ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2024 թվականի |
թիվ 25 |
քաղ. Մոսկվա |
«ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ (ՄԻՋՊԵՏԱԿԱՆ) ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ, ԻՍԿ ԴՐԱՆՑ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ՝ ԱԶԳԱՅԻՆ (ՊԵՏԱԿԱՆ) ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի փետրվարի 7-ի թիվ 22 որոշմամբ հաստատված՝ «Մանկական խաղահրապարակների համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի մարտի 19-ի թիվ 25 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Մանկական խաղահրապարակների համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 042/2017) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում կատարվող
1. 34-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 341 դիրք.
« |
341 |
Կիրառման հրահանգ թիվ 016-1211 «Երեխաների համար նախատեսված արտադրանքի առանձին տեսակների հիգիենիկ անվտանգության գնահատման մեթոդներ» |
կիրառվում է մինչև համապատասխան միջպետական ստանդարտի մշակումը և դրա ներառումը սույն ցանկում |
» |
2. 51-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 511 դիրք.
« |
511 |
ՉԱՄ.ՉՎ 0003-2021 «Պոլիամիդներից պատրաստված արտադրատեսակներից անջատվող е-կապրոլակտամի զանգվածային կոնցենտրացիան ջրային և օդային միջավայրերում: Բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման մեթոդով չափումների մեթոդիկա» (2021 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ BY 00221 վկայագրման մասին վկայական) |
կիրառվում է 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև համապատասխան միջպետական ստանդարտի մշակումը և դրա ներառումը սույն ցանկում |
» |
3. 73-րդ դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 731 դիրք.
« |
731 |
VI բաժնի 18-րդ կետի «ա» ենթակետ, թիվ 2 հավելվածի աղյուսակի 3-րդ սյունակ (կապրոլակտամի մասով) |
ՉԱՄ.ՉՎ 0003-2021 «Պոլիամիդներից պատրաստված արտադրատեսակներից անջատվող е-կապրոլակտամի զանգվածային կոնցենտրացիան ջրային և օդային միջավայրերում: Բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման մեթոդով չափումների մեթոդիկա» (2021 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ BY 00221 վկայագրման մասին վկայական) |
կիրառվում է 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև համապատասխան միջպետական ստանդարտի մշակումը և դրա ներառումը սույն ցանկում |
» |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական: