ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 886-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 759-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի օգոստոսի 21-ի «Պատվիրակություն Շվեյցարիայի Համադաշնություն գործուղելու մասին» N 759-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
1) որոշման հավելվածը «Տ. Ստեփանյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)» և «Ս. Մարգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության մոնիտորինգային մարմինների հետ համագործակցության բաժնի վարիչ» բառերից հետո լրացնել «(03.09.2024 թ.- 05.09.2024 թ.)» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
02.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |