ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17 հունիսի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 18-րդ հոդվածի վերնագրում և առաջին պարբերությունում «միջնորդ դատարանի» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալի» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 42-րդ հոդվածի 2-րդ ենթակետում «միջնորդ դատարանին» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալին» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետում «միջնորդ դատարանի» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալի» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին կետում`
ա) 3-րդ ենթակետի «միջնորդ դատարանի» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալի» բառերով.
բ) 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է արբիտրաժային տրիբունալի վճիռ, բացառությամբ դատարանի կողմից արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու դեպքի:»:
Հոդված 5. Օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետում «միջնորդ դատարանի» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալի» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Դատարանը, «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, արբիտրաժի ցանկացած փուլում, արբիտրաժի կողմերից մեկի միջնորդության հիման վրա միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել արբիտրաժային դատարանի վճռի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը:»:
Հոդված 7. Օրենսգրքի 103-րդ հոդվածում`
ա) 2-րդ ենթակետի «միջնորդ դատարանի» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալի» բառերով.
բ) 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) կողմերից մեկը հղում է կատարում տվյալ վեճն արբիտրաժային դատարանի քննությանը հանձնելու՝ կողմերի միջև առկա համաձայնությանը, և արբիտրաժային դատարան դիմելու հնարավորությունը չի վերացել.»։
Հոդված 8. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է արբիտրաժային տրիբունալի վճիռ, բացառությամբ դատարանի կողմից արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու դեպքի.»:
Հոդված 9. Օրենսգրքի 215-րդ հոդվածում «միջնորդ դատարանի» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալի» բառերով:
Հոդված 10. Օրենսգրքի 2476-րդ հոդվածում`
ա) 1-ին կետի առաջին պարբերությունում «միջնորդ դատարանների» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալների» բառերով.
բ) 1-ին կետի երկրորդ պարբերությունից հանել «կամ այլ միջազգային միջնորդ դատարանի (այսուհետ` միջազգային արբիտրաժի)» բառերը.
գ) 2-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում «միջնորդ դատարանը» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալը» բառերով:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
|
Ռ. Քոչարյան |
|