«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 ապրիլի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 11802073
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
8 ապրիլի 2002 թ. |
N 272 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի ԹԻՎ 1 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2001 թվականի հունվարի 8-ի «Առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով իրականացվող գնումների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 1 հրամանում կատարել հետևյալ լրացումը՝
հրամանով հաստատված «Առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով իրականացվող գնումների» անվանացանկը լրացնել նոր 8-րդ կետով, հետևյալ բովանդակությամբ.
«8. Փոստային ծառայություններ»:
Նախարար՝ |
Վ. Խաչատրյան |