ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 570-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով:
2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
23.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 570-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Մ. Գրիգորյան |
ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ) | |
Ս. Գալյան | ՀՀ արդարադատության նախարար | |
Մ. Սաֆարյան | ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ | |
Վ. Կոստանյան | ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ | |
Ա. Սարգսյան | ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ | |
Ե. Մկրտչյան |
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ | |
Հ. Հարությունյան |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ | |
Ե. Կիրակոսյան | Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ | |
Ա. Գուգարաց | ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ | |
Է. Հունանյան |
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար | |
Դ. Սանամյան |
ՀՀ ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետ | |
Լ․Դրմեյան |
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար | |
Ա. Սուջյան | ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական | |
Հ. Դարբինյան |
ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետի պարտականությունները կատարող | |
Ս. Պետրոսյան |
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ | |
Ա. Դավթյան |
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող | |
Ս. Գրիգորյան |
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ | |
Ա. Արամյան |
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի միջպետական վեճերով ՀՀ շահերի պաշտպանության վարչության պետ | |
Ն. Զեյնալյան | Արդարադատության նախարարի խորհրդական | |
Ա. Ավետիսյան |
ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության սահմանազատման հարցերի բաժնի վարիչ | |
Ա. Եղոյան |
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ (համաձայնությամբ) |
(հավելվածը փոփ. 07.10.22 N 1170-Ա, լրաց. 21.10.22 N 1246-Ա, փոփ., լրաց. 15.03.23 N 273-Ա, փոփ. 24.03.23 N 335-Ա, փոփ., լրաց. 29.11.23 N 1207-Ա, 17.04.24 N 362-Ա, 28.06.24 N 618-Ա, խմբ. 17.12.24 N 1157-Ա)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
23.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |