ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հունվարի 17-ին
«ՍԵՐՄԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սերմերի մասին» 2005 թվականի մայիսի 20-ի ՀՕ-106-Ն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետությունում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ստացման, ներմուծման, փորձարկման, պահպանման, տնօրինման, օգտագործման, հետազոտման, տեղափոխման, ոչնչացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. փետրվարի 8 Երևան ՀՕ-14-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 փետրվարի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|