ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» 2021 թվականի հունվարի 19-ի ՀՕ-66-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի ձևավորման և վարման նպատակներով համապատասխան լիազոր մարմիններին, դատարանին (դատավորին), դատախազությանը, նախաքննության մարմիններին՝ նախաձեռնված քրեական վարույթների կամ հարուցված քաղաքացիական գործերի կապակցությամբ և օրենքով նախատեսված իրավասու այլ մարմինների կամ անձանց պահանջով:»:
Հոդված 2. Օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասում «քրեական գործ» բառերը փոխարինել «քրեական հետապնդում» բառերով:
Հոդված 3. Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «քրեական գործ» բառերը փոխարինել «քրեական հետապնդում» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հունիսի 27 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2022 թվական: