ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հուլիսի 2024 թվականի N 1084-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 4-Ի N 13-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 4-ի «Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» N 13-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «անշարժ գույք» բառերը փոխարինել «գույք» բառով.
2) որոշման 2-րդ կետը «վկայական N 01062021-11-0048» բառերից հետո լրացնել «և 10,516,341.57 դրամ արժեքով գույքը՝ համաձայն հավելվածի» բառերով.
3) որոշումը լրացնել հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում, ապահովել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, համայնք Դիլիջան, քաղ. Դիլիջան, Կամոյի փողոց 137 հասցեում գտնվող անշարժ գույքի և սույն որոշման հավելվածում նշված 10,516,341.57 դրամ արժեքով գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
11.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 11-ի N 1084-Ա որոշման |
«Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի հունվարի 4-ի N 13-Ա որոշման |
|
»: |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
11.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |