ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի ապրիլի 11-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1-ին հոդվածի 1-ին մասը «և սույն օրենսգրքով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև «Կատարողական վարույթի մասին» օրենքով» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 125-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը հարկադիր կատարման ուղարկելու վերաբերյալ դիմումը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայացվում է բողոքարկման ժամկետը լրանալու, իսկ բողոքարկվելու դեպքում՝ այն վերջնականապես հաստատվելու պահից «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված ժամկետի ընթացքում:».
2) 6-րդ մասը «կայացնում է դատարանը» բառերից հետո լրացնել «և ուղարկում հարկադիր կատարման «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 133-րդ հոդվածի 5-րդ մասում, 146-րդ հոդվածի 4-րդ մասում, 158-րդ հոդվածի 6-րդ մասում, 457-րդ հոդվածի 2-րդ մասում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» բառերը փոխարինել «Կատարողական վարույթի մասին» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. մայիսի 3 Երևան ՀՕ-190-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|