ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 690-Ա
ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ, ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ ՄՇԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. Ջրային ոլորտի ռազմավարության մշակման, ոլորտում արձանագրված խնդիրների և դրանցից բխող գործողությունների ծրագիր մշակելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ):
2. Հաստատել միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը` համաձայն N 1 հավելվածի:
3. Հաստատել ջրային ոլորտում արձանագրված խնդիրների նախնական օրակարգային հարցերը՝ համաձայն N 2 հավելվածի:
4. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել անհրաժեշտ գործողությունների ծրագիրը և ժամանակացույցը:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Տ. Խաչատրյան |
Երևան |
22.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ վարչապետի N 690-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ (աշխատանքային խմբի ղեկավար)
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի՝ համապատասխան ոլորտները համակարգող տեղակալ
Ջրային կոմիտեի նախագահ
Ջրային կոմիտեի նախագահի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալներ
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գրասենյակի ներկայացուցիչ
Ջրային կոմիտեի ներկայացուցիչ (աշխատանքային խմբի քարտուղար)։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
23.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ վարչապետի N 690-Ա որոշման |
ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԸ
Հայաստանի Հանրապետության կառավարության և «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հարաբերությունների զարգացման հարցը
Ջրային համակարգի ֆինանսական մեխանիզմների զարգացման հարցը
Ջրային պաշարների կուտակման/ամբարման հետ կապված հարցը
Ջրերի էկոլոգիական վիճակի և կեղտաջրերի մաքրման հարցը
Սևանա լճի խնդիրները
Արարատյան արտեզյան ավազանի խնդիրները
Խմելու և ոռոգման ջրային համակարգում կորուստների խնդիրը (ներառյալ ենթակառուցվածքների հետ կապված խնդիրը)
Ջրերի արդյունավետ օգտագործման հարցը
Ջրերի մոնիթորինգին, ջրային հաշվեկշռին վերաբերող հարցերը
«Կանաչ ջրի» (վերականգնվող էլեկտրաէներգիայի օգտագործմամբ մղվող ջուր) թեման
Գյուղատնտեսական ոռոգելի և անջրդի հողատարածքների ջրապահանջարկի վերանայում՝ ըստ մշակաբույսերի
Ջրերի վնասակար ներգործության ռիսկերի կառավարում և դրանց հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակների կանխում
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
23.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |