ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 2025 թվականի N 51-Ն
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՀԱՄԱՐԻ ԲԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Սահմանել ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին ժամանակավոր աջակցության հաշվեհամարի բացման և տնօրինման կարգը` համաձայն հավելվածի:
2․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցության հաշվեհամարի տնօրինման կարգը սահմանելու մասին» N 333-Ն որոշումը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
16.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 16-ի N 51-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՀԱՄԱՐԻ ԲԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին ժամանակավոր ֆինանսական աջակցության հաշվեհամարի (այսուհետ՝ հաշվեհամար) բացման և տնօրինման հետ կապված հարաբերությունները:
2․ Լիազոր մարմինը բացում և տնօրինում է հաշվեհամարը՝ ֆինանսական աջակցություն տրամադրելով ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին:
2. ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ
3. Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցություն տրամադրվում է իր և իր խնամքի տակ գտնվող անձանց կենսաապահովման նվազագույն կարիքները հոգալու, ինչպես նաև ժամանակավոր կացարանով ապահովելուն ուղղված բնակելի տարածքի վարձակալության գումարի ամբողջական կամ մասնակի փոխհատուցման նպատակներով:
4. Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցությունը տրամադրվում է հետևյալ բանաձևի հիման վրա՝ «Ֆինանսական աջակցություն = Բազային արտակարգ վճար+ Բնակարանային աջակցություն+ Խնամակալի աջակցություն*N»:
5. Սույն կարգի 4-րդ կետի բանաձևում`
1) ֆինանսական աջակցություն նշանակում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին տրամադրվող ֆինանսական աջակցության չափ.
2) բազային արտակարգ վճար նշանակում է սկզբնական ֆիքսված գումար՝ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի նվազագույն կենսաապահովման ծախսերը հոգալու համար: Սահմանվում է 65000 դրամի չափով.
3) բնակարանային աջակցություն նշանակում է ֆիքսված գումար՝ բնակելի տարածքի կամ կացարանի վարձակալության ծախսերն ամբողջությամբ կամ մասնակի հոգալու համար: Սահմանվում է 50000 դրամի չափով.
4) խնամակալի աջակցություն նշանակում է լրացուցիչ աջակցություն ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի խնամքի տակ գտնվող երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց (այսուհետ՝ խնամարկյալ) համար: Մեկ խնամարկյալի հաշվով սահմանվում է 30000 դրամի չափով.
5) «N» նշանակում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի խնամքի տակ գտնվող խնամարկյալների ընդհանուր թիվը:
3. ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ
6. Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցություն տրամադրվում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի կամ աջակցության կենտրոնի դիմումի հիման վրա: Դիմումը ներկայացվում է լիազոր մարմին թղթային կամ էլեկտրոնային տարբերակով, այդ թվում՝ առկայության դեպքում լիազոր մարմնի պաշտոնական կայքի համապատասխան բաժնից:
7. Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցություն տրամադրելու կամ դրա տրամադրումը մերժելու հարցի վերաբերյալ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցերով զբաղվող աշխատանքային խմբի (այսուհետ՝ աշխատանքային խումբ) յուրաքանչյուր անդամի կողմից տրամադրվում է դրական կամ բացասական եզրակացություն՝ համաձայն N 1 ձևի:
8. Աշխատանքային խումբը կազմված է լիազոր մարմնի, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ինչպես նաև աջակցության կենտրոնի մեկական ներկայացուցիչներից: Որպես լիազոր մարմնի ներկայացուցիչ հանդես է գալիս լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա հանձնարարությամբ՝ լիազոր մարմնի ղեկավարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալը, ով հանդիսանում է աշխատանքային խմբի ղեկավարը: Յուրաքանչյուր կոնկրետ դիմումով աշխատանքային խմբում ներգրավվում է այն աջակցության կենտրոնի ներկայացուցիչը, որի շահառուն է հանդիսանում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը: Եթե ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը չի հանդիսանում որևէ աջակցության կենտրոնի շահառու, ապա լիազոր մարմինը համապատասխան եզրակացությունն ստանալու նպատակով դիմում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի մշտական բնակության վայրի աջակցության կենտրոն:
9. Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցություն տրամադրելու գործընթացի կազմակերպման աշխատանքներն իրականացնում է լիազոր մարմինը:
10. Լիազոր մարմինը սույն կարգի 15-րդ կամ 16-րդ կետերով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանք ամբողջականորեն ներկայացնելն աշխատանքային խմբի անդամ հանդիսացող ներկայացուցիչներին:
11. Աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամ հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է սույն կարգի 15-րդ կամ 16-րդ կետերով սահմանված փաստաթղթերը, կազմում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն և ներկայացնում լիազոր մարմին:
12. Լիազոր մարմնի համապատասխան ոլորտային կառուցվածքային ստորաբաժանումը երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի գլխավոր քարտուղարին է ներկայացնում աշխատանքային խմբի անդամների եզրակացությունները, սույն կարգի 15-րդ կամ 16-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ ֆինանսավորման հայտ-պահանջագիրը և լիազոր մարմնի գլխավոր քարտուղարի կողմից ընդունվելիք հրամանի նախագիծը։
13. Լիազոր մարմնի գլխավոր քարտուղարը սույն կարգի 12-րդ կետով ներկայացված փաթեթն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցություն տրամադրելու կամ դրա տրամադրումը մերժելու վերաբերյալ որոշում և այն փոխանցում լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումներին՝ անհապաղ կատարման:
14. Լիազոր մարմինը սույն կարգի 13-րդ կետով սահմանված կարգով բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցություն տրամադրելու կամ դրա տրամադրումը մերժելու մասին որոշումը երկու աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է սույն կարգի 15-րդ և 16-րդ կետերով սահմանված դիմողին:
15. Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը (այսուհետ` դիմող) ֆինանսական աջակցություն ստանալու համար լիազոր մարմին է ներկայացնում՝
1) դիմում, որում պետք է նշվեն՝
ա. դիմողի անունը, հայրանունը և ազգանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),
բ. դիմողի բնակության վայրը, հեռախոսահամարը, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցեն (դրա առկայության դեպքում) կամ հետադարձ կապ հաստատելու համար անհրաժեշտ այլ տվյալներ.
2) դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշի կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի պատճենը).
3) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձ հանդիսանալու փաստը հաստատող տեղեկություններ՝ ներկայացնելով նաև համապատասխան փաստաթղթերը (դրա առկայության դեպքում).
4) դիմողի բանկային հաշվի համարը և սպասարկող բանկի անվանումը, որին փոխանցվում է լիազոր մարմնի կողմից տրամադրվող գումարը.
5) օրենքով սահմանված հատուկ կառույցների ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ գրավոր միջնորդությունը (դրա առկայության դեպքում).
6) N 2 ձևով նախատեսված լրացված հարցաշարը՝ առկայության դեպքում կցելով նաև համապատասխան փաստաթղթերը (այդ թվում՝ խնամարկյալների վերաբերյալ).
7) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի գրավոր համաձայնությունը, եթե դիմումը ներկայացվում է աջակցության կենտրոնի կողմից:
16. Եթե ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձն անչափահաս է կամ անգործունակ, ապա սույն կարգի 15-րդ կետով նախատեսված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է նրա օրինական ներկայացուցիչը (ծնող, որդեգրող, խնամակալ, խնամատար ծնող կամ հոգաբարձու) կամ խնամակալության և հոգաբարձության մարմինը՝ դրան կցելով ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անչափահաս կամ անգործունակ անձի օրինական ներկայացուցիչը հանդիսանալու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը, ինչպես նաև ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անչափահաս կամ անգործունակ անձի անձնագիրը (ծննդյան վկայականը) կամ նույնականացման քարտը (նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը): Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված չափահաս անձի գրավոր համաձայնությամբ վերջինիս անունից սույն կարգի 15-րդ կետով նախատեսված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև աջակցության կենտրոնը՝ կցելով նաև ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի գրավոր համաձայնությունը:
17. Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին տրամադրվող ֆինանսական միջոցները փոխանցվում են գանձապետական համակարգի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում:
18. Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին բազային արտակարգ վճարը հաշվարկվում և տրամադրվում է սույն կարգի N 2 ձևով նախատեսված հարցաշարի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ հարցերից որևէ մեկին «Ոչ» պատասխանելու դեպքում։
19. Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին բնակարանային աջակցությունը սույն կարգի N 2 ձևով նախատեսված հարցաշարի 6-րդ հարցին «Այո» պատասխանելու դեպքում հաշվարկվում և տրամադրվում է սույն կարգի N 2 ձևով նախատեսված հարցաշարի 7–ից 10-րդ հարցերից որևէ մեկին «Այո» պատասխանելու դեպքում։
20․ Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին խնամա կալի աջակցություն հաշվարկվում և տրամադրվում է իր խնամքի տակ երեխաներ կամ հաշմանդամություն ունեցող անձանց առկայության դեպքում։ Խնամակալի աջակցության գումարը բազմապատկվում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի խնամարկյալների ընդհանուր թվով (N)։
21. Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցություն չի տրամադրվում`
1) եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 15-րդ կամ 16-րդ կետերով սահմանված պահանջներին.
2) եթե ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին սույն կարգի 4-րդ կետով սահմանված նույն դեպքով վերջին 12 ամսվա ընթացքում տրամադրվել է ֆինանսական աջակցություն.
3) սույն կարգի N 2 ձևով նախատեսված հարցաշարի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ հարցերից որևէ մեկին «Ոչ» չպատասխանելու, N 2 ձևով նախատեսված հարցաշարի 6-րդ հարցին «Ոչ» պատասխանելու, N 2 ձևով նախատեսված հարցաշարի 7-ից 10-րդ հարցերից որևէ մեկին «Այո» չպատասխանելու և իր խնամքի տակ երեխաներ, տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք չունենալու դեպքում:
Ձև N 1
Եզրակացություն
Ընտանեկան և կենցաղային ենթարկված ---------- -ին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ
Առաջնորդվելով «Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցության հաշվեհամարի բացման և տնօրինման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 202.. թվականի ------ -ի N ----- – Ն որոշմամբ՝ ես՝
իմ
(անունը, ազգանունը)
----------------------- եզրակացությունն եմ տալիս ------ - -ին ֆինանսական աջակցություն
(դրական/բացասական)
տրամադրելու վերաբերյալ։
---------------------- անունը, ազգանունը |
---------------------- ստորագրությունը |
..............202..թ.
Ձև N 2
Հ Ա Ր Ց Ա Թ Ե Ր Թ N ______
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
Հարցման իրավական հիմքն է ________________________________________________________
______________________________________________________________________________________
______________________________________________________________________________________
Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին ժամանակավոր ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով դիմած ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի՝
______________________________________________________________________________________
(ազգանունը, անունը, հայրանունը)
______________________________________________________________________________________
(բնակության վայրը, գրանցման հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն
(դրա առկայության դեպքում) կամ հետադարձ կապ հաստատելու համար անհրաժեշտ այլ տվյալներ)
Բանկային հաշվի համարը և սպասարկող բանկի անվանումը -------------
______________________________________________________________________________________
______________________________________________________________________________________
Հարցաթերթը լրացրած |
_____________ |
_________________________ |
անձի |
(ստորագրությունը) |
(ազգանունը, անունը, հայրանունը) |
_____ _____________
20 թ.
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ
Հարցի N |
Հարցը |
Պատասխանը | |
Այո |
Ոչ | ||
1. |
Արդյո՞ք ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձն ունի եկամուտ |
||
2. |
Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի եկամուտը գերազանցու՞մ է 65000 դրամը |
||
3. |
Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը եկամուտն ի՞նքն է տնօրինում |
||
4. |
Եթե ոչ, ապա հնարավո՞ր է արդյոք վերականգնել եկամտի տնօրինումը |
||
5. |
Մինչև 1 ամիսը բավարա՞ր է եկամտի տնօրինման հնարավորության վերականգնման համար |
||
6. |
Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը բնակվում է ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձից առանձի՞ն |
||
7. |
Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը բնակվում է ազգականների տա՞նը՝ ժամանակավոր բնակվելու հնարավորությամբ |
||
8. |
Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը բնակվում է վարձակալա՞ծ բնակարանում |
||
9. |
Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը հրաժարվու՞մ է ապաստարան տեղափոխվելուց |
||
10. |
Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը չունի՞ բնակվելու վայր |
||
11. |
Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձն ունի՞ արդյոք խնամարկյալներ |
||
12. |
Նշել խնամարկյալների քանակը |
1. Երեխաներ |
|
2. Տարեցներ |
|||
3. Հաշմանդամություն ունեցող անձինք |
|||
4. Ընդամենը խնամարկյալ |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
16.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հունվարի 2025 թվական: