ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի մայիսի 20-ին
«ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (18 ապրիլի 2001 թվականի, ՀՕ-176, այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածի «ընդգրկվում է» բառերը փոխարինել «և պետական հրդեհային տեսչությունն ընդգրկվում են» բառերով:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ1» կետով.
«բ1) պետական հրդեհային տեսչություն.»:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածում`
ա) վերնագիրը լրացնել «և պետական հրդեհային տեսչությունը» բառերով.
բ) հոդվածի 1-ին մասից հանել «իրականացնում է պետական հսկողություն հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահպանման նկատմամբ,», իսկ 2-րդ մասից` «Պետական հրդեհային հսկողության մասին կանոնադրությունը և» բառերը.
գ) 3-րդ և 4-րդ մասերը «ծառայության» բառերից հետո լրացնել «և պետական հրդեհային տեսչության» բառերով.
դ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս.
«Պետական հրդեհային տեսչությունն իրականացնում է պետական հսկողություն հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կատարում է ստուգումներ, կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ: Պետական հրդեհային տեսչության կողմից տրվող կարգադրագրերի, եզրակացությունների և կայացվող որոշումների ձևերը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:»:
Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ մասերի «հակահրդեհային ծառայության» բառերը փոխարինել «հրդեհային տեսչության» բառերով:
Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածի վերնագիրը և 1-ին մասը «հակահրդեհային ծառայության» բառերից հետո լրացնել «և պետական հրդեհային տեսչության» բառերով:
Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածի վերնագիրը և տեքստը «պետական հակահրդեհային ծառայության» բառերից հետո լրացնել «և պետական հրդեհային տեսչության» բառերով:
Հոդված 7. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի «թ» կետի «հակահրդեհային ծառայության» բառերը փոխարինել «հրդեհային տեսչության» բառերով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|