ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2024 թվականի |
թիվ 28 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՝ ԱԴՍՈՐԲՈՂ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄԸ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Ադսորբող կերային հավելումը, որն ապաակտիվացված խմորասնկային բջիջների պատերի, հանքային բաղադրիչների և լցանյութի (օրինակ՝ կաթնային տատասկափուշի լուծամզուքի) խառնուրդ է, ունի տոքսինների նկատմամբ ադսորբող ազդեցություն, նախատեսված է ընտանի և գյուղատնտեսական կենդանիների, այդ թվում՝ թռչունների կերերի մեջ ավելացնելու համար՝ նրանց առողջության պահպանման նպատակով, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2309 ապրանքային դիրքում։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական: