ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 օգոստոսի 2024 թվականի N 1308-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1174-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 18-ի «Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումների կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 1174-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) հավելվածի 11-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված եղանակով և 6-րդ մասով սահմանված կարգով պահեստազորայինին ծանուցում է վարժական հավաքի անցկացման վայր ուղարկելու նպատակով զինվորական կոմիսարիատ ներկայանալու մասին՝ համաձայն N 1 ձևի.».
2) հավելվածի 13-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վարժական հավաքի կազմակերպման նախապատրաստական գործընթացի շրջանակներում զինվորական կոմիսարիատները վարժական հավաքի հայտարարման օրվան նախորդող եռամսյա ժամկետում իրականացնում են զինվորական կոմիսարիատ ներկայանալու վերաբերյալ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված եղանակով և 6-րդ մասով սահմանված կարգով պահեստազորայինների ծանուցումը՝ համաձայն N 1.1 ձևի՝ օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված վարժական հավաքին կանչվելու ոչ ենթակա հանգամանքներն ու պայմանները (այսուհետ՝ զինվորական հաշվառման տվյալներ) և առողջական վիճակը հստակեցնելու միջոցով վարժական հավաքին պահեստազորայինի մասնակցությունն ապահովելու նպատակով:».
3) հավելվածի 30-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«30. Զինվորական կոմիսարիատներն օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված եղանակով և 6-րդ մասով սահմանված կարգով պահեստազորայիններին ծանուցում են զինվորական վարժանքների կամ զորավարժությունների անցկացման վայր մեկնելու նպատակով զինվորական կոմիսարիատ ներկայանալու մասին՝ համաձայն N 3 ձևի, և զինվորական կոմիսարիատ ներկայացած պահեստազորայիններն անցկացվող միջոցառման վայր ուղարկվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ուժերով ու միջոցներով: Հայտարարվող զինվորական վարժանքների կամ զորավարժությունների կազմակերպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում զինվորական կոմիսարիատը սույն կետով սահմանված կարգով պահեստազորայինին ծանուցում է զինվորական կոմիսարիատ ներկայանալու մասին՝ համաձայն N 3.1 ձևի՝ զինվորական հաշվառման տվյալներն ստուգելու և բուժհետազոտում անցկացնելու միջոցով զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին պահեստազորայինի մասնակցությունն ապահովելու նպատակով:».
4) հավելվածի NN 1, 1.1, 3 և 3.1 ձևերի վերջին նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ծանուցագիրը քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկելու կամ հրապարակային ծանուցման կամ փոստային պատվիրված նամակով հանձնելու դեպքերում ստացականը չի լրացվում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 օգոստոսի 2024 թվական: