ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3707-Ա |
«27» սեպտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ Ա-12 ԹԱՂԱՄԱՍ Հ.9 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արմենուհի Գասպարյանի և Անդրանիկ Գալստյանի լ/ա Հայկ Ապրեսյանի դիմումը՝ Նուբարաշենի Ա-12 թաղամաս հ.9 հասցեի հողամասի (տնամերձ) սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անձնական սեփականության իրավունքով անհատական բնակելի տան շինարարության համար անժամկետ օգտագործման հողամաս հատկացնելու մասին ավանային խորհրդի գործադիր կոմիտեի 04.10.1991թ. հ.10/2 որոշումը, անձնական սեփականության իրավունքով անհատական բնակելի տան շինարարության համար անժամկետ օգտագործելու հողամաս հատկացնելու /1992 թվականի Նուբարաշեն քաղաքատիպ ավան/ պայմանագիրը, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի կողմից տրված 08.07.2024թ. հ.33/01-37482 գրությունը՝ կից սխեմայով և 09.07.2024թ. հ.33/01-64 տեղեկանքը:
Քննարկվող՝ 400.0քմ հողամասը համապատասխանում է hողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2 և 3 կետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, գտնվում է ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 11-րդ գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-Ն/45210 եզրակացությունը.
1. Սահմանել, որ ՀՀ Էրեբունու շրջանի ավանային խորհրդի գործադիր կոմիտեի 04.10.1991թ. հ.10/2 որոշմամբ Արմենուհի Գասպարյանին և Անդրանիկ Գալստյանին հատկացված Նուբարաշենի Ա-12 թաղամաս հ.9 հասցեում գտնվող 400.0քմ մակերեսով հողամասի (տնամերձ) սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
2. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղեկալ Ա. Փամբուխչյանը։
Տ. Ավինյան |