ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2294-Ա |
«20» հունիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ Մ. ԽՈՐԵՆԱՑՈՒ ՓՈՂՈՑԻ Հ.47 ՇԵՆՔԻ Հ.41-42՝ 110,27ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հրանտ Սիրեկանի Բազեյանի, Ալինա Գուրգենի Վարդանյանի և Անժելա Հրանտի Բազեյանի դիմումը Մ. Խորենացու փողոցի հ.47 շենքի, հ.41-42՝ 110,27 քմ մակերեսով բնակարանը մասնավորեցնելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 26-ի հ.50-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետը.
1. Երևան համայնքի սեփականություն համարվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 19.06.2023թ. հ.19062023-01-0308 վկայական) Մ. Խորենացու փողոցի հ.47 շենքի հ.41-42` 110,27 քմ մակերեսով բնակարանը նվիրել նույն բնակարանի բնակիչներ՝ Հրանտ Սիրեկանի Բազեյանին, Ալինա Գուրգենի Վարդանյանին և Անժելա Հրանտի Բազեյանին (3 անձ, այսուհետ նվիրառուներ)՝ որպես սեփականություն։
2. Լիազորել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանին` Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուների հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:
3. Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուների կողմից։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ՝ Ա. Փամբուխչյանը։
Տ. Ավինյան |