ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 397-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1099-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1099-Ա որոշման՝
1) N 1 հավելվածի՝
ա. 8-րդ կետի 3-րդ սյունակի «Արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերը փոխարինել «Ներքին գործերի նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բառերով,
բ. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«12. |
«Հայաստանի Հանրապետության սողանքավտանգ տարածքների ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրա- պետության ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծ |
Ներքին գործերի նախարա- րություն |
2024 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսա- վորում չի պահանջվում |
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 29-րդ հոդվածի 4-րդ մաս». |
2) N 2 հավելվածի՝
ա. 1-ին կետի 3-րդ սյունակի «Շրջակա միջավայրի նախարարություն» բառերը փոխարինել «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Ֆինանսների նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Շրջակա միջավայրի նախարարություն, մարզպետների աշխատակազմեր, համայնքներ» բառերով,
բ. 2-րդ կետի 3-րդ սյունակի «Շրջակա միջավայրի նախարարություն» բառերը փոխարինել «Ներքին գործերի նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Շրջակա միջավայրի նախարարություն» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
26.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |