«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
14 հուլիսի 2004 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10404183
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
30 հունիսի 2004 թ. |
N 1/569-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի երրորդ մասով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մրցութային-ատեստավորող հանձնաժողովի աշխատակարգը (Հավելված 1):
Նախարար` |
Վ. Օսկանյան |
Հավելված 1 |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ-ԱՏԵՍՏԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (այսուհետ` նախարարություն) մրցութային-ատեստավորող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) մշտապես գործող հանձնաժողով է, որը ստեղծվում է դիվանագիտական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող ներքին և արտաքին մրցույթների, ծառայության ընթացքում դիվանագիտական աստիճանի շնորհման (աստիճանային առաջխաղացման), դիվանագիտական աստիճանի զրկման և վերականգնման, ինչպես նաև զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը որոշելու համար ատեստավորում անցկացնելու նպատակով:
2. Իր գործունեության ընթացքում հանձնաժողովը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին ու ներքին մրցույթ անցկացնելու և դիվանագետների փորձաշրջան անցնելու կարգը, դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը և ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 121, 2002 թվականի փետրվարի 13-ի «Դիվանագետների ատեստավորում անցկացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 122, 2002 թվականի մարտի 14-ի «Դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ դիվանագիտական աստիճանների ցանկը հաստատելու մասին» թիվ 241, 2002 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1245-Ն որոշումներով և սույն աշխատակարգով:
3. Հանձնաժողովի աշխատակարգը և նրա կազմը հաստատում և դրանում փոփոխություններ կատարում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը (այսուհետ` նախարար):
4. Հանձնաժողովը կազմված է ինը (9) անդամից:
5. Նախարարը հանձնաժողովի կազմից նշանակում է հանձնաժողովի նախագահ և քարտուղար:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6. Հանձնաժողովը.
ա) եզրակացություն է տալիս նախարարին` ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի աստիճաններ շնորհելու համար ՀՀ Նախագահին առաջարկություն ներկայացնելու նպատակով.
բ) դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար կազմակերպում և անցկացնում է ներքին և արտաքին մրցույթներ և դրանց արդյունքների հիման վրա իր եզրակացությունն է ներկայացնում նախարարին` մրցույթներով ընտրված մասնակիցների վերաբերյալ.
գ) դիվանագետի զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը որոշելու և աստիճանային առաջխաղացումն ապահովելու նպատակով կազմակերպում և անցկացնում է ատեստավորում և դրանց արդյունքների հիման վրա իր առաջարկություններ է ներկայացնում նախարարին.
դ) ատեստավորման (թեստավորման և հարցազրույցի) արդյունքներով յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
-
շնորհել ավելի բարձր դիվանագիտական աստիճան,
-
համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին,
-
չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին,
-
վերապատրաստում անցնելու անհրաժեշտության մասին.
ե) մշակում և նախարարի հաստատմանն է ներկայացնում դիվանագետի աստիճանային առաջխաղացման նպատակով անցկացվելիք ատեստավորման, ինչպես նաև դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված արտաքին մրցույթի համար նախատեսված գրավոր թեստային առաջադրանքների հարցերը.
զ) դիվանագետի ատեստավորման (աստիճանային առաջխաղացման), ինչպես նաև արտաքին մրցույթի մասնակիցների ընդհանուր գիտելիքները և օտար լեզուների իմացությունն ստուգելու համար նախատեսվող գրավոր թեստային առաջադրանքները կազմելու և ստուգելու նպատակով, հանձնաժողովն իրավասու է այդ աշխատանքներին ներգրավել գիտական հիմնարկների և բուհական հաստատությունների մասնագետներին.
է) համապատասխան իրավասու մարմիններից հարցում է կատարում` արտաքին մրցույթին մասնակցելու դիմած անձանց փաստաթղթերի իսկությունը ճշտելու նպատակով.
ը) ամփոփում և հրապարակում է արտաքին և ներքին մրցույթների և ատեստավորման արդյունքները.
թ) որոշում է կայացնում ատեստավորման ու ներքին և արտաքին մրցույթներով նախատեսված հարցազրույցի անցկացման օրվա մասին.
ժ) քննարկում է ատեստավորման, ներքին և արտաքին մրցույթների մասնակիցների բողոքները մրցույթի կամ ատեստավորման արդյունքների առնչությամբ և այդ մասին եզրակացություն է ներկայացնում նախարարին.
ժա) քննարկում է «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «գ», «զ», «է», «ը», «ժգ» ենթակետերի համաձայն` դիվանագիտական ծառայությունից ազատված դիվանագետների` կրկին դիվանագիտական ծառայության անցնելու դեպքում նրանց աստիճանների վերականգնման վերաբերյալ և այդ մասին եզրակացություն է ներկայացնում նախարարին.
ժբ) կազմակերպում և անցկացնում է առաջին անգամ դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվող անձանց դիվանագետի երդում տալու արարողությունը.
ժգ) նախարարի հանձնարարությամբ եզրակացություններ է տալիս այլ հարցերի վերաբերյալ:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
7. Հանձնաժողովն իր աշխատանքը կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կամ նախարարի հրամանով:
8. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են նրա անդամների առնվազն երկու երրորդի մասնակցության դեպքում:
9. Հանձնաժողովի նիստերին մասնակցություն կարող է ունենալ նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարը` խորհրդակցական ձայնի իրավունքով:
10. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են փակ գաղտնի քվեարկությամբ: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ (Ձև N 1, Ձև N 2):
11. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:
12. Հանձնաժողովի նիստի և քվեարկությունների արդյունքում կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են հանձնաժողովի նախագահը, անդամները և քարտուղարը (Ձև N 3):
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
13. Հանձնաժողովի նախագահը.
ա) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները, հրավիրում և վարում հանձնաժողովի նիստերը.
բ) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները.
գ) իրականացնում է թեստավորման աշխատանքների ընդհանուր հսկողությունը.
դ) ստորագրում է մրցույթների և ատեստավորման արդյունքները.
ե) ստորագրում է հանձնաժողովի նիստերի և քվեարկության արդյունքների արձանագրությունները.
զ) նախարարին ներկայացնելու նպատակով նախապատրաստում և հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում հանձնաժողովի տարեկան հաշվետվությունը.
է) վերջինիս բացակայության դեպքում նրա հանձնարարությամբ նախագահի պարտականությունները կատարում է հանձնաժողովի անդամներից մեկը:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
14. Հանձնաժողովի անդամը.
ա) մասնակցում է հանձնաժողովի նիստերին.
բ) մասնակցում է թեստային առաջադրանքների մշակման և ստուգման աշխատանքներին.
գ) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.
դ) մասնակցում է ատեստավորման կամ ներքին և արտաքին մրցույթների ընթացքում նախատեսված հարցազրույցին և տալիս հարցեր մասնակիցներին.
ե) ստորագրում է քվեարկության արդյունքների արձանագրությունը.
զ) հատուկ կարծիք է ներկայացնում` հանձնաժողովի որոշման հետ համաձայն չլինելու դեպքում.
է) առաջարկություններ է ներկայացնում հանձնաժողովի նախագահին` հանձնաժողովի տարեկան հաշվետվության վերաբերյալ:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
15. Հանձնաժողովի քարտուղարը.
ա) ապահովում է հանձնաժողովի գործունեության հետ կապված կազմակերպչական աշխատանքների իրականացումը.
բ) ապահովում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունների վարումը.
գ) ապահովում է մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած թեկնածուների փաստաթղթերի ընդունումը և դրանց ստուգումը.
դ) ստորագրում է հանձնաժողովի նիստերի և քվեարկության արդյունքների արձանագրությունները.
ե) կատարում է այլ կազմակերպչական աշխատանքներ.
զ) վերջինիս բացակայության դեպքում հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ նրա պարտականությունները կատարում է հանձնաժողովի անդամներից մեկը:
Ձև N 1
Ք Վ Ե Ա Թ Ե Ր Թ Ի Կ
դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի
ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ |
ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
ԿՈՂՄ ԴԵՄ | |
1 |
q q | ||
2 |
q q | ||
3 |
q q | ||
4 |
q q | ||
5 |
q q | ||
6 |
q q | ||
7 |
q q |
Ամսաթիվը |
---- --------------- 200 թ. |
Կ.Տ.
Ձև N 2
Ք Վ Ե Ա Թ Ե Ր Թ Ի Կ
դիվանագետի ատեստավորման
ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ |
ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ |
ԿՈՂՄ ԴԵՄ | |
1 |
q q | ||
2 |
q q | ||
3 |
q q | ||
4 |
q q | ||
5 |
q q | ||
6 |
q q | ||
7 |
q q |
Ամսաթիվը |
---- --------------- 200 թ. |
Կ.Տ.
Ձև N 3
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
քվեարկության արդյունքների
ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ |
ՁԱՅՆԵՐԻ ԹԻՎԸ |
ԿՈՂՄ ԴԵՄ | |
1 |
q |
q q | |
2 |
q |
q q | |
3 |
q |
q q | |
4 |
q |
q q | |
5 |
q |
q q | |
6 |
q |
q q | |
7 |
q |
q q |
Մրցութային-ատեստավորող հանձնաժողովի նախագահ` | |
_____________________________ | |
Մրցութային-ատեստավորող հանձնաժողովի անդամներ` |
_____________________________ |
_____________________________ | |
_____________________________ | |
_____________________________ | |
_____________________________ | |
_____________________________ | |
_____________________________ | |
Մրցութային-ատեստավորող հանձնաժողովի քարտուղար` |
_____________________________ |
Ամսաթիվը |
___ _____________________ 200 թ. |