600.0218.03.07.24
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
3 հուլիսի 2024 թվականի |
N 218-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի N 358-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 517-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ ԷՄԱ կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) ԷՄԱ կանոնների 23-րդ կետում «Սպառողներն ԷՄԱ-ում» բառերը փոխարինել «Սպառողները, ԷՄԱ կանոնների համաձայն,» բառերով,
2) ԷՄԱ կանոնների 30-րդ կետի 1-ին ենթակետում «Մատակարարի հետ» բառերից հետո լրացնել «կամ որի Մատակարարի՝ ԷՄՇ-ում առևտուր իրականացնելու իրավունքը ԷՄՇ կանոնների համաձայն դադարեցվել է» բառերով,
3) ԷՄԱ կանոնների 31-րդ կետի 8-րդ ենթակետում «պետք է վարի» բառերը փոխարինել «վարում է» բառերով, և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-րդ ենթակետով.
«7.1) իր պաշտոնական կայքում տեղադրում է Ենթասպառողների ցանկն` ըստ հասցեների,»,
4) ԷՄԱ կանոնների 32-րդ կետի՝
ա․ 3-րդ ենթակետում «Սահմանազատման կետերի» բառերից հետո լրացնել «, իսկ Ենթասպառող լինելու դեպքում նաև այդ» բառերով,
բ․ 11-րդ ենթակետում «փոփոխության ամսաթիվը» բառերից հետո լրացնել «, իսկ Մատակարարման խմբի մասնակից լինելու դեպքում՝ նաև նշում այդ մասին» բառերով,
5) ԷՄԱ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 52․1-ին և 52․2-րդ կետերով․
«52.1. Մատակարարման խմբի մասնակից Սպառողի հետ Պայմանագիրը լուծվում է ոչ շուտ, քան ԷՄԱ կանոնների 52-րդ կետով նախատեսված հիմքի առաջացման պահից վեց աշխատանքային օր հետո, ընդ որում Բաշխողն այդ հիմքի առաջացման (այդ մասին տեղեկանալու) պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է համապատասխան Մատակարարման խմբի Մատակարարին։
52.2. Մատակարարի Սպառողի հետ Պայմանագրի լուծման դեպքում Բաշխողը լուծման պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է վերջինիս Մատակարարին։»,
6) ԷՄԱ կանոնների 56-րդ կետի 2-րդ ենթակետում «ԷԲՑ կանոններով» բառերից հետո լրացնել «ու ԷՀՑ կանոններով» բառերը, իսկ «(այսուհետ՝ ԲԷԱՀ)» բառերից հետո՝ «՝ բացառությամբ ԷՄԱ կանոնների 56․1-ին կետով նախատեսված դեպքի» բառերը,
7) ԷՄԱ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 56․1-ին կետով․
«56․1․ Այն պարագայում, երբ Սպառողի սպառման համակարգից սնվող որևէ Ենթասպառողի Հաշվառքի սարքը չի համապատասխանում ԷՄԱ կանոնների 56-րդ կետի 2-րդ ենթակետում նշված պահանջներին, ապա նման բոլոր Ենթասպառողները և համապատասխան Սպառողը կարող են ձևավորել խումբ (Մատակարարման խումբ) և խմբի համար ընտրել միասնական Մատակարար։ Սույն կետով նշված դեպքում Մատակարարման խմբի մասնակիցների և վերջիններիս ընտրած Մատակարարի միջև կնքվում է մեկ միասնական Մատակարարման պայմանագիր։»,
8) ԷՄԱ կանոնների 57-րդ կետի 4-րդ ենթակետում «կարգը» բառից հետո լրացնել «և հետևանքները, այդ թվում՝ Երաշխավորված մատակարարի կողմից Սպառողի էլեկտրական էներգիայի մատակարարումը վերսկսելու դեպքում ԷՄԱ կանոնների 82-րդ կետով սահմանված իրավակարգավորումը» բառերը,
9) ԷՄԱ կանոնների 60-րդ կետում «անձը հաստատող փաստաթղթի պատճենը (պետական գրանցման վկայականի պատճենը)» բառերը փոխարինել «Մատակարարի կողմից պահանջվող փաստաթղթերը» բառերով,
10) ԷՄԱ կանոնների 63-65-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«63. Մատակարարի և Սպառողի միջև Մատակարարման պայմանագրի կնքման համաձայնության առկայության դեպքում Մատակարարը տվյալ Սպառողին իր հաշվեկշռման խմբում ընդգրկելու հնարավորության պարզման նպատակով ԷՄՇ կանոնների համաձայն՝ դիմում է Շուկայի օպերատորին։
64. Մատակարարը, ԷՄՇ կանոնների համաձայն, իր հաշվեկշռման խումբ Սպառողին ընդգրկելու հնարավորության վերաբերյալ Շուկայի օպերատորից՝
1) դրական դիրքորոշում ստանալու դեպքում` այդ պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում Սպառողի հետ կնքում է Մատակարարման պայմանագիր՝ տեղեկացնելով Բաշխողին և Շուկայի օպերատորին.
2) բացասական դիրքորոշում ստանալու դեպքում՝ այդ պահից 1 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր մերժում է Մատակարարման պայմանագրի կնքման մասին Սպառողի դիմումը՝ համապատասխան հիմնավորումներով։
65. ԷՄԱ կանոնների 64-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված տեղեկացումը ստանալուց հետո՝
1) Բաշխողը երեք աշխատանքային օրվա ընթացքում նշում է կատարում Սպառողի Հաշվառման քարտում Մատակարարի (Երաշխավորված մատակարարի) փոփոխության մասին, իսկ Մատակարարման խմբի մասնակից դառնալու դեպքում՝ նաև այդ մասին, և Մատակարարի ու Շուկայի օպերատորի համար ապահովում է Սպառողի միացման, Առևտրային հաշվառքի սարքերի և նախկին սպառման ծավալների մասին (այդ թվում` Ենթասպառողների մասով) տվյալների հասանելիությունը ԲԷԱՀ-ում,
2) Շուկայի օպերատորը ղեկավարվում է ԷՄՇ կանոններով։»,
11) ԷՄԱ կանոնների 66-րդ և 67-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
12) ԷՄԱ կանոնների 68-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«68. Մատակարարման պայմանագիրը լուծվում է՝
1) կողմերի փոխադարձ համաձայնությամբ,
2) Սպառողի նախաձեռնությամբ՝ լուծումից առնվազն 6 աշխատանքային օր առաջ տեղեկացնելով Մատակարարին, իսկ Մատակարարման խմբի մասնակից լինելու դեպքում՝ լուծումից առնվազն 15 աշխատանքային օր առաջ տեղեկացնելով Մատակարարին և Մատակարարման խմբի մյուս մասնակիցներին,
3) Մատակարարի նախաձեռնությամբ՝ Մատակարարման պայմանագրով կամ օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ այդ մասին առնվազն 15 աշխատանքային օր առաջ տեղեկացնելով Սպառողին,
4) Բաշխողի հետ Պայմանագրի լուծման դեպքում՝ Պայմանագրի լուծման պահից, բացառությամբ Մատակարարման խմբի մասնակից Ենթասպառողի, որի հետ Պայմանագրի լուծման դեպքում Մատակարարման պայմանագիրը լուծվում է միայն տվյալ Ենթասպառողի մասով:»,
13) ԷՄԱ կանոնների 69-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«69. Մատակարարման պայմանագրի լուծման՝ ԷՄԱ կանոնների 68-րդ կետով նախատեսված հիմքի առաջացման դեպքում Մատակարարն իր հաշվեկշռման խմբից տվյալ Սպառողին հանելու գործընթաց սկսելու նպատակով դիմում է Շուկայի օպերատորին՝ համաձայն ԷՄՇ կանոնների։
14) ԷՄԱ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 69․1-ին, 69.2-րդ և 69.3-րդ կետերով․
«69․1․ Մատակարարը ԷՄՇ կանոնների համաձայն՝ իր հաշվեկշռման խմբից Սպառողին հանելու վերաբերյալ դրական դիրքորոշում ստանալու դեպքում այդ պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում Սպառողի հետ լուծում է Մատակարարման պայմանագիրը՝ այդ մասին տեղեկացնելով Բաշխողին և Շուկայի օպերատորին։
69․2․ ԷՄԱ կանոնների 69․1-ին ենթակետով նախատեսված տեղեկացումը ստանալուց հետո՝
1) Բաշխողը մեկ աշխատանքային օրվա ընթացքում նշում է կատարում Սպառողի Հաշվառման քարտում Մատակարարի (Երաշխավորված մատակարարի) փոփոխության մասին.
2) Շուկայի օպերատորը ղեկավարվում է ԷՄՇ կանոններով։
69․3․ ԷՄԱ կանոնների 68-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված հիմքով Մատակարարման խմբի մասնակից Ենթասպառողի հետ Մատակարարման պայմանագրի լուծման և վերջինիս սպառման համակարգի մասով նոր Պայմանագրի կնքման դեպքում դրա կողմ հանդիսացող Ենթասպառողը պարտավորվում է ընդգրկվել նույն Մատակարարման խմբում՝ միանալով տվյալ խմբի և նույն Մատակարարի միջև կնքված Մատակարարման պայմանագրին, կամ իր Հաշվառքի սարքը համապատասխանեցնել ԷՄԱ կանոնների 56-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պահանջներին։»,
15) ԷՄԱ կանոնների 88-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«88. Երաշխավորված մատակարարի Սպառողի դեպքում վերջինիս մատակարարված էլեկտրական էներգիայի, ԻԷԱ-ի և Ինքնավար խմբի մասնակցի դեպքում՝ էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և տարբեր կետերում սպառելու պարագայում՝ նաև մատուցված բաշխման ծառայության, իսկ Մատակարարի Սպառողի դեպքում՝ մատուցված բաշխման ծառայության արժեքի դիմաց ԷՄԱ կանոններով սահմանված վճարման ժամկետի խախտման դեպքում, Բաշխողն իրավունք ունի, իսկ Մատակարարի Սպառողի դեպքում՝ վերջինիս Մատակարարից գրավոր պահանջ ստանալու դեպքում պարտավոր է դադարեցնել Սպառողի էլեկտրամատակարարումը, բացառությամբ ԷԲՑ կանոններով սահմանված դեպքի։ Սույն կետով նախատեսված դեպքում Սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցվում է համաձայն ԷԲՑ կանոնների։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ |
3 հուլիսի 2024 թ. ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2024 թվական: