Գլխավոր տեղեկություն
Номер
N 2914-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.08.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 31.07.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
30.07.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
30.07.2024
Дата вступления в силу
01.08.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2914-Ա

«30» հուլիսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿԻԵՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.22 ՇԵՆՔԻ Հ.29 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Անահիտ Կարապետյանի լ/ա համասեփականատեր Գևորգ Խորոդյանի դիմումը՝ Կիևյան փողոցի հ.22 շենքի սեփականության իրավունքով Անահիտ Կարապետյանին և Գևորգ Խորոդյանին պատկանող հ.29 բնակարանի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 27.11.2002թ. հ.445479 վկայական) գործառական նշանակությունը հասարակական սահմանելու մասին:

 Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ, և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 19.06.2024թ. հ.Դ-72627-24 եզրակացությունը.

1.Արաբկիր վարչական շրջանի, Կիևյան փողոցի հ.22 շենքի, սեփականության իրավունքով՝ Անահիտ Կարապետյանին և Գևորգ Խորոդյանին պատկանող հ.29 բնակարանի գործառական նշանակությունը, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ «ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով:

 2. Հանձնարարել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը հաշվառել որպես հասարակական:

 3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

 4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

 5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա:

 7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան