ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին
«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 նոյեմբերի 2004 թվականի, ՀՕ-135-Ն) 3-րդ հոդվածում`
ա) 1-ին կետի «ա» ենթակետը «դրամը» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերով.
բ) 2-րդ կետի «ա» ենթակետը «մետաղադրամների» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ հուշադրամների) բառերով.
գ) 2-րդ կետի «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
դ) 3-րդ կետի «բ» ենթակետից հանել «և վճարման վճարային փաստաթղթերը» բառերը.
ե) 5-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«բ) Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած, հաշվառված) կազմակերպությունները և Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերը,».
զ) 9-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ա) ապրանքների (գույքի) օտարման, աշխատանքների կատարման, գույքի օգտագործման, ծառայությունների մատուցման դիմաց կատարվող վճարումները, ինչպես նաև կարճաժամկետ վարկերի և փոխառությունների տրամադրումը,».
է) «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«բ) վարկերի և փոխառությունների դիմաց վճարվող տոկոսները և այլ ներդրումների դիմաց վճարվող շահաբաժիններն ու այլ վճարումները,».
ը) 13-րդ կետը «դիլերային» բառից հետո լրացնել «-բրոքերային» բառով, «դիլերներ» բառից հետո՝ «-բրոքերներ» բառով, «վարկային կազմակերպությունները» բառերից հետո՝ «վճարահաշվարկային կազմակերպությունները,» բառերով, «ինչպես նաև Կենտրոնական բանկի» բառերը հանել.
թ) 13-րդ կետից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ 14-17-րդ կետեր՝
«14) գնանշում է համարվում ցանկացած ապրանքի (գույքի), ծառայության, գույքի օգտագործման, աշխատանքի կատարման կամ աշխատավարձի և (կամ) դրան հավասարեցված վճարումների գնի, արժեքի կամ վարձատրության չափի հայտարարումը, ամրագրումը, սահմանումը կամ որևէ ձևով այլ անձանց հայտնելը.
15) սպառողական փոխառություն կամ սպառողական վարկ՝ «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սպառողական փոխառություն կամ սպառողական վարկ.
16) առևտրի կենտրոն՝ առևտրի իրականացման կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող և կառավարվող առևտրի օբյեկտների համախումբ.
17) առևտրի իրականացման կազմակերպիչ՝ առևտրի կենտրոնի աշխատանքները կազմակերպող և «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով առևտրի իրականացման վայրի կազմակերպչի համար սահմանված պարտավորություններ կամ իրավունքներ ունեցող իրավաբանական անձ:»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում՝
ա) «անկայունության» բառը փոխարինել «կայունության պահպանման» բառերով.
բ) «վիճակագրական կամ տնտեսական ռիսկերի կանխարգելման նպատակով» բառերը փոխարինել «տնտեսական ռիսկերի կանխարգելման և վիճագրական նպատակներով» բառերով:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝
ա) 1-ին մասը «ծառայությունների մատուցման» բառերից հետո լրացնել «, աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների վճարումների, գույքի գնահատման» բառերով, իսկ «փողային» բառը փոխարինել «դրամական (փողային)» բառերով.
բ) 2-րդ մասը «տոկոսավճարները» բառից հետո լրացնել «և իրավունքի կամ արտոնության իրականացման կամ տրամադրման դիմաց տրվող հատուցումները, ապահովագրավճարներն ու ապահովագրական հատուցումները» բառերով, իսկ «դրամով» բառից հետո՝ «, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի» բառերով.
գ) 3-րդ մասի «փողային» բառը փոխարինել «դրամական (փողային)» բառերով.
դ) 4-րդ մասի «փողային» բառը փոխարինել «դրամական (փողային)» բառերով:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածում՝
ա) 3-րդ մասից հանել «6-րդ,» բառը.
բ) 5-րդ մասից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ 51-րդ և 52 -րդ մասեր՝
«51. Հայաստանի Հանրապետության տարածքում փոխառությունները կարող են տրամադրվել նաև արտարժույթով, բացառությամբ սպառողական փոխառությունների, որոնք տրամադրվում են բացառապես Հայաստանի Հանրապետության դրամով:
52. Անմաքս առևտրի խանութներում ապրանքների (գույքի) իրացման դիմաց վճարումները կարող են իրականացվել արտարժույթով:».
գ) 8-րդ մասի «բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերը փոխարինել «բացառությամբ սույն օրենքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերի» բառերով.
դ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 81-րդ մաս՝
«81. Բանկերը և վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը տրամադրում են միայն Հայաստանի Հանրապետության դրամով:»:
Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 71-րդ հոդվածով՝
«Հոդված 71. | Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք իրականացնող (արժութային դիլեր-բրոքեր), արտարժույթի առուվաճառք իրականացնող (փոխանակման կետեր), արտարժույթի առուվաճառքի սակարկություններ իրականացնող անձինք և նրանց գործունեությունը |
1. Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեություն իրականացնող անձը (արժութային դիլեր-բրոքերը) իրավաբանական անձ է, որն իրավունք ունի Կենտրոնական բանկի տված լիցենզիայի հիման վրա իրականացնելու արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեություն:
Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեություն է համարվում օրենքին համապատասխան կնքված հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրի հիման վրա արտարժույթի անկանխիկ առուվաճառքը՝ անմիջապես կամ տարաժամկետ վճարելու, որոշակի ժամկետից հետո որոշակի գնով հետ գնելու կամ այլ արտարժույթով փոխանակելու իրավունքով կամ պարտականությամբ, կամ որևէ այլ պայմանով և (կամ) նման գործարքներ իրականացնելու առաջարկությամբ հանդես գալը: Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեություն իրականացնող անձինք արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքով կարող են զբաղվել նաև իրենց անունից և իրենց հաշվին:
«Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեություն իրականացնող անձ», «արժութային դիլեր-բրոքեր» կամ արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեությունը և դրանք իրականացնողներին արտահայտող այլ բառերը կամ դրանց թարգմանություններն ու ածանցյալները, ինչպես նաև արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի փոխարժեքներն արտացոլող ցուցատախտակներ կարող են օգտագործել միայն արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք իրականացնելու լիցենզիա ունեցող անձինք, դրանց մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները:
Արգելվում է արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից «արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեություն իրականացնող անձ», «արժութային դիլեր-բրոքեր» կամ արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեությունը և դրանք իրականացնողներին արտահայտող այլ բառերի կամ դրանց թարգմանությունների ու ածանցյալների, ինչպես նաև արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի փոխարժեքներն արտացոլող ցուցատախտակների օգտագործումը:
2. Արտարժույթի առուվաճառք իրականացնող անձը (փոխանակման կետը) իրավաբանական անձ է, որը Կենտրոնական բանկի տված լիցենզիայի հիման վրա կարող է իրականացնել արտարժույթի առուվաճառքի կանխիկ գործառնություններ միայն ֆիզիկական անձանց հետ` Հայաստանի Հանրապետության դրամով:
Խանութում արտարժույթի առուվաճառքի լիցենզիա կարող է ստանալ միայն տվյալ խանութում առուվաճառք իրականացնող իրավաբանական անձը, առևտրի կենտրոնում՝ միայն առևտրի իրականացման կազմակերպիչը, իսկ հյուրանոցում՝ հյուրանոցային ծառայություններ մատուցող իրավաբանական անձը:
«Արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձ», «փոխանակման կետ» կամ արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնողներին արտահայտող այլ բառերը, «արտարժույթի առուվաճառք», «տարադրամի փոխանակում» կամ արտարժույթի առուվաճառքը կամ փոխանակումը արտահայտող այլ բառերը կամ դրանց թարգմանություններն ու ածանցյալները, ինչպես նաև արտարժույթի առուվաճառքի փոխարժեքներն արտացոլող ցուցատախտակները կարող են օգտագործել միայն արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիա ունեցող անձինք և դրանց մասնաճյուղերը:
Արգելվում է արտարժույթի առուվաճառքի գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից «արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձ», «փոխանակման կետ» կամ արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնողներին արտահայտող այլ բառերի, «արտարժույթի առուվաճառք», «տարադրամի փոխանակում» կամ արտարժույթի առուվաճառքը կամ փոխանակումը արտահայտող այլ բառերի կամ դրանց թարգմանությունների ու ածանցյալների, ինչպես նաև արտարժույթի առուվաճառքի փոխարժեքներն արտացոլող ցուցատախտակների օգտագործումը:
3. Արտարժույթի առուվաճառքի սակարկություններ իրականացնող անձն իրավաբանական անձ է, որը կազմակերպում է արտարժույթի հրապարակային սակարկություններ:
4. Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք, արտարժույթի առուվաճառք, արտարժույթի առուվաճառքի սակարկություններ իրականացնող անձանց գործունեության կանոնները, կարգը և պայմանները սահմանում է Կենտրոնական բանկը»:
Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերությունը «բանկերը» բառից հետո լրացնել «, վարկային կազմակերպությունները, դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունները» բառերով:
Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածում՝
ա) 1-ին մասի «լիցենզավորվող» բառը փոխարինել «լիցենզավորված» բառով.
բ) 2-րդ մասի «լիցենզավորվող» բառը փոխարինել «լիցենզավորված» բառով.
գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 71-րդ մաս՝
«71. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված դեպքերում Կենտրոնական բանկը կարող է, որպես լրացուցիչ պատասխանատվության միջոց, զրկել լիցենզավորված անձի ղեկավարին կամ լիցենզավորված անձի աշխատակցին Կենտրոնական բանկի տված որակավորման վկայականից, որը կարող է կիրառվել յուրաքանչյուր պատասխանատվության միջոցի հետ միասին:».
դ) 10-րդ մասը «դիլերային» բառից հետո լրացնել «-բրոքերային» բառով, «կամ արտարժույթի դիլերային» բառերից հետո` «-բրոքերային» բառով, «իրականացնելու արտարժույթի դիլերային» բառերից հետո` «-բրոքերային» բառով, «ճանաչելու պահից» բառերից հետո` «, լիցենզավորված անձի ղեկավարի կամ լիցենզավորված անձի աշխատակցի՝ Կենտրոնական բանկի տված որակավորման վկայականից զրկելու պահից» բառերով, իսկ «անձն» բառը փոխարինել «անձը (այդ թվում` լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու պահին տվյալ իրավաբանական անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում 50 և ավելի տոկոս մասնակցություն ունեցող մասնակիցը)» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|