23.03.23 N 386-Ն որոշումն ունի անցումային դրույթ:
«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2005 թվականի N 2335-Ն
ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԵԿՆԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ, օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի ԵՎ նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի ԵՎ նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաԵՎ օտարերկրյա պետությունում բնակարանի համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 10.09.09 N 1079-Ն, 27.04.17 N 428-Ն, 10.09.20 N 1483-Ն, 07.04.22 N 439-Ն)
Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածի 2-րդ մասի և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը լրաց. 10.09.20 N 1483-Ն)
1. Հաստատել`
ա) գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի չափերի հաշվարկման և հատուցման վճարման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի նվազագույն չափը և պետական ու համայնքային բյուջեների միջոցներից հատկացվող գործուղման ծախսերի նվազագույն և առավելագույն չափերը` համաձայն N 2 հավելվածի.
գ) գործուղման վկայականի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի.
դ) օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը` համաձայն N 4 հավելվածի.
ե) օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողին օտարերկրյա պետությունում բնակարանի համար դրամական փոխհատուցման կարգը` համաձայն N 5 հավելվածի.
զ) օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ծախսերի փոխհատուցման կարգը` համաձայն N 6 հավելվածի.
է) օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին օտարերկրյա պետությունում բնակարանի համար ամսական տրամադրվող փոխհատուցման գումարի առավելագույն չափը` համաձայն N 7 հավելվածի:
N 7 հավելվածում նշված փոխհատուցման գումարի չափն ավելացվում է հինգ տոկոսի չափով` յուրաքանչյուր երեխայի համար, իսկ օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարների բնակարանի համար ամսական տրամադրվող փոխհատուցման գումարի չափը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:
Վարձակալած բնակարանի պայմանագրի ժամկետի երկարաձգման դեպքում, եթե վարձատուն պահանջում է վարձավճարի ավելացում, ապա այն կարող է ավելացվել առավելագույնը 5 տոկոսի չափով՝ արտաքին գործերի նախարարության համաձայնությունը ստանալուց հետո:
Եթե նոր նշանակված ավելի ցածր պաշտոնով դիվանագետը շարունակելու է բնակվել ավելի բարձր պաշտոնով դիվանագետի համար արդեն իսկ վարձակալված բնակարանում, ապա՝ արտաքին գործերի նախարարության համաձայնությամբ, բնակարանի համար տրամադրվող փոխհատուցման գումարի չափը մնում է անփոփոխ:
Սույն որոշմամբ սահմանված՝ դիվանագետի բնակարանի համար տրամադրվող փոխհատուցման գումարի չափի մեջ կարող են ներառվել նաև կոմունալ և այլ պարտադիր վճարները:
Դիվանագետի համար բնակարան վարձակալելիս, օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի միջոցներից անհրաժեշտության դեպքում՝ հատկացվում է վարձատուի կողմից պահանջվող դրամական գրավ (դեպոզիտ)՝ առավելագույնը մեկ ամսվա վարձավճարի կրկնապատիկի չափով, և անշարժ գույքի գործակալության կողմից պահանջվող միջնորդավճար: Դրամական գրավը (դեպոզիտը) վարձատուի կողմից, գույքին պատճառված վնասի պատճառով, չվերադարձվելու դեպքում՝ փոխհատուցվում է դիվանագետի անձնական միջոցների հաշվին:
(1-ին կետը լրաց. 10.09.09 N 1079-Ն, 04.03.10 N 239-Ն, փոփ. 27.04.17 N 428-Ն, փոփ., խմբ. 10.09.20 N 1483-Ն, լրաց. 07.04.22 N 439-Ն)
1.1. Սույն որոշումը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գործուղված աշխատողների վրա:
(1.1-ին կետը լրաց. 24.08.06 N 1422-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԵԿՆԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 27.04.17 N 428-Ն, լրաց. 07.04.22 N 439-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են գործուղման մեկնած աշխատողներին գործուղման ծախսերի հատուցման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 10.01.13 N 8-Ն, 27.04.17 N 428-Ն)
2. Գործուղումը գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից աշխատողի աշխատանքի հիմնական վայրից (քաղաք, գյուղ) դուրս որոշակի ժամկետով այլ վայրում աշխատանք կատարելու հանձնարարություն է:
(2-րդ կետը փոփ., լրաց. 27.04.17 N 428-Ն)
3. Աշխատողները գործուղման մեկնում են գործատուի անհատական իրավական ակտի համաձայն, որում նշվում են գործուղման վայրը (վայրերը` քաղաք, գյուղ), կազմակերպության անվանումը, նպատակը և ժամկետները: Անհատական իրավական ակտի հիման վրա ձևակերպվում է գործուղման վկայականը (բացի օտարերկրյա գործուղումներից), որն ստորագրվում և կնքվում է գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից:
(3-րդ կետը փոփ. 10.01.13 N 8-Ն, 27.04.17 N 428-Ն)
4. Գործուղման ժամանակահատվածում աշխատողի աշխատանքի հիմնական վայրից մեկնելու, գործուղման վայր ժամանելու, գործուղման վայրից մեկնելու և աշխատանքի հիմնական վայր վերադառնալու օրերը նշվում են գործուղման վկայականում: Եթե աշխատողը գործուղվում է մեկից ավելի վայրեր, ապա գործուղման վկայականում նշվում են յուրաքանչյուր վայր ժամանելու և այդ վայրից մեկնելու օրերը, որը կոնկրետ կազմակերպություն (կազմակերպություններ) գործուղվելու դեպքում պետք է ստորագրվի տվյալ կազմակերպության (կազմակերպությունների) պաշտոնատար անձի կողմից, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում պետք է նշվի նրա պետական գրանցման վկայականի համարը:
(4-րդ կետը լրաց. 16.10.08 N 1243-Ն, փոփ. 27.04.17 N 428-Ն, 10.07.18 N 765-Ն)
5.(կետն ուժը կորցրել է 24.08.06 N 1422-Ն)
6. Գործուղման մեկնելու օր է համարվում աշխատողի աշխատանքի հիմնական վայրից մեկնելու օրը, իսկ վերադառնալու օրը` աշխատանքի հիմնական վայր ժամանելու օրը:
(6-րդ կետը փոփ. 27.04.17 N 428-Ն)
7. Գործուղված աշխատողին հատուցվում է օրապահիկը, գիշերավարձը, աշխատանքի հիմնական վայրից գործուղման վայրեր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը, ճանապարհին հարկադրական կանգառի ժամանակ հյուրանոցներում և համանման օբյեկտներում տեղերն ամրագրելու վճարը, պետական տուրքերը, մուտքի արտոնագրի ձևակերպման հետ կապված ծախսերը, ինչպես նաև գործուղման հետ կապված կապի (հեռախոս, ֆաքս, ինտերնետ ծառայություն), փաստաթղթերի թարգմանության և վավերացման, գործուղման հետ կապված այլ ծախսեր` համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:
Աշխատանքի հիմնական վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ այլ վայր մեկնելու դեպքում գործուղվող աշխատողին հատուցվում է միայն գործուղման ճանապարհածախսը:
Աշխատանքի հիմնական վայրից 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում այլ վայր մեկնելու և նույն օրը վերադառնալու դեպքում գործուղվող աշխատողին հատուցվում են օրապահիկը և աշխատանքի հիմնական վայրից գործուղման վայր (վայրեր) մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը:
Գործատուի կողմից հատուցման ենթակա չեն հրավիրող կողմի միջոցներից կամ այլ աղբյուրներից լրիվ ֆինանսավորման դեպքում կատարված ծախսերը: Հրավիրող կողմի միջոցներից կամ այլ աղբյուրներից ծախսերի մասնակի ֆինանսավորման դեպքում հատուցման ենթակա գումարի տարբերությունը գործուղվող աշխատողին վճարվում է գործատուի կողմից, որը պետական և համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում չի կարող գերազանցել սույն որոշման N 2 հավելվածով, իսկ օտարերկրյա պետություններ գործուղման դեպքում՝ սույն կարգի 7.1-ին կետով սահմանված կարգով հրապարակվող ցանկով նախատեսված չափերը (գիշերավարձի և օրապահիկի համար):
Այն դեպքում, երբ գործատուի անհատական իրավական ակտի համաձայն՝ աշխատողը մեկ օրվա ընթացքում գտնվում է մեկից ավելի երկրում (քաղաքում), ապա օրապահիկը վճարվում է այն երկրի (քաղաքի) օրապահիկի չափով, որն ավելի բարձր է:
(7-րդ կետը փոփ., լրաց. 24.08.06 N 1422-Ն, խմբ. 16.10.08 N 1243-Ն, փոփ., լրաց. 27.04.17 N 428-Ն, լրաց. 13.12.18 N 1460-Ն, 07.04.22 N 439-Ն)
7.1. Օտարերկրյա պետություններ գործուղվող աշխատողների գործուղման ծախսերի չափերի ցանկը (այսուհետ՝ ցանկ) յուրաքանչյուր տարի դեկտեմբեր ամսին, սակայն ոչ ուշ, քան մինչև դեկտեմբերի 30-ը, հրապարակվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում՝ հիմք ընդունելով Միացյալ ազգերի կազմակերպության պետական ծառայողների միջազգային հանձնաժողովի կողմից տվյալ տարվա դեկտեմբեր ամսվա համար հրապարակված նորմատիվը (այսուհետ՝ ՄԱԿ-ի դեկտեմբեր ամսվա նորմատիվ), որի պատճենը ցանկի հետ միաժամանակ հրապարակվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում։
(7.1-ին կետը լրաց. 07.04.22 N 439-Ն)
7.2. Ցանկում օտարերկրյա պետություններ գործուղվող աշխատողների համար գործուղման ծախսերի (օրապահիկ, գիշերավարձ) չափերը հաշվարկվում են հետևյալ կարգով՝
1) ՄԱԿ-ի դեկտեմբեր ամսվա նորմատիվով նախատեսված աղյուսակի՝ գործուղման առաջին 60 օրվա համար նախատեսված սյունակի մեկ օրվա օրապահիկի և գիշերավարձի ծախսերի ընդհանուր չափը նվազեցվում է 15 տոկոսով.
2) առանձին երկրի կամ քաղաքի մեկ օրվա գիշերավարձի ծախսի չափը սահմանվում է սույն կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով տվյալ երկրի կամ քաղաքի համար հաշվարկված ընդհանուր գումարից՝ ՄԱԿ-ի դեկտեմբեր ամսվա նորմատիվով նախատեսված աղյուսակում տվյալ երկրի կամ քաղաքի գիշերավարձի համար սահմանված տոկոսով հաշվարկելու և կլորացնելու (մինչև 0.5-ի դեպքում ստացված չափը կլորացվում է դեպի փոքրացում, իսկ 0.5 և ավելիի դեպքում` դեպի մեծացում) միջոցով.
3) առանձին երկրի կամ քաղաքի մեկ օրվա օրապահիկի ծախսի չափը սահմանվում է սույն կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով տվյալ երկրի կամ քաղաքի համար հաշվարկված ընդհանուր գումարից հանելով սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով տվյալ երկրի կամ քաղաքի համար հաշվարկված գիշերավարձի ծախսի չափը.
4) այն դեպքերում, երբ ցանկում ներառվելու է այնպիսի երկիր, որն ընդգրկված չէ ՄԱԿ-ի դեկտեմբեր ամսվա նորմատիվով նախատեսված աղյուսակում, ցանկում տվյալ երկրի համար գործուղման ծախսերի (օրապահիկ, գիշերավարձ) չափերը սահմանվում են ՄԱԿ-ի դեկտեմբեր ամսվա նորմատիվով նախատեսված աղյուսակում տվյալ երկրի հարևան երկրների կամ քաղաքների համար սահմանված գործուղման ծախսերից (օրապահիկ, գիշերավարձ) սույն կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված կարգով հաշվարկելով տվյալ երկրի հարևան երկրների կամ քաղաքների գործուղման ծախսերի (օրապահիկ, գիշերավարձ) չափերը և այդ չափերից միջինացված կարգով (միջին թվաբանականով) հաշվարկելով տվյալ երկրի գործուղման ծախսերի (օրապահիկ, գիշերավարձ) չափերը։
(7.2-րդ կետը լրաց. 07.04.22 N 439-Ն)
7.3. Յուրաքանչյուր տարվա մինչև դեկտեմբերի 30-ը հրապարակված ցանկը տարածվում է տվյալ տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից հետո գործուղված աշխատողի վրա, իսկ այն դեպքում, երբ աշխատողը տվյալ հունվարի 1-ի դրությամբ գտնվում է գործուղման մեջ՝ իր համար գործուղման ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ) վճարվում կամ վերահաշվարկվում են միջինացված (միջին թվաբանականով) չափերով, որոնք հաշվարկվում են մինչև դեկտեմբերի 31-ը (ներառյալ) և հունվարի 1-ից հետո գործող ցանկերում տվյալ երկրի կամ քաղաքի համար սահմանված չափերից։
(7.3-րդ կետը լրաց. 07.04.22 N 439-Ն)
7.4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում պահպանվում են տվյալ կայքում սույն կարգի 7.1-ին կետով սահմանված կարգով հրապարակված բոլոր տարիների ցանկերը և ՄԱԿ-ի դեկտեմբեր ամսվա նորմատիվների պատճենները։
(7.4-րդ կետը լրաց. 07.04.22 N 439-Ն)
8. Գործուղված աշխատողի ժամանակավոր անաշխատունակության դեպքում աշխատողը գործատուի անհատական իրավական ակտի համաձայն գործուղումից հետ է կանչվում: Գործուղվող աշխատողին ընդհանուր հիմունքներով վճարվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ, իսկ գործուղման չաշխատած օրերի համար վճարված գիշերավարձի և օրապահիկի գումարները հետ են գանձվում:
(8-րդ կետը փոփ. 10.01.13 N 8-Ն)
9. Գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում աշխատողը պարտավոր է ներկայացնել գործուղման վկայականը, փաստացի կատարված ծախսերի հաշվետվությունը, գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը:
(9-րդ կետը փոփ. 24.08.06 N 1422-Ն, լրաց. 27.04.17 N 428-Ն, փոփ. 23.03.23 N 386-Ն)
10. Ոչ պետական և ոչ համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գործուղման դեպքում գործուղման ծախսերի` սույն որոշման N 2 հավելվածով, իսկ օտարերկրյա պետություններ գործուղման դեպքում ցանկով նախատեսված չափերը համարվում են նվազագույն չափեր:
(10-րդ կետը խմբ. 24.08.06 N 1422-Ն, լրաց. 16.10.08 N 1243-Ն, խմբ. 07.04.22 N 439-Ն)
II. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ
11. Ցանկով նախատեսված օրապահիկի ծախսերի չափերը պետական և համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում համարվում են նվազագույն և առավելագույն չափեր, գիշերավարձի ծախսերի չափերը` առավելագույն չափեր:
Գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո գիշերավարձի ծախսերը հատուցվում են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա` դրանցով սահմանված չափով, որը պետական և համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում չի կարող գերազանցել ցանկով նախատեսված չափերը, բացառությամբ սույն կարգի 13-րդ կետով նախատեսված դեպքի, իսկ այդպիսի փաստաթղթերի բացակայության դեպքում հատուցման ենթակա է ցանկով նախատեսված չափի 60 տոկոսը, որը համարվում է նվազագույն չափ: Գործուղված աշխատողին վճարված գումարի և հատուցման ենթակա գումարի տարբերությունը վերադարձվում է գործատուին:
(11-րդ կետը խմբ. 24.08.06 N 1422-Ն, լրաց. 10.01.13 N 8-Ն, 27.04.17 N 428-Ն, փոփ. 07.04.22 N 439-Ն)
12. Գործուղման ծախսերի հատուցման համար՝ գործուղում մեկնելուց առաջ կարող է կատարվել նախնական ֆինանսավորում, որի պարագայում մարմինը նախնական ֆինանսավորման հայտը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշմամբ հաստատված բյուջեների կատարման կարգը սահմանող ընթացակարգերով նախատեսված վճարային փաստաթղթերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն: Գործուղման ավարտից հետո ծախսերը հիմնավորող փաստաթղթերը գործուղված անձի կողմից ներկայացվում են այն պետական մարմին, որտեղից գործուղվել է տվյալ անձը: Պետական մարմինը ծախսերը հիմնավոր համարելու դեպքում` գործուղման վերջնահաշվարկի ֆինանսավորման նպատակով վճարային փաստաթղթերը և գործուղման ծախսերի վերջնահաշվարկի մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
(12-րդ կետը փոփ. 10.01.13 N 8-Ն, խմբ. 23.03.23 N 386-Ն)
13. Գիշերավարձի և օրապահիկի ծախսերը հատուցվում են ցանկով նախատեսված չափերով: Եթե գործուղման անհատական իրավական ակտով տվյալ գործուղման փաստացի կատարված ծախսերի հատուցման պահանջ է սահմանվում, ապա գիշերավարձի ծախսերի հատուցումը կատարվում է փաստացի կատարված ծախսերի, այդ թվում` նաև ամրագրումը հաստատող փաստաթղթերի համաձայն:
(13-րդ կետը փոփ. 24.08.06 N 1422-Ն, 10.01.13 N 8-Ն, 07.04.22 N 439-Ն)
14. Ճանապարհածախսի հետ միասին հատուցվում են նաև հակահամաճարակային միջոցառումների շրջանակում պահանջվող պարտադիր նմուշառման ծախսերը, մեկնման ապահովագրության գծով կատարվող ծախսերը, այդ թվում` նաև ճանապարհածախսը հրավիրող կողմի հաշվին հատուցվելու դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում պաշտոնական պատվիրակությունների սրահներից օգտվելու ծախսերը, տարանցիկ չվերթի ժամանակ օտարերկրյա օդանավակայանների միջև, ինչպես նաև օդանավակայանից կամ երկաթուղային կայարանից մինչև հյուրանոց ճանապարհածախսը: Նշված գործուղումների ճանապարհածախսի գծով կատարված այլ լրացուցիչ ծախսերը չեն հատուցվում, եթե համապատասխան անհատական իրավական ակտը հատուցման այդպիսի պահանջ չի սահմանում:
(14-րդ կետը փոփ. 06.10.11 N 1466-Ն, 10.01.13 N 8-Ն, լրաց. 07.04.22 N 439-Ն)
15. Ճանապարհածախսը հաստատող փաստաթղթեր են համարվում տրանսպորտային միջոցի տոմսի պատճենը, դրա բացակայության դեպքում ծառայություն մատուցած ընկերության կողմից տրամադրված` գործուղվողի մեկնման վերաբերյալ համապատասխան հաստատող փաստաթուղթը, մեկնման ապահովագրական վճարումը հիմնավորող փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում պաշտոնական պատվիրակությունների սրահներից օգտվելու ծախսը հաստատող փաստաթուղթը:
(15-րդ կետը փոփ. 06.10.11 N 1466-Ն)
16. Գիշերավարձից բացի, հյուրանոցային այլ ծառայություններից օգտվելու ծախսերը, համապատասխան անհատական իրավական ակտի փաստացի ծախսերի վճարման պահանջ սահմանելու դեպքում, հաստատող փաստաթղթի առկայությամբ կարող են հատուցվել գործուղված անձի` նույն գործուղման գիշերավարձի փաստացի վճարման ենթակա ընդհանուր գումարի 5 տոկոսից ոչ ավելի չափով:
(16-րդ կետը փոփ. 10.01.13 N 8-Ն)
17. Գործուղման վայր մեկնելու և այնտեղից վերադառնալու ժամանակ տարանցիկ վայրում հարկադրաբար կանգառի դեպքում նույն վայրում կատարված ծախսերը հատուցվում են տվյալ երկրի գիշերավարձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
18. Գիշերավարձը հատուցելու դեպքում հաստատող փաստաթուղթ է համարվում տվյալ անձի հյուրանոցում գտնվելու գործուղման ժամանակահատվածը հաստատող հյուրանոցի կողմից տրված փաստաթուղթը և գիշերավարձի վճարումը հիմնավորող փաստաթուղթը (բանկային հաշվից քաղվածք, կանխիկ վճարման անդորրագիր և այլն) կամ գիշերավարձի վճարումը հիմնավորող փաստաթուղթը (բանկային հաշվից քաղվածք, կանխիկ վճարման անդորրագիր և այլն) և հյուրանոցային նախնական ամրագրման փաստաթուղթը: Գիշերավարձը հաստատող փաստաթուղթն այն ստացող պետական մարմնի պահանջով կարող է թարգմանվել և վավերացվել: Թարգմանության և վավերացման ծախսերը համապատասխան անհատական իրավական ակտի համաձայն ենթակա են հատուցման տվյալ մարմնի պահպանման ծախսերի շրջանակներում:
(18-րդ կետը փոփ. 10.01.13 N 8-Ն, խմբ. 05.09.13 N 950-Ն)
19. Գործուղման ծախսերի հատուցման գումարների հաշվարկները կատարվում են գործուղման մասին անհատական իրավական ակտի արձակման օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում` հաշվարկների կատարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված ԱՄՆ-ի դոլարի կամ եվրոյի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքին համապատասխան:
Գործուղման ծախսերի հատուցման գումարների վերջնահաշվարկը կատարվում է գործուղման փաստացի ծախսերի մասին հաշվետվությունը ներկայացվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, փոխանակումը հաստատող փաստաթղթով սահմանված փոխարժեքով, այդպիսի փաստաթղթի բացակայության դեպքում` վերջնահաշվարկի կատարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված ԱՄՆ-ի դոլարի կամ եվրոյի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքին համապատասխան, իսկ ծախսերը հաստատող փաստաթղթերն այլ տարադրամով ներկայացվելու դեպքում` տվյալ տարադրամի գծով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
(19-րդ կետը խմբ. 24.08.06 N 1422-Ն, փոփ. 08.11.07 N 1318-Ն, 06.10.11 N 1466-Ն, 10.01.13 N 8-Ն)
19.1. Սույն որոշման N 4 հավելվածի համաձայն օտարերկրյա պետություն 6 ամիսը գերազանցող ժամկետով ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի, ինչպես նաև նրա հետ օտարերկրյա պետություն մեկնող ընտանիքի անդամների՝ օտարերկրյա պետությունում բժշկական ապահովագրության ծախսերը, փոխհատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին՝ բացառությամբ, եթե օտարերկրյա պետությունում զինծառայողի, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է հրավիրող կողմի միջոցների հաշվին:
(19.1-ին կետը լրաց. 30.01.20 N 76-Ն)
III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ
(վերնագիրը լրաց. 16.10.08 N 1243-Ն)
20.(կետն ուժը կորցրել է 24.08.06 N 1422-Ն)
21. Հայաստանի Հանրապետության տարածքում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գործուղման մեկնած աշխատողին գործուղում մեկնելուց առաջ օրապահիկը վճարվում է ամբողջությամբ, գիշերավարձը և ճանապարհածախսը` սույն կարգով սահմանված նվազագույն գումարի չափով: Պետական և համայնքի բյուջեների միջոցներից հատկացվող օրապահիկի ծախսերի չափը` 5000 դրամը, համարվում է նվազագույն, որը նաև առավելագույն է: Գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը ներկայացվելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում հատուցման ենթակա է համարվում գիշերավարձի և ճանապարհածախսի գումարի տարբերությունը, բայց ոչ ավելի, քան սույն կարգով սահմանված առավելագույն չափը:
(21-րդ կետը լրաց. 24.08.06 N 1422-Ն, լրաց., փոփ. 16.10.08 N 1243-Ն, 10.01.13 N 8-Ն, 27.04.17 N 428-Ն, փոփ. 07.04.22 N 439-Ն)
22. Հայաստանի Հանրապետության տարածքում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գործուղվող աշխատողի համար ճանապարհածախսի նվազագույն չափ է համարվում աշխատանքի հիմնական վայրից դեպի գործուղման վայր հասնելու համար անհրաժեշտ գործող միջմարզային կամ միջպետական ավտոբուսային երթուղիների սակագները: Պետական և համայնքային բյուջեների միջոցներից ֆինանսավորման դեպքում առավելագույն չափ է համարվում միկրոավտոբուսային համապատասխան երթուղու սակագինը, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն օդային ճանապարհով երթևեկելու դեպքում` օդանավի տոմսի արժեքը::
(22-րդ կետը խմբ. 24.08.06 N 1422-Ն, 16.10.08 N 1243-Ն, լրաց. 10.01.13 N 8-Ն, փոփ. 27.04.17 N 428-Ն)
23. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության աշխատողների գործուղման ծախսերը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ամառային և ձմեռային արձակուրդների ժամանակ, հատուցվում են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի համաձայն:
24. Առանձին դեպքերում՝ պատճառաբանված հիմնավորումների առկայության պայմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում բյուջետային հիմնարկների աշխատողների գործուղման ծախսերը հատուցվում են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի համաձայն` գործուղումը նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
(24-րդ կետը փոփ. 10.01.13 N 8-Ն)
(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 24.08.06 N 1422-Ն, փոփ. 08.11.07 N 1318-Ն, լրաց., խմբ., փոփ. 16.10.08 N 1243-Ն, փոփ. 06.10.11 N 1466-Ն, փոփ., լրաց. 10.01.13 N 8-Ն, խմբ. 05.09.13 N 950-Ն, փոփ., լրաց. 27.04.17 N 428-Ն, փոփ. 10.07.18 N 765-Ն, լրաց. 13.12.18 N 1460-Ն, 30.01.20 N 76-Ն, լրաց., խմբ., փոփ. 07.04.22 N 439-Ն, փոփ., խմբ. 23.03.23 N 386-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԵՐԸ
Օրապահիկի |
Գիշերավարձի չափը | |||
նվազագույնը |
առավելագույնը (պետական և համայնքային | |||
ԼՂՀ |
ՀՀ տարածք |
Երևան | ||
5000 |
5000 |
15000 |
20000 |
25000 |
(աղյուսակը խմբ. 10.01.13 N 8-Ն, փոփ. 07.04.22 N 439-Ն)
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԵՐԸ
(աղյուսակն ուժը կորցրել է 07.04.22 N 439-Ն)
(հավելվածը խմբ. 16.10.08 N 1243-Ն, 06.10.11 N 1466-Ն, 10.01.13 N 8-Ն, փոփ. 07.04.22 N 439-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Գ ո ր ծ ու ղ մ ա ն վ կ ա յ ա կ ա ն
(oրինակելի ձև)
___________________________________
(ազգանունը, անունը, հայրանունը, պաշտոնը)
___________________________________
___________________________________
Գործուղվում է ________________________________________________
(գործուղման վայրը, կազմակերպությունը)
Հրաման N ______________________________ ____ ______________ 200 թ.
Գործուղման նպատակը ___________________________________________
Գործուղման ժամկետը ___________ oր մինչև ____ ___________________ 200 թ.
մեկնել է ______________________ ժամանել է _______________________
____ ______________ 200 թ. |
____ ______________ 200 թ. | ||||
|
| ||||
____________________ |
____________________ | ||||
(ստորագրությունը) |
(ստորագրությունը) |
մեկնել է ______________________ ժամանել է ________________________
____ ______________ 200 թ. |
____ ______________ 200 թ. | ||||
|
| ||||
____________________ |
____________________ | ||||
(ստորագրությունը) |
(ստորագրությունը) |
(ձևը փոփ. 24.08.06 N 1422-Ն, 16.10.08 N 1243-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 4 դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի փոխհատուցման պայմանները:
2. Օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողին, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին (բացի կուրսանտներից) Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն ուսման կամ ծառայության գործուղման վայր մեկնելիս և օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս տրանսպորտից (օդային, երկաթուղային, ավտոմոբիլային` բացառությամբ տաքսիների) օգտվելու համար տարեկան մեկ անգամ տրվում է ծախսերի փոխհատուցում (լրացուցիչ արձակուրդի դեպքում` նաև մեկից ավելի): Զորային ստաժավորումը (արտադրական պրակտիկան) հիմնական արձակուրդի հետ չհամընկնելու դեպքում տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են սահմանված կարգով:
4. Սույն կարգի համաձայն փոխհատուցման ենթակա են նաև զինծառայողի ընտանիքի անդամների կողմից (ամուսին, անչափահաս երեխաներ) կատարված տրանսպորտային ծախսերը:
5. Օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելիս կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս յուրաքանչյուր անձի հաշվով փոխհատուցվում են մինչև 30 կիլոգրամ ուղեբեռի տեղափոխման տրանսպորտային ծախսերը:
6. Օտարերկրյա պետությունում ուսման կամ ծառայության գործուղված զինծառայողի կամ նրա ընտանիքի անդամի մահվան դեպքում դին Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են մահացածի ընտանիքին:
7. Սույն կարգով սահմանված փոխհատուցումները տրվում են ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա:
8. Տրանսպորտային ծախսերը հիմնավորող փաստաթղթեր են համարվում տրանսպորտային միջոցի տոմսը, դրա բացակայության դեպքում` ծառայություն մատուցած ընկերության կողմից տրամադրված` մեկնելու վերաբերյալ համապատասխան հաստատող փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետությունից մեկնելու համար ապահովագրական և ուղեբեռի վճարումները, ինչպես նաև դին տեղափոխելու ծախսերը հիմնավորող փաստաթղթերը:
9. Օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղման համար հիմք ծառայած համաձայնագրերով զինծառայողի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերն ընդունող կողմի միջոցների հաշվին իրականացվելու դեպքում` սույն որոշմամբ նախատեսված փոխհատուցումները չեն տրվում:
(հավելվածը լրաց. 10.09.09 N 1079-Ն)
Հավելված N 5 դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ բնակարանի ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
(վերնագիրը փոփ. 10.09.20 N 1483-Ն)
1. Սույն կարգով սահմանվում են օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների` օտարերկրյա պետություններում բնակարանի համար ծախսերի փոխհատուցման պայմանները:
(1-ին կետը փոփ. 10.09.20 N 1483-Ն)
2. Օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողին օտարերկրյա պետություններում բնակարանի համար ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:
(2-րդ կետը փոփ. 10.09.20 N 1483-Ն)
3. Սույն կարգով սահմանված փոխհատուցումներն իրականացվում են հրավիրող կողմի ռազմաուսումնական հաստատությանը կից բնակելի ֆոնդի տրամադրման դեպքում` բնակելի ֆոնդի վարձավճարի չափով, իսկ նման ֆոնդի բացակայության դեպքում` զինծառայողի և սեփականատիրոջ միջև կնքված բնակարանի պայմանագրով սահմանված վարձակալության չափով: Փոխհատուցման ամսական չափը չի կարող գերազանցել մայրաքաղաքներում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող կցորդին բնակարանի համար սահմանված գումարի չափը, իսկ այլ տարածքներում` դրա 70 տոկոսը:
(3-րդ կետը փոփ. 27.04.17 N 428-Ն, 10.09.20 N 1483-Ն)
4. Բնակարանի դիմաց ծախսերը փոխհատուցվում են ծախսերը հիմնավորող և վճարումը հաստատող փաստաթղթերի (անդորրագիր, քաղվածք անձնական հաշվից, կտրոն և այլն) հիման վրա կազմված հաշվետվությունների համաձայն:
(4-րդ կետը փոփ. 10.09.20 N 1483-Ն)
(հավելվածը լրաց. 10.09.09 N 1079-Ն, փոփ. 27.04.17 N 428-Ն, 10.09.20 N 1483-Ն)
Հավելված N 6 դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման
Կ Ա Ր Գ
OՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԿՆՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ OՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՄ OՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է oտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից oտարերկրյա պետություն մեկնելու կամ oտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ծախսերի փոխհատուցման կարգը:
2. Oտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից oտարերկրյա պետություն մեկնելու ծախսը (տոմսերի արժեքը) վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:
3. Oտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնած դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` oտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:
4. (կետն ուժը կորցրել է 20.01.22 N 63-Ն)
(հավելվածը լրաց. 10.09.09 N 1079-Ն, փոփ. 20.01.22 N 63-Ն)
Հավելված N 7 դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՄՍԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ
(վերնագիրը փոփ. 27.04.17 N 428-Ն, խմբ. 10.09.20 N 1483-Ն)
NN |
Օտարերկրյա պետության, քաղաքի անվանումները |
Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, խորհրդական |
Քարտուղարներ (առաջին, երկրորդ, երրորդ), կցորդ |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ(Վաշինգտոն) |
$2,860 |
$2,550 |
2. |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
$3,500 |
$3,400 |
3. |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
$2,900 |
$2,800 |
4. |
Ավստրիայի Հանրապետություն |
€ 1,700 |
€ 1,600 |
5. |
Արաբական Միացյալ Էմիրություններ |
$2,000 |
$1,900 |
6. |
Արաբական Միացյալ |
$2,100 |
$2,000 |
7. |
Արգենտինայի |
$1,800 |
$1,700 |
8. |
Բելառուսի |
$900 |
$800 |
9. |
Բելգիայի Թագավորություն |
€ 1,700 |
€ 1,600 |
10. |
Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն |
$1,800 |
$1,700 |
11. |
Բուլղարիայի Հանրապետություն |
€ 1,100 |
€ 1,000 |
12. |
Գերմանիայի Դաշնային |
€ 1,600 |
€ 1,400 |
13. |
Եգիպտոսի Արաբական |
$1,700 |
$1,600 |
14. |
Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն |
$ 3000 |
$ 2000 |
15. |
Թուրքիայի |
$1,300 |
$1,200 |
16. |
Թուրքմենստան |
$900 |
$800 |
17. |
Ինդոնեզիայի Հանրապետություն |
$1,700 |
$1,600 |
18. |
Իսպանիայի Թագավորություն |
€ 1,800 |
€ 1,700 |
19. |
Իսրայելի Պետություն |
$2,200 |
$2,100 |
20. |
Իտալիայի |
€ 1,750 |
€ 1,650 |
21. |
Իրանի Իսլամական Հանրապետություն |
$1,200 |
$1,100 |
21.1. | Իրանի Իսլամական Հանրապետություն (Թավրիզ) |
$1,100 |
$1,000 |
22. |
Իրաքի Հանրապետություն |
$1,800 |
$1,700 |
23. |
Լեհաստանի |
€ 1,100 |
€ 1,000 |
24. |
Լիբանանի Հանրապետություն |
$1,250 |
$1,150 |
25. |
Լիտվայի Հանրապետություն |
€ 1,200 |
€ 1,100 |
26. |
Կանադա |
$1,700 |
$1,600 |
27. |
Հնդկաստանի |
$1,250 |
$1,150 |
28. |
Հունաստանի Հանրապետություն |
€ 1,450 |
€ 1,350 |
29. |
Ղազախստանի |
$950 |
$850 |
30. |
Ճապոնիա |
$4,000 |
$3,700 |
31. |
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն |
£2,300 |
£2,200 |
32. |
Մեքսիկայի Միացյալ |
$2,500 |
$2,400 |
33. |
Մոլդովայի |
$800 |
$700 |
34. |
Նիդերլանդների Թագավորություն |
€ 1,800 |
€ 1,700 |
35. |
Շվեդիայի Թագավորություն |
€ 2,400 |
€ 2,300 |
36. |
Շվեյցարիայի Համադաշնություն |
3,500 CHF |
3,400 CHF |
37. |
Չեխիայի Հանրապետություն |
€ 1,450 |
€ 1,350 |
38. |
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն |
$1,400 |
$1,300 |
39. |
Ռումինիայի Հանրապետություն |
€ 1,000 |
€ 900 |
40. |
Ռուսաստանի Դաշնություն |
$1,900 |
$1,800 |
41. |
Ռուսաստանի Դաշնություն |
$1,250 |
$1,150 |
42. |
Ռուսաստանի Դաշնություն |
$1,200 |
$1,100 |
43. |
Ռուսաստանի Դաշնություն |
$1,300 |
$1,200 |
44. |
Սիրիայի Արաբական Հանրապետություն |
$1,000 |
$900 |
45. |
Սիրիայի Արաբական |
$800 |
$750 |
46. |
Վատիկան |
€ 1,750 |
€ 1,650 |
47. |
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն |
$1,100 |
$1,000 |
48. |
Վրաստան |
$700 |
$650 |
49. |
Վրաստան |
$700 |
$600 |
50. |
Ուկրաինա |
$1,400 |
$1,300 |
51. |
Ուկրաինա |
$1,100 |
$1,000 |
52. |
Քատարի Պետություն |
$ 2,840 |
$ 2,740 |
53. |
Քուվեյթի Պետություն |
$3,200 |
$3,100 |
54. |
Ֆրանսիայի Հանրապետություն |
€ 2,600 |
€ 2,500 |
55. |
Ֆրանսիայի |
€ 1,450 |
€ 1,350 |
56. |
Ֆրանսիայի |
€ 1,250 |
€ 1,150 |
57. |
Ֆրանսիայի |
€ 1,250 |
€ 1,150 |
58. |
Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն (Մոնտեվիդեո) |
$2,000 |
$1,900 |
59. |
Լյուքսեմբուրգ |
€2,400 |
€2,200 |
60. |
Սերբիայի Հանրապետություն |
€1,550 |
€1,450 |
61. |
Կիպրոսի Հանրապետություն(Նիկոսիա) |
€1,550 |
€1,450 |
62. |
Հունգարիա (Բուդապեշտ) |
€1,700 |
€1,550 |
(հավելվածը լրաց. 10.09.09 N 1079-Ն, խմբ. 04.03.10 N 239-Ն, փոփ. 27.04.17 N 428-Ն, խմբ. 10.09.20 N 1483-Ն, լրաց. 01.02.24 N 157-Ն,
25.04.24 N 604-Ն, 28.11.24 N 1859-Ն)