ի ստորաբաժանում համարվող 16 այլ ձեռնարկություն։
2.4. Փակ բաժնետիրական ընկերությունների ձևով սեփականաշնորհումը և արդյունքները
Հաշվետու ժամանակաշրջանում փակ բաժնետիրական ընկերությունների ձևով սեփականաշնորհվել է 99 միջին և խոշոր ձեռնարկություն (սեփականաշնորհված ձեռնարկությունների 10,8 տոկոսը):
1997 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով ծրագրում ընդգրկված 108 միջին և խոշոր ձեռնարկություն սեփականաշնորհվում է փակ բաժնետիրական ընկերությունների ձևով։
Սեփականաշնորհումը չի կայացել 7 ձեռնարկությունում։
2.5. Մրցույթով սեփականաշնորհման արդյունքները
Հայաստանի Հանրապետության կառավարությունը մրցույթով սեփականաշնորհման մասին ընդունել է 42 որոշում։ Հաշվետու ժամանակահատվածում ծրագրում ընդգրկված մրցույթով սեփականաշնորհման ենթակա ձեռնարկություններից սեփականաշնորհվել է 24-ը։ Մրցույթը չի կայացել 8 ձեռնարկությունում։
Մրցույթով սեփականաշնորհված ձեռնարկությունների ցանկը ներկայացված է N 7 աղյուսակում։
Աղյուսակ N 7
Ց Ա Ն Կ
1995 թվականի ծրագրում ընդգրկված մրցույթով սեփականաշնորհված միջին և խոշոր ձեռնարկությունների
N | Ծածկագիրը | Ձեռնարկության անվանումը | Նախարարությունը | ՀՀ կառավարության որոշման | Մրցույթի անցկացման օրը | |
N | ամսաթիվը | |||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
1. | 4932 | Երևանի «Սևան» հյուրանոց | Երևանի քաղաքապետարան | 106 | 09.12.95 | 15.01.96 |
2. | 579 | «Խաչքար» ՓԲԸ | ՀՀ քաղշիննախ | 128 | 26.04.96 | 25.06.96 |
3. | 5418 | «Օշարակ» ՓԲԸ | ՀՀ գյուղնախ | 74 | 05.03.96 | 25.06.96 |
4. | 612 | «Բետոն» ՓԲԸ | ՀՀ քաղշիննախ | 128 | 26.04.96 | 28.05.96 |
5. | 4741 | Մարալիկի հյուրանոց | ՀՀ քաղշիննաշ | 148 | 08.05.96 | 31.07.96 |
6. | 4726 | Վարդենիսի հյուրանոց | ՀՀ քաղշիննախ | 148 | 08.05.96 | 31.07.96 |
7. | 4689 | «Սիսիան» հյուրանոց | ՀՀ քաղշիննախ | 148 | 08.05.96 | 31.07.96 |
8. | 4805 | Մեղրու հյուրանոց | ՀՀ քաղշիննախ | 148 | 08.05.96 | 07.08.96 |
9. | 4719 | Տաշիրի հյուրանոց «Կալինինո» | ՀՀ քաղշիննախ | 485 | 22.05.96 | 25.01.97 |
10. | 4819 | «Վեդի» հյուրանոց | ՀՀ քաղշիննախ | 168 | 06.07.95 | 21.08.96 |
11. | 4812 | Նոյեմբերյանի հյուրանոց | ՀՀ քաղշիննախ | 195 | 06.06.96 | 23.10.96 |
12. | 587 | «ՄԻՊ» | ՀՀ քաղշիննախ | 156 | 27.06.96 | 11.09.96 |
13. | 4712 | Մարտունու «Ալաշկերտ» հյուրանոց | ՀՀ քաղշիննախ | 196 | 28.06.96 | 23.10.96 |
14. | 483 | «Աշտարակի կարի ֆաբրիկա» ՓԲԸ | ՀՀ արդնախ | 249 | 14.08.96 | 11.12.96 |
15. | 574 | «Հայարդկարգավորում» ՓԲԸ | ՀՀ քաղշիննախ | 258 | 19.08.96 | 23.10.96 |
16. | 15026 | «Գեղամա» հանգստյան տուն | ՀՀ արդնախ | 312 | 25.09.96 | 20.11.96 |
17. | 301 | Այրումի ՀԷԿ | ՀՀ էներգանախ | 321 | 30.09.96 | 30.05.97 |
18. | 321 | Գյումրիի ՀԷԿ | ՀՀ էներգանախ | 321 | 30.09.96 | 17.05.97 |
19. | 319 | Ազատեկի ՀԷԿ | ՀՀ էներգանախ | 321 | 30.09.96 | 30.05.97 |
20. | 306 | Մեղրու ՀԷԿ | ՀՀ էներգանախ | 321 | 30.09.96 | 30.05.97 |
21. | 318 | Արենիի ՀԷԿ | ՀՀ էներգանախ | 321 | 30.09.96 | 30.05.97 |
22. | 314 | Մարտունու ՀԷԿ | ՀՀ էներգանախ | 321 | 30.09.96 | 30.05.97 |
23. | 12232 | «Հայջրշին» ՄՇԼԿՊՁ-ի «Մարմարիկ» պանսիոնատ | ՀՀ գյուղնախ | 323 | 30.09.96 | 13.12.96 |
24. | 41051 | «Զովք» ԱՄ-ի «Ապարան» պանսիոնատ | ՀՀ արդնախ | 359 | 15.11.96 | 24.02.97 |
2.6. Միջին և խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորոման իրավական ու մեթոդական հիմքերը
Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունել է մի շարք հիմնական որոշումներ`
Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 9-ի N 35 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 204 որոշումը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 30-ի N 392 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 295 որոշումը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 22-ի N 196 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 297 որոշումը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 21-ի N 183 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 38 որոշումը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունվարի 31-ի N 47 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 123 որոշումը։
3. «Փոքր» օբյեկտների սեփականաշնորհումը
3.1. «Փոքր» օբյեկտների սեփականաշնորհման կատարողականը
Ծրագրում ընդգրկված է 4364 «փոքր» օբյեկտ, որից 1658-ը՝ առևտրի, 600-ը՝ հասարակական սննդի, 2106-ը՝ կենցաղսպասարկման ոլորտի օբյեկտներ են: Ծրագրում ընդգրկված է նաև տնտեսության մյուս ոլորտների 200 «փոքր» օբյեկտ։
Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ սեփականաշնորհվել է 2760 «փոքր» օբյեկտ, որից 1181-ը՝ առևտրի, 437-ը՝ հասարակական սննդի, 942-ը՝ կենցաղսպասարկման ձեռնարկություններ են, իսկ 200-ը` այլ ոլորտների։
Աճուրդով վաճառքի ենթակա է 376 «փոքր» օբյեկտ, որից 99-ի սեփականաշնորհման վերաբերյալ ընդունվել են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներ, իսկ մյուսները հաստատման փուլում են։
Սեփականաշնորհված «փոքր» օբյեկտների կազմում զգալի բաժին (37,2 տոկոս) ունեն վարձակալական ձեռնարկությունները, որոնք սեփականաշնորհվում են համաձայն սեփականաշնորհման օրենքի 33 հոդվածի։
Ծրագրում ընդգրկված «փոքր» օբյեկտների սեփականաշնորհումը բնութագրող տվյալները ներկայացված են N 8 աղյուսակում։
Աղյուսակ N 8
1995 թվականի ծրագրում ընդգրկված «փոքր» օբյեկտների ծրագրային սեփականաշնորհման ցուցանիշները և դրանց կատարողականը
«Փոքր» օբյեկտներն ըստ ճյուղերի | Ծրագրով սահմանված «փոքր» օբյեկտների թիվը (հատ) | Փաստացի սեփականաշնորհված է (հատ) | Կատարողականը (տոկոս) |
1 | 2 | 3 | 4 |
Առևտուր | 1658 | 1381* | 83,3 |
Հասարակական սնունդ | 600 | 437 | 72,8 |
Կենցաղսպասարկում | 2106 | 942 | 44,7 |
Ընդամենը | 4364 | 2760 | 63,2 |
* Ընդգրկված է տնտեսության մյուս ոլորտների 200 ծրագրային օբյեկտ։
3.2. «Փոքր» օբյեկտների սեփականաշնորհման իրավական և մեթոդական հիմքերը
Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունել է`
Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի N 197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 280 որոշումը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 20-ի N 182 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 39 որոշումը:
4. Անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումը
Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 29-ի N 94 որոշմամբ հաստատվել է աճուրդով սեփականաշնորհվող անավարտ շինարարության օբյեկտների առաջին ցանկը, որում ընդգրկվել է 464 օբյեկտ։
Առայժմ կայացել է անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման 5 աճուրդ, որում աճուրդի ներկայացված 49 օբյեկտից վաճառվել է 15-ը:
Անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման դանդաղ ընթացքը պայմանավորված է մի շարք պատճառներով, որոնցից հիմնականներն են՝
ա) նոր շինարարության իրականացումը գրեթե 2 անգամ թանկ է, քան նույնատիպ օբյեկտի ձեռքբերումը.
բ) անավարտ շինարարության օբյեկտների մեծ մասի համար բացակայում են հողահատկացման մասին տվյալները։
5. Սեփականաշնորհման սերտիֆիկատները
Սեփականաշնորհման սերտիֆիկատները որպես վճարման միջոց
1997 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ սեփականաշնորհված ձեռնարկությունների և «փոքր» օբյեկտների համար վճարվել է 52721173,8 հազար դրամ, որից 33834698 հազար դրամը՝ (64 տոկոս)` ձեռնարկությունների, 18796907 հազար դրամը (36 տոկոս)՝ «փոքր» օբյեկտների համար։ 18805680,5 հազար դրամը (35,7 տոկոս)։ Սեփականաշնորհման սերտիֆիկատներով վճարվել է 52338280 հազար դրամ (ընդհանուր վճարումների 99,3 տոկոսը), իսկ դրամով` 382893 հազար դրամ (0,7 տոկոս)։ Սեփականաշնորհման սերտիֆիկատներով վճարումների մեջ ձեռնարկությունների բաժինը կազմել է 33645420 հազար դրամ (63,8 տոկոս), իսկ «փոքր» օբյեկտներինը՝ 18604060 հազար դրամ (35,3 տոկոս)։ Դրամով վճարումների մեջ՝ համապատասխանաբար 189278 հազար դրամ (49,4 տոկոս և 192847 հազար դրամ (50,4 տոկոս)։
Վճարված սերտիֆիկատների ընդհանուր թիվը 1997 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ կազմել է 54393 հատ, որից 1682271 հատը (63,4 տոկոս) վճարվել է ձեռնարկությունների, իսկ 967682-ը (36,5 տոկոս)՝ «փոքր» օբյեկտների համար։
Այսպիսով, սեփականաշնորհման սերտիֆիկատները ներկայումս ծառայում են որպես սեփականաշնորհված գույքի ձեռքբերման հիմնական միջոց։
6. Ծրագրի ընդհանուր կատարողականը
Ընդհանուր առմամբ հաշվետու ժամանակաշրջանում ծրագիրը քանակական ցուցանիշների առումով կատարվել է 57,3 տոկոսով (սեփականաշնորհված օբյեկտների թվի տեսակարար կշիռը ծրագրով նախատեսված սեփականաշնորհման օբյեկտների թվում)։
Ըստ տնտեսության տարբեր ոլորտների ծրագրի կատարման պատկերը ներկայացված է N 9 աղյուսակում։
Ծրագրի կատարողականի համեմատաբար ցածր մակարդակը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ, համաձայն սեփականաշնորհման օրենքի, ձեռնարկությունը սեփականաշնորհված է համարվում սեփականաշնորհման պայմանագրի կնքման պահից, ինչում թերացել են բազմաթիվ միջին և խոշոր ձեռնարկություններ ու «փոքր» օբյեկտներ։
Ծրագրի կատարման գնահատականը՝ արժեքային արտահայտությամբ, հաշվետվության ներկայացման վերջին օրվա դրությամբ, կարելի է տալ միայն բացարձակ մեծությամբ, որը կազմել է 52844.3 մլն դրամ։ նկատի ունենալով սեփականաշնորհվող պետական գույքի գնահատման ժամկետայնությունը, ինչպես նաև ազատ ձևավորվող գների Հանգամանքը՝ հարաբերական ցուցանիշները տվյալ դեպքում չեն կարող ներկայացուցչական լինել։
Աղյուսակ N 9
Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1995 թվականի ծրագրի առաջադրանքները և դրանց կատարողականը 1997 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ
N | Տնտեսության ճյուղերը | 1995 թվականի ծրագրով հաստատված ձեռնարկությունները և անավարտ շինարարության օբյեկտները | ||
1995թ. սեփականաշնորհման ենթակա պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների թիվը | Սեփականաշնորհվել է | Կատարման տոկոսը | ||
1 | 2 | 3 | 4 | 5 |
1. | Արդյունաբերություն | 516 | 497 | 96,3 |
2. | Ավտոմոբիլային տրանսպորտ և հաղորդակցություն | 195 | 194 | 99,5 |
3. |
Շինարարական համալիր այդ թվում` |
761 | 81 | 10,6 |
3.1. | Շինանյութերի արդյունաբերություն և շինարարական կազմակերպություններ | 66 | 66 | 100 |
3.2. | Անավարտ շինարարություն | 695 | 15 | 2,1 |
4. | Կապ | 4 | 3 | 75,0 |
5. | Գյուղատնտեսություն | 189 | 170 | 89,9 |
6. | Նյութատեխնիկական մատակարարում | 115 | 115 | 100,0 |
7. | Պետական առևտուր | 1658 | 1381* | 83,3 |
8. | Հասարակական սնունդ | 600 | 437 | 72,8 |
9. | Կենցաղսպասարկում | 2106 | 942 | 44,7 |
10. | Կոմունալ տնտեսություն | 56 | 56 | 100,0 |
11. | Սոցիալական ոլորտ | 95 | 74 | 77,9 |
Ընդամենը | 6295 | 3685 | 58,6 |
* Ընդգրկված է նաև տնտեսության այլ ճյուղերի 200 «փոքր» օբյեկտ։
