ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
23 հունիսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 27 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Դատարանը տուգանքը նշանակում է սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում հանցագործության կատարման պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հազարապատիկի սահմաններում»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 1551 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 1551.
Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը կամ ապօրինի բանկային գործունեությամբ զբաղվելը
Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը, այսինքն առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը կամ առանց լիցենզիայի պետական լիցենզավորման ենթակա տնտեսական գործունեությամբ զբաղվելը կամ առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի փոխանակման գործունեությամբ զբաղվելը կամ պետական մենաշնորհ հանդիսացող ձեռնարկատիրական գործունեությամբ ապօրինի զբաղվելը, որը կատարվել է նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում և հանգեցրել է (կարող էր հանգեցնել) սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափը գերազանցող եկամուտ (շահույթ) ստանալուն`
պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով` ապօրինի ձեռնարկատիրությունից ստացված եկամտի (շահույթի) չափով գույքի բռնագրավմամբ:
Ապօրինի ձեռնարկատիրությունը, որը կատարվել է ապօրինի ձեռնարկատիրության համար նախկինում դատապարտված անձի կողմից կամ հանգեցրել է (կարող էր հանգեցնել) սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող եկամուտ (շահույթ) ստանալուն`
պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև երեք տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով` ապօրինի ձեռնարկատիրությունից ստացված եկամտի (շահույթի) չափով գույքի բռնագրավմամբ:
Ապօրինի բանկային գործունեությամբ զբաղվելը, այսինքն առանց համապատասխան լիցենզիայի բանկային գործունեությամբ զբաղվելը`
պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչև երեք տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով` ապօրինի բանկային գործունեությունից ստացված եկամտի (շահույթի) չափով գույքի բռնագրավմամբ»:
Հոդված 3. Օրենսգրքի 1621 հոդվածը հանել:
Հոդված 4. Օրենսգրքի 1623 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 1623. | Իրավաբանական անձը կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը կամ անհատ ձեռներեցին սահմանված ժամկետներում չգրանցելը (չվերագրանցելը) կամ գրանցումը (վերագրանցումը) անհիմն մերժելը կամ գրանցման կամ լիցենզավորման մասին տվյալները հարկային տեսչության կամ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի մարմիններին սահմանված ժամկետներում չհայտնելը |
Պետական լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից իրավաբանական անձը կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը կամ անհատ ձեռներեցին սահմանված ժամկետներում չգրանցելը (չվերագրանցելը) կամ գրանցումը (վերագրանցումը) անհիմն մերժելը կամ գրանցման կամ լիցենզավորման կամ դրանց հետ կապված համապատասխան փոփոխությունների մասին տվյալները հարկային տեսչության կամ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի մարմիններին սահմանված ժամկետներում չհայտնելը, որը կատարվել է նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում`
պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով և որոշակի պաշտոններ վարելու իրավունքի զրկմամբ կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով և պաշտոնանկությամբ»:
Հոդված 5. Օրենսգրքի 1624 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 1624. | Հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների պարտավորությունները կատարելուց հրաժարվելը կամ չարամտորեն խուսափելը |
Հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների պարտավորությունները կատարելուց հրաժարվելը կամ հարկային տեսչության կամ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի մարմինների` հարկային կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների պարտավորությունների հարկադիր կատարմանն ուղղված միջոցառումների ընթացքում վճարամիջոցները և առկա ակտիվներն այլ նպատակներով տնօրինելը կամ հարկային կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների պարտավորությունները կատարելուց այլ ձևով չարամտորեն խուսափելը, եթե գանձման ենթակա ընդհանուր գումարը գերազանցում է սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից մինչև հինգ տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով»:
Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2072 հոդվածով.
«Հոդված 2072. |
Հարկային տեսչության կամ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի մարմինների աշխատանքին խոչընդոտելը կամ հարկային տեսչության կամ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի մարմինների պաշտոնատար անձին դիմադրելը |
Հարկային տեսչության կամ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի մարմինների պաշտոնատար անձի` իր պարտականությունները կատարելու ընթացքում օրինական պահանջները չկատարելը կամ կապարակնքված կամ այլ կերպ կնքված տարածքների կամ գույքի պահպանությունը չապահովելը կամ հարկային տեսչության կամ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի մարմինների աշխատանքին այլ կերպ խոչընդոտելը, որը կատարվել է նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում կամ հարկային տեսչության կամ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի մարմինների պաշտոնատար անձին դիմադրություն ցույց տալը`
պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
Նույն արարքները, որոնք զուգորդված են եղել հարկային տեսչության կամ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի մարմինների պաշտոնատար անձի կամ նրա ընտանիքի անդամի նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի հետ`
պատժվում են ազատազրկմամբ` մեկից մինչև հինգ տարի ժամանակով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով»:
Հոդված 7. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 117 հոդվածի երրորդ մասը «2071» թվից հետո լրացնել «2072» թվով:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
|