ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14 փետրվարի 2001 թ. |
N 47 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2000 Թ. ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 110 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2000 թվականի հունիսի 12-ի N 110 հրամանով (2001 թ. հունվարի 10-ի N 6 հրամանի խմբագրությամբ) հաստատված Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգի`
18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Հաշվապահի որակավորման վկայականը տրվում է հետևյալ ժամկետներով`
- մինչև 2001 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ քննություն հանձնելու դեպքում` մինչև 2004 թ. հունիսի 30-ը ներառյալ ժամկետով,
- 2001 թ. դեկտեմբերի 31-ից հետո քննություն հանձնելու դեպքում` երկու տարի վեց ամիս:»:
Նախարար` |
Վ. Խաչատրյան |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
7 մարտի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 11801054