02.02.23 N 131-Ն որոշումն ունի անցումային դրույթ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հուլիսի 2022 թվականի N 1177-Ն
ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները և գործիքները` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատելու մասին» N 780-Ն որոշումը։
3. Սահմանել, որ 2023 թվականի փետրվարի 1-ից սույն որոշման դրույթները տարածվում են առաջին անգամ հաշմանդամության գնահատման համար դիմած անձանց նկատմամբ, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից՝ նաև կրկնակի հաշմանդամության գնահատման համար դիմած անձանց նկատմամբ։
(3-րդ կետը խմբ. 02.02.23 N 131-Ն)
3.1. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 25-րդ, 26-րդ, 28-րդ և 29-րդ կետերի համար հաշվի են առնվում բժշկասոցիալական փորձաքննության և ֆունկցիոնալության գնահատման արդյունքում ընդունված որոշումները, այդ թվում՝ հաշմանդամության սահմանված լինելու ժամանակահատվածը։
(3.1-ին կետը լրաց. 27.06.24 N 978-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից, բացառությամբ սույն որոշման 2-րդ կետի (բժշկասոցիալական վերափորձաքննության դրույթների և մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը բժշկասոցիալական փորձաքննության համար դիմած անձանց մասով), որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
(4-րդ կետը լրաց. 02.02.23 N 131-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
29.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականիհուլիսի 28-ի N 1177-Ն որոշման |
ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐ
ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով սահմանվում են անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները։
2. Սույն հավելվածում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
1) ֆունկցիոնալություն՝ օրգանիզմի ֆունկցիաների և մարմնի կառուցվածքի, գործունեության և մասնակցության, միջավայրային գործոնների ազդեցության համատեքստում անձի հասարակական կյանքին մասնակցելու կարողությունը.
2) մարմնի կառուցվածք՝ համաձայն «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «ա» ենթակետի.
3) օրգանիզմի ֆունկցիաներ՝ համաձայն «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «բ» ենթակետի.
4) գործունեություն և մասնակցություն՝ համաձայն «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «գ» ենթակետի.
5) գործունեության սահմանափակումներ՝ դժվարություններ, որոնք անձն ունենում է գործողություններ կատարելիս.
6) մասնակցության դժվարություններ՝ դժվարություններ, որոնք անձն ունենում է տվյալ իրավիճակում գործողություններ կատարելիս.
7) միջավայրային գործոններ՝ համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի.
8) խթանիչներ՝ այնպիսի միջավայրային գործոններ, որոնք իրենց առկայությամբ կամ բացակայությամբ նվազեցնում են անձի ֆունկցիոնալության սահմանափակումը.
9) խոչընդոտներ՝ այնպիսի միջավայրային գործոններ, որոնք իրենց առկայությամբ կամ բացակայությամբ սահմանափակում են անձի ֆունկցիոնալությունը.
10) կարողություն՝ անձի գործողություն կատարելու ունակությունը տիպային՝ հարմարեցված միջավայրում.
11) կատարողականություն՝ անձի գործողություն կատարելու ունակությունն առկա (այն միջավայրը, որում ապրում է) միջավայրում.
12) ծածկագիր՝ լատիներեն տառերից և արաբական թվերից բաղկացած միացություն, որը ցույց է տալիս գնահատման ենթակա կոնկրետ ոլորտը, բաղադրիչը և ենթաբաղադրիչը.
13) որակիչ՝ ցույց է տալիս խնդրի կամ առողջական վիճակի ծանրության աստիճանը կամ բնույթը և արտահայտվում է արաբական թվով։
2. ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ
3. Ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչներն ընդգրկում են գնահատման ենթակա ոլորտները, բաղադրիչները և ենթաբաղադրիչները, ֆունկցիոնալության գնահատման ծածկագրերը (այսուհետ՝ ծածկագիր) և ֆունկցիոնալության գնահատման որակիչները (այսուհետ՝ որակիչ), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից հաստատված՝ անձի ֆունկցիոնալության գնահատման մեթոդական ուղեցույցներով (այսուհետ՝ մեթոդական ուղեցույց) սահմանված՝ որակիչների գնահատման ցուցիչները:
4. Անձի ֆունկցիոնալության գնահատման նպատակով գնահատվում են հետևյալ ոլորտները՝
1) օրգանիզմի ֆունկցիաներ (նշագրվում է «b» ծածկագրով).
2) մարմնի կառուցվածք (նշագրվում է «s» ծածկագրով).
3) գործունեություն և մասնակցություն (նշագրվում է «d» ծածկագրով).
4) միջավայրային գործոններ (նշագրվում է «e» ծածկագրով):
5. Սույն հավելվածի 4-րդ կետում նշված ոլորտներն իրենց հերթին բաժանվում են բաղադրիչների և ենթաբաղադրիչների՝ ֆունկցիոնալության յուրաքանչյուր սահմանափակում առավել մանրամասն գնահատելու նպատակով։ Գնահատման ենթակա բոլոր ոլորտները, բաղադրիչները և ենթաբաղադրիչներն իրենց ծածկագրերով ներկայացված են N 1 աղյուսակում.
Աղյուսակ N 1
Օրգանիզմի ֆունկցիաներ – b |
Մարմնի կառուցվածք - s |
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄՏԱՎՈՐ (ՀՈԳԵԿԱՆ) ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ /b110-b139
b110 Գիտակցական ֆունկցիաներ b114 Կողմնորոշման ֆունկցիաներ 117 Ինտելեկտուալ ֆունկցիաներ b122 Ընդհանուր սոցիալ-հոգեբանական ֆունկցիաներ b125 Հակումներ և ներանձնային ֆունկցիաներ b126 Խառնվածքի և բնավորության ֆունկցիաներ b130 Էներգիայի և եռանդի ֆունկցիաներ b134 Քնի ֆունկցիաներ b139 Ընդհանուր հոգեկան ֆունկցիաներ՝ /այլ ճշտված և չճշտված 2. Առանձնահատուկ հոգեկան ֆունկցիաներ /b140-b189 b140 Ուշադրության ֆունկցիաներ b144 Հիշողության ֆունկցիաներ b147 Հոգեշարժական ֆունկցիաներ b152 Հուզական ֆունկցիաներ b156 Ընկալման ֆունկցիաներ b160 Մտածողության ֆունկցիաներ b 163 Հիմնական ճանաչողական ֆունկցիաներ b164 Բարձրագույն ճանաչողական ֆունկցիաներ b167 Լեզվի հոգեկան ֆունկցիաներ b172 Հաշվարկներ կատարելու ֆունկցիաներ b176 Համալիր շարժումները հաջորդաբար կատարելու հոգեկան ֆունկցիա b180 Սեփական «ես»-ի ճանաչողության և ժամանակի զգացողության ֆունկցիաներ b189 Առանձնահատուկ հոգեկան ֆունկցիաներ՝ /այլ ճշտված և չճշտված b198 Հոգեկան ֆունկցիաներ/ այլ ճշտված b199 Հոգեկան ֆունկցիաներ՝/չճշտված
3. ԶԳԱՅԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ ԵՎ ՑԱՎ
1) Տեսողության ֆունկցիաները և տեսողության հետ կապված ֆունկցիաները b210 Տեսողության ֆունկցիաներ b215 Աչքի օժանդակ ապարատի ֆունկցիաներ b220 Աչքի և դրա օժանդակ ապարատի հետ կապված զգացողություններ b229 Տեսողության և դրա հետ կապված ֆունկցիաներ՝այլ ճշտված և չճշտված
2) Լսողության և անդաստակային ապարատի ֆունկցիաները /b230-249 b230 Լսողության ֆունկցիաներ b235 Անդաստակային ապարատի ֆունկցիաներ b240 Լսողության և անդաստակային ապարատի ֆունկցիաների հետ կապված զգացողություններ b249 Լսողություն և անդաստակային ապարատի ֆունկցիաներ՝այլ ճշտված և չճշտված
3) Լրացուցիչ զգայական ֆունկցիաներ /b250-b279 b250 Համի զգացողության ֆունկցիա b255 Հոտառության ֆունկցիա b260 Պրոպրիոցեպտիվ զգացողության ֆունկցիա b265 Շոշափելիքի ֆունկցիա b270 Զգայական ֆունկցիաներ, որոնք կապված են ջերմաստիճանի և այլ գրգռիչների հետ b279 Լրացուցիչ զգայական ֆունկցիաներ՝ այլ ճշտված և չճշտված
4) Ցավ /b280-b299 b280 Ցավի զգացողություն b289 Ցավի զգացողություն՝ այլ ճշտված և չճշտված b298 Զգայական ֆունկցիաներ և ցավ՝ այլ ճշտված b299 Զգայական ֆունկցիաներ և ցավ՝ չճշտված
4. ՁԱՅՆԱՅԻՆ ԵՎ ԽՈՍՔԱՅԻՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԸ /b310-b399 b310 Ձայնային ֆունկցիաներ b320 Արտասանական ֆունկցիաներ b330 Խոսքի սահունության և ռիթմի ֆունկցիաներ b340 Այլ վոկալիզացիայի ֆունկցիաներ b398 Ձայնային և խոսքային ֆունկցիաներ՝ այլ ճշտված b399 Ձայնային և խոսքային ֆունկցիաներ՝ չճշտված
5. ՍՐՏԱՆՈԹԱՅԻՆ, ՀԵՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԵՎ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ /b410-b499
1) Սրտանոթային համակարգի ֆունկցիաները /b410-b429
b410 Սրտի ֆունկցիաներ b415 Արյունատար անոթների ֆունկցիաներ b420 Արյան ճնշման ֆունկցիաներ b429 Սրտանոթային համակարգի ֆունկցիաներ՝այլ ճշտված և չճշտված
2) Հեմատոլոգիական և իմունային համակարգերի ֆունկցիաները/ b430- b439
b430 Հեմատոլոգիական համակարգի ֆունկցիաներ b435 Իմունային համակարգի ֆունկցիաներ b439 Հեմատոլոգիական և իմունային համակարգերի ֆունկցիաներ՝ այլ ճշտված և չճշտված
3) Շնչառական համակարգի ֆունկցիաներ/b440-b449
b440 Շնչառական ֆունկցիաներ b445 Շնչառական մկանների ֆունկցիաներ b449 Շնչառական համակարգի ֆունկցիաներ՝ այլ ճշտված և չճշտված
4) Սրտանոթային և շնչառական համակարգերի լրացուցիչ ֆունկցիաներ և զգացողություններ/b450-b499 b450 Լրացուցիչ շնչառական ֆունկցիաներ b455 Ֆիզիկական ծանրաբեռնվածության տանելիության ֆունկցիաներ b460 Սրտանոթային և շնչառական համակարգերի ֆունկցիաների հետ կապված զգացողություններ b469 Սրտանոթային և շնչառական համակարգերի լրացուցիչ ֆունկցիաներ և զգացողություններ՝ այլ ճշտված և չճշտված b498 Սրտանոթային, հեմատոլոգիական, իմունային և շնչառական համակարգերի ֆունկցիաներ՝ այլ ճշտված b499 Սրտանոթային, հեմատոլոգիական, իմունային և շնչառական համակարգերի ֆունկցիաներ չճշտված
6. ՄԱՐՍՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ, ՆՅՈՒԹԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԶԱՏԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ / b510-b599
1) Մարսողական համակարգի հետ կապված ֆունկցիաներ /b510-b539
b510 Կլման ֆունկցիաներ b515 Մարսողական ֆունկցիաներ b520 Յուրացման ֆունկցիաներ b525 Կղման ֆունկցիաներ b530 Քաշի պահպանման ֆունկցիաներ b535 Մարսողական համակարգի հետ կապված զգացողություններ b539 Մարսողական համակարգի հետ կապված ֆունկցիաներ՝այլ ճշտված և չճշտված
2) Նյութափոխանակության և ներզատիչ համակարգի ֆունկցիաներ /b540-b599
b540 Ընդհանուր նյութափոխանակության ֆունկցիաներ b545 Ջրի, հանքանյութերի և էլեկտրոլիտային հավասարակշռության ֆունկցիաներ b550 Ջերմակարգավորման ֆունկցիաներ b555 Ներզատիչ գեղձերի ֆունկցիաներ b 560 Աճի կարգավորման ֆունկցիաներ b569 Նյութափոխանակության և ներզատիչ համակարգի հետ կապված ֆունկցիաներ՝ այլ ճշտված և չճշտված b598 Մարսողական, նյութափոխանակության և ներզատիչ համակարգերի ֆունկցիաներ՝այլ ճշտված b599 Մարսողական, նյութափոխանակության և ներզատիչ համակարգերի ֆունկցիաներ/չճշտված
7. ՄԻԶԱՍԵՌԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ /b610-b639
b610 Միզագոյացման ֆունկցիաներ b620 Միզարձակման ֆունկցիաներ b630 Միզային համակարգի ֆունկցիաների հետ կապված զգացողություններ b639 Միզային համակարգի ֆունկցիաներ/այլ ճշտված և չճշտված
1) Սեռական և վերարտադրողական համակարգերի ֆունկցիաներ (b640- b699)
b640 Սեռական համակարգի ֆունկցիաներ b650 Դաշտանային ֆունկցիաներ b660 Որդեծնական ֆունկցիաներ b670 Սեռական համակարգի և վերարտադրողական համակարգի ֆունկցիաների հետ կապված զգացողություններ b679 Սեռական և վերարտադրողական համակարգերի ֆունկցիաներ՝ այլ ճշտված և չճշտված b698 Միզասեռական և վերարտադրողական ֆունկցիաներ/ այլ ճշտված b699 Միզասեռական և վերարտադրողական ֆունկցիաներ/ չճշտված
8. ՆՅԱՐԴԱՄԿԱՆԱՅԻՆ ԵՎ ՀԵՆԱՇԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ /b710-b799
1) Հոդերի և ոսկորների ֆունկցիաներ /b710-b729
b710 Հոդերի շարժողականության ֆունկցիաներ b715 Հոդերի ամրության ֆունկցիաներ b720 Ոսկորների շարժողականության ֆունկցիաներ b729 Հոդերի և ոսկորների ֆունկցիաներ/այլ ճշտված և չճշտված
2) Մկանային ֆունկցիաներ/b730- b749
b730 Մկանային ուժի ֆունկցիաներ b735 Մկանային տոնուսի ֆունկցիաներ b740 Մկանային ծանրաբեռնվածության ֆունկցիաներ b749 Մկանային ֆունկցիաներ/այլ ճշտված և չճշտված
3) Հենաշարժական համակարգի ֆունկցիաներ /b750-b789
b750 Շարժողական ռեֆլեքսի ֆունկցիաներ b755 Ակամա շարժողական ռեակցիայի ֆունկցիաներ b760 Կամային շարժումների վերահսկողության ֆունկցիաներ b765 Ակամա շարժողական ֆունկցիաներ b770 Քայլվածքի ձևի ֆունկցիաներ b780 Մկանների և հենաշարժական համակարգի ֆունկցիաների հետ կապված զգացողություններ b789 Հենաշարժական համակարգի ֆունկցիաներ/այլ ճշտված և չճշտված b798 Նյարդամկանային և հենաշարժական համակարգի ֆունկցիաներ/այլ ճշտված b799 Նյարդամկանային և հենաշարժական համակարգի ֆունկցիաներ/ չճշտված
9. ՄԱՇԿԻ ԵՎ ՄԱՇԿԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ / b810-b899
1) Մաշկի ֆունկցիաներ /b810-b849
b810 Մաշկի պաշտպանական ֆունկցիաներ b820 Մաշկի վերականգնողական ֆունկցիաներ b830 Մաշկի այլ ֆունկցիաներ b840 Մաշկի հետ կապված զգացողություններ b849 Մաշկի ֆունկցիաներ/այլ ճշտված և չճշտված
2) Մազերի և եղունգների ֆունկցիաներ /b850-b899
b850 Մազերի ֆունկցիաներ b860 Եղունգների ֆունկցիաներ b869 Մազերի և եղունգների ֆունկցիաներ /այլ ճշտված և չճշտված b898 Մաշկի և մաշկային հավելումների համակարգերի ֆունկցիաներ /այլ ճշտված b899 Մաշկի և մաշկային հավելումների ֆունկցիաներ/չճշտված |
1. ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ /S110-S199
s110 Ուղեղի կառուցվածք s120 Ողնուղեղը և դրա մասերը s130 Գլխուղեղի թաղանթների կառուցվածք s140 Սիմպաթիկ նյարդային համակարգի կառուցվածք s150 Պարասիմպաթիկ նյարդային համակարգի կառուցվածք s198 Նյարդային համակարգի կառուցվածք/այլ ճշտված s199 Նյարդային համակարգի կառուցվածք/չճշտված
2. ԱՉՔ, ԱԿԱՆՋ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԺԱՆԴԱԿ ԱՊԱՐԱՏՆԵՐԸ /s210-s299 s210 Ակնակապիճի կառուցվածք s220 Ակնագնդի կառուցվածք s230 Աչքի օժանդակ ապարատ s240 Արտաքին ականջի կառուցվածք s250 Միջին ականջի կառուցվածք s260 Ներքին ականջի կառուցվածք s298 Աչք, ականջ և դրանց օժանդակ ապարատներ/այլ ճշտված s299 Աչք, ականջ և դրանց օժանդակ ապարատներ/չճշտված
3. ՁԱՅՆԱՅԻՆ ԵՎ ԽՈՍՔԱՅԻՆ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ / s310- s399 s310 Քթի կառուցվածք s320 Բերանի կառուցվածք s330 Ըմպանի կառուցվածք s340 Կոկորդի կառուցվածք s398 Ձայնային և խոսքային ապարատները /այլ ճշտված s399 Ձայնային և խոսքային ապարատները /չճշտված
4. ՍՐՏԱՆՈԹԱՅԻՆ, ԻՄՈՒՆԱՅԻՆ ԵՎ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ /s410-s499 s410 Սրտանոթային համակարգի կառուցվածք s420 Իմունային համակարգի կառուցվածք s430 Շնչառական համակարգի կառուցվածք s498 Սրտանոթային, իմունային և շնչառական համակարգերի կառուցվածքներ/այլ ճշտված s499 Սրտանոթային, իմունային և շնչառական համակարգերի կառուցվածքներ/չճշտված
5. ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ, ՆՅՈՒԹԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԶԱՏԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ / s510-s599 s510 Թքագեղձերի կառուցվածք s520 Կերակրափողի կառուցվածք s530 Ստամոքսի կառուցվածք s540 Աղիքների կառուցվածք s550 Ենթաստամոքսային գեղձի կառուցվածք s560 Լյարդի կառուցվածք s570 Լեղապարկի և լեղածորանների կառուցվածք s580 Ներզատիչ գեղձերի կառուցվածք s598 Մարսողական համակարգի, նյութափոխանակության, ներզատիչ համակարգի կառուցվածքներ/այլ ճշտված s599 Մարսողության համակարգի, նյութափոխանակության, ներզատիչ համակարգերի կառուցվածքներ/ չճշտված
6. ՄԻԶԱՍԵՌԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ /s610-s699 s610 Միզային համակարգի կառուցվածք s620 Կոնքի հատակի կառուցվածքը s630 Վերարտադրողական համակարգի կառուցվածք s698 Միզասեռական և վերարտադրողական համակարգերի կառուցվածքներ/այլ ճշտված s699 Միզասեռական և վերարտադրողական համակարգերի կառուցվածքներ/չճշտված
7. ՀԵՆԱՇԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ /s710-s799 s710 Գլխի և պարանոցի շրջանի կառուցվածք s720 Ուսագոտու կառուցվածք s730 Վերին վերջույթների կառուցվածք s740 Կոնքագոտու կառուցվածք s750 Ստորին վերջույթների կառուցվածք s760 Իրանի կառուցվածք s770 Ոսկրամկանային համակարգի լրացուցիչ մասեր s798 Հենաշարժական համակարգ /այլ ճշտված s799 Հենաշարժական համակարգը /չճշտված
8. ՄԱՇԿԸ ԵՎ ՄԱՇԿԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԸ /s810-s899
s810 Մաշկի հատվածների կառուցվածք s820 Մաշկային գեղձերի կառուցվածք s830 Եղունգների կառուցվածք s840 Մազերի կառուցվածք s898 Մաշկի և մաշկային հավելումները /այլ ճշտված s899 Մաշկի և մաշկային հավելումները /չճշտված |
Գործունեություն և մասնակցություն - d |
Միջավայրային գործոններ - e |
1. ՍՈՎՈՐԵԼԸ ԵՎ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԿԻՐԱՌԵԼԸ /d110-d199
1) Զգայարանների նպատակային օգտագործումը /d110-d129
d110 Դիտել d115 Լսել d120 Այլ զգայարանների նպատակային օգտագործումը d129 Զգայարանների նպատակային օգտագործումը /այլ ճշտված և չճշտված
2) Սովորելու հիմնական կարողությունը /d130-d159
d130 Ընդօրինակելը d 131 Առարկաների հետ գործողություններ կատարելու միջոցով սովորելը d132 Տեղեկություններ հավաքելը d133 Լեզու սովորելը d 134 Լրացուցիչ լեզու սովորելը d135 Կրկնելու միջոցով սովորելը d140 Սովորել կարդալ d145 Սովորել գրել d150 Սովորել հաշվել d155 Ձեռք բերել հմտություններ d159 Սովորելու հիմնական կարողություն /այլ ճշտված և չճշտված
3) Գիտելիքները կիրառելը /d160- d199
d160 Կենտրոնացնել ուշադրությունը d161 Ուշադրություն ուղղորդելը d163 Մտածել d166 Կարդալ d170 Գրել d172 Հաշվել d175 Խնդիրներ լուծել d177 Որոշումներ ընդունել d179 Գիտելիքներ կիրառել/այլ ճշտված և չճշտված d198 Սովորել և գիտելիքներ կիրառել/այլ ճշտված d199 Սովորել և գիտելիքներ կիրառել/չճշտված
2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐ /d210-d299
d210 Առանձին առաջադրանքներ կատարել d220 Համալիր առաջադրանքներ կատարել d230 Կազմակերպել առօրյա կյանքը d240 Սթրես և այլ տեսակի հոգեբանական լարվածությունը կառավարել d250 Սեփական վարքագիծը կառավարել d298 Ընդհանուր առաջադրանքներ և պահանջներ/այլ ճշտված d299 Ընդհանուր առաջադրանքներ և պահանջներ/ չճշտված
3. ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ/d310-d399
1) Ընկալման ունակությունը հաղորդակցվելիս/d310-d329
d310 Հաղորդակցվելիս բանավոր հաղորդակցություններ ընկալելը d315 Հաղորդակցվելիս ոչ վերբալ հաղորդակցություններ ընկալելը d320 Հաղորդակցվելիս ժեստերի ֆորմալ լեզվով հաղորդագրություններ ընկալելը d325 Հաղորդակցվելիս գրավոր հաղորդակցություններ ընկալելը d329 Ընկալման ունակությունը հաղորդակցվելիս/այլ ճշտված և չճշտված
2) Արտաբերման ունակություն հաղորդակցվելիս (d330-d349)
d330 Խոսել d331 Նախախոսքային փուլ d332 Երգել d335 Ոչ վերբալ հաղորդակցություններ կազմելը d340 Ժեստերի ֆորմալ լեզվով հաղորդագրություններ փոխանցելը d345 Գրավոր հաղորդագրություններ կազմելը d349 Արտաբերման ունակությունը հաղորդակցվելիս այլ ճշտված և չճշտված
3) Զրույց և հաղորդակցության սարքերի և միջոցներ օգտագործում/ d350- d369
d350 Զրույց d355 Քննարկում d360 Հաղորդակցության սարքերի և մեթոդներ օգտագործելը d369 Զրույց և հաղորդակցության սարքեր և միջոցներ օգտագործելը/այլ ճշտված և չճշտված d398 Հաղորդակցություն/այլ ճշտված d399 Հաղորդակցություն/չճշտված
4.ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ /d410-d499
1) Մարմնի դիրք փոփոխել և պահպանել/d410-d429
d410 Փոփոխել մարմնի հիմնական դիրքը d415 Պահպանել մարմնի դիրքը d420 Տեղափոխվել d429 Մարմնի դիրք փոփոխել և պահպանել/այլ ճշտված և չճշտված
2) Առարկաներ տանել, տեղաշարժել և բանեցնել/d430-d449
d430 Առարկաներ բարձրացնել և տանել d435 Առարկաներ տեղաշարժել ստորին վերջույթներով d440 Դաստակի նուրբ շարժումներ կատարել d445 Դաստակի և բազուկների օգտագործում d446 Ոտնաթաթի նուրբ շարժումներ կատարել d449 Առարկաներ տանելը, տեղաշարժելը և բանեցնելը/այլ ճշտված և չճշտված
3) Քայլել և տեղաշարժվել/d450-d469
d450 Քայլել d455 Տեղաշարժվել d460 Տեղաշարժվել տարբեր վայրերում d465 Տեղաշարժվել հատուկ սարքերի օգնությամբ d469 Քայլել և տեղաշարժվել/այլ ճշտված և չճշտված
4) Տեղաշարժվել փոխադրամիջոցի օգնությամբ/d470-d499
d470 Փոխադրամիջոցից օգտվել d475 Փոխադրամիջոց վարել d480 Օգտագործել կենդանիներին՝ որպես փոխադրամիջոց d489 Տեղաշարժվել փոխադրամիջոցի օգնությամբ/ այլ ճշտված և չճշտված d498 Շարժունակություն/այլ ճշտված d499 Շարժունակություն/չճշտված
5. ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՒՄ /d510-d599
d510 Լվացվել d520 Խնամել մարմինը d530 Բնական կարիքները հոգալ d540 Հագնվել d550 Ուտել d560 Խմել d570 Հոգալ սեփական առողջության մասին d 571 Սեփական անվտանգության մասին հոգալ d598 Ինքնասպասարկում/այլ ճշտված d599 Ինքնասպասարկում/այլ չճշտված
6. ԿԵՆՑԱՂԸ /d610-d699
1) Ձեռք բերել առաջին անհրաժեշտ պարագաներ/d610-d629
d610 Ձեռք բերել կացարան d620 Ձեռք բերել ապրանքներ և ծառայություններ d629 Ձեռք բերել առաջին անհրաժեշտ պարագաներ/այլ ճշտված և չճշտված
2) Կենցաղային գործեր/d630-d649
d630 Պատրաստել ուտեստներ d640 Տնային գործեր կատարել d649 Կենցաղային գործեր/այլ ճշտված և չճշտված
3) Հոգ տանել կենցաղային իրերի մասին և օգնել այլոց/d650-d699
d650 Հոգ տանել կենցաղային իրերի մասին d660 Օգնել այլ անձանց d669 Հոգ տանել կենցաղային իրերի մասին և օգնել այլոց/այլ ճշտված և չճշտված d698 Կենցաղ /այլ ճշտված d699 Կենցաղ /չճշտված
7. ՄԻՋԱՆՁՆԱՅԻՆ ՇՓՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ /d710-d799
1) Ընդհանուր միջանձնային փոխհարաբերություններ/d710-d729
d710 Հիմնական միջանձնային հարաբերություններ d720 Բարդ միջանձնային փոխհարաբերություններ d729 Ընդհանուր միջանձնային փոխհարաբերություններ/այլ ճշտված և չճշտված
2) Հատուկ միջանձնային հարաբերություններ/d730-d799
d730 Անծանոթների հետ հարաբերություններ d740 Ֆորմալ հարաբերություններ d750 Ոչ Ֆորմալ սոցիալական հարաբերություններ d760 Ընտանեկան հարաբերություններ d770 Ինտիմ հարաբերություններ d779 Կոնկրետ միջանձնային հարաբերություններ/այլ ճշտված և չճշտված d798 Միջանձնային շփումներ և հարաբերություններ/այլ ճշտված d799 Միջանձնային շփումներ և հարաբերություններ/չճշտված
8. ԿՅԱՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԸ /d810-d899
1) Կրթություն/d810-d839
d810 Ոչ ֆորմալ կրթություն d815 Նախադպրոցական կրթություն d816 Նախադպրոցական կյանք և դրա հետ կապված գործունեություն d820 Դպրոցական կրթություն d825 Նախնական մասնագիտական ուսուցում d830 Բարձրագույն կրթություն d835 Դպրոցական կյանք և դրա հետ կապված գործունեություն d839 Կրթություն/այլ ճշտված և չճշտված
2) Աշխատանք և զբաղվածություն/d840-d859
d840 Անհատական մասնագիտական ուսուցում/աշխատանքին նախապատրաստվելը/ d845 Աշխատանք գտնելը, պահպանումը և աշխատանքից ազատում d850 Վարձատրվող աշխատանք d855 Չվարձատրվող աշխատանք d859 Աշխատանք և զբաղվածություն/այլ ճշտված և չճշտված
3) Տնտեսական գործունեություն /d860-d899
d860 Հիմնական տնտեսական գործարքներ d865 Բարդ տնտեսական գործարքներ d870 Տնտեսական ինքնաբավություն d879 Տնտեսական գործունեություն/այլ ճշտված և չճշտված d880 խաղերի մեջ ներգրավվելը d898 Կյանքի հիմնական բնագավառներ/այլ ճշտված d899 Կյանքի հիմնական բնագավառներ/չճշտված
9. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿՅԱՆՔ /d910- d999
d910 Համայնքային կյանք d920 Հանգիստ և ժամանց d930 Կրոն և հոգևոր կյանք d940 Մարդու իրավունքներ d950 Քաղաքական կյանք և քաղաքացիություն d998 Համայնքային, սոցիալական և քաղաքացիական կյանք/այլ ճշտված d999 Համայնքային, սոցիալական և քաղաքացիական կյանք/չճշտված |
1. ԱՊՐԱՆՔՆԵՐ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ/ e110-e199
e110 Անձնական սպառման արտադրանք կամ նյութեր e115 Առօրյա կյանքում անձնական օգտագործման արտադրանք և տեխնոլոգիաներ e120 Շենքային պայմաններում և դրսում անձի շարժունակության և տեղաշարժման համար նախատեսված արտադրանք և տեխնոլոգիաներ e125 Հաղորդակցության համար նախատեսված արտադրանք և տեխնոլոգիաներ e130 Կրթության համար անհրաժեշտ ապրանքներ և տեխնոլոգիաներ e135 Աշխատելու համար նախատեսված ապրանք և տեխնոլոգիաներ e140 Մշակույթի,հանգստի ու սպորտի համար անհրաժեշտ արտադրանք և տեխնոլոգիաներ e145 Կրոնի և հոգևոր կյանքի համար անհրաժեշտ արտադրանք և տեխնոլոգիաներ e150 Հանրային օգտագործման շինությունների դիզայնի, նախագծման և շինարարության համար անհրաժեշտ ապրանքներ և տեխնոլոգիաներ e155 Մասնավոր օգտագործման շինությունների դիզայնի, նախագծման և շինարարության համար անհրաժեշտ ապրանքներ և տեխնոլոգիաներ e160 Հողի բարեկարգման/յուրացման համար անհրաժեշտ ապրանքներ և ծառայություններ e165 Գույք e198 Ապրանքներ և տեխնոլոգիաներ/այլ ճշտված e199 Ապրանքներ և տեխնոլոգիաներ/չճշտված
2. ՇՐՋԱԿԱ ԲՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ ԵՎ ԱՅԴ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՄԱՐԴԱԾԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ /e210-e299
e210 Ֆիզիկական աշխարհագրություն e215 Բնակչություն e220 Բուսական և կենդանական աշխարհ e225 Կլիմա e230 Բնական երևույթներ e235 Մարդածին երևույթներ e240 Լույս e245 Ժամանակային փոփոխություններ e250 Ձայն e255 Վիբրացիա e260 Օդի որակ e298 Շրջակա բնական միջավայր և այդ միջավայրի վրա մարդածին ազդեցություն/այլ ճշտված e299 Շրջակա բնական միջավայր և այդ միջավայրի վրա մարդածին ազդեցություն/չճշտված
3. ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ /e310-e399
e310 Անմիջական ընտանիք e315 Մերձավոր ազգականներ e320 Ընկերներ e325 Ծանոթներ, հասակակիցներ, գործընկերներ, հարևաններ և համայնքի անդամներ e330 Ղեկավար անձինք e335 Ենթակայության տակ գտնվող անձինք e340 Անձնական խնամքի ծառայություններ մատուցող անձինք իրականացնող անձինք և անձնական օգնականներ e345 Անծանոթներ e350 Ընտանի կենդանիներ e355 Առողջապահական ոլորտի մասնագետներ e360 Այլ մասնագետներ e398 Աջակցություն և հարաբերություններ/այլ ճշտված e399 Աջակցություն և հարաբերություններ/չճշտված
4. ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ /e410-e499
e410 Անմիջական ընտանիքի անդամների անձնական վերաբերմունք e415 Մերձավոր ազգականների անձնական դիրքորոշումներ e420 Ընկերների անձնական դիրքորոշումներ e425 Ծանոթների, հասակակիցների, գործընկերների, հարևանների և համայնքի անդամների անձնական դիրքորոշումներ e430 Ղեկավար անձանց անձնական դիրքորոշում e435 Ենթակայության տակ գտնվող անձանց անձնական դիրքորոշում e440 Անձնական խնամքի ծառայություն մատուցող անձանց և անձնական օգնականների անձնական վերաբերմունք e445 Անծանոթների անձնական դիրքորոշումներ e450 Առողջապահական ոլորտի մասնագետների անձնական դիրքորոշում e455 Այլ մասնագետների անձնական դիրքորոշումներ e460 Հասարակության դիրքորոշումներ e465 Սոցիալական նորմեր, գործելակերպեր և գաղափարախոսություններ e498 Դիրքորոշում /այլ ճշտված e499 Դիրքորոշում/չճշտված
5. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ /e510-e599
e510 Սպառման ապրանքների արտադրության համար նախատեսված ծառայություններ, համակարգեր և այդ ոլորտի քաղաքականություն e515 Ճարտարապետական և շինարարական ծառայություններ, համակարգեր և այդ ոլորտի քաղաքականություն e520 Բաց տարածքների պլանավորման ծառայություններ, համակարգեր և այլ ոլորտի քաղաքականություն e525 Բնակարանային ծառայություններ, համակարգեր և այդ ոլորտի քաղաքականություն e530 կենցաղի սպասարկման ծառայություններ համակարգեր և այդ ոլորտի քաղաքականություն e535 Հաղորդակցության ծառայություններ, համակարգեր և այդ ոլորտի քաղաքականություն e540 Տրանսպորտային ծառայություններ, համակարգեր և այդ ոլորտի քաղաքականություն e545 Քաղաքացիական պաշտպանության ծառայություններ, համակարգեր և այդ ոլորտի քաղաքականություն e550 Իրավաբանական ծառայություններ, համակարգեր և այդ ոլորտի քաղաքականություն e555 Միավորների և կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայություններ, համակարգեր և այդ ոլորտի քաղաքականություն e560 Զանգվածային լրատվամիջոցների ծառայություններ, համակարգեր և այդ ոլորտի քաղաքականություն e565 Տնտեսական ծառայություններ, համակարգեր և այդ ոլորտի քաղաքականություն e570 Սոցիալական ապահովության ծառայություններ, համակարգեր և այդ ոլորտի քաղաքականություն e575 Ընդհանուր սոցիալական աջակցության ծառայություններ, համակարգեր և այդ ոլորտի քաղաքականություն e580 Առողջապահական ծառայություններ, համակարգեր և այդ ոլորտի քաղաքականություն e585 Կրթության և վերապատրաստման ծառայություններ, համակարգեր և այդ ոլորտի քաղաքականություն e590 Աշխատանքի և զբաղվածության ծառայություններ, համակարգեր և այդ ոլորտի քաղաքականություն e595 Քաղաքական ծառայություններ, համակարգեր և այդ դաշտի քաղաքականություն e598 Ծառայություններ, համակարգեր և ոլորտային քաղաքականություն/ այլ ճշտված e599 Ծառայություններ, համակարգեր և ոլորտային քաղաքականություն/չճշտված |
(աղյուսակը լրաց. 27.06.24 N 978-Ն)
6. Ծածկագիրը ներառում է սույն հավելվածի 4-րդ կետում նշված յուրաքանչյուր ոլորտին համապատասխանող լատիներեն տառը և N 1 աղյուսակում ներկայացված բաղադրիչին (մեկ նիշ) և ենթաբաղադրիչին (երկու նիշ) համապատասխանող թվերը։
7. Յուրաքանչյուր ծածկագիր գնահատվում է որակիչով: Որակիչը ծածկագրից բաժանվում է կետով, արտահայտվում է 0-4 նիշերով և նշվում է արաբական «0», «1», «2» «3», «4» թվանշանների միջոցով՝ հիմք ընդունելով մեթոդական ուղեցույցները: Ծածկագիրը և որակիչը միասին նկարագրում են համապատասխան ոլորտը, խանգարման և/կամ սահմանափակման աստիճանը (նաև տոկոսային արտահայտությամբ)։ N 2 աղյուսակում ներկայացված են ֆունկցիոնալության սահմանափակման շեմերն ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման:
Աղյուսակ N 2
xxx.0 | խնդիր չունի, սահմանափակում չկա (առկա չէ, բացակայում է, նկատելի չէ). | 0-4% |
xxx.1 | թեթև աստիճանի խնդիր (աննշան, ցածր, թեթև խանգարում և (կամ) սահմանափակում). | 5-24% |
xxx.2 | միջին աստիճանի խնդիր (չափավոր, տանելի խանգարում և (կամ) սահմանափակում). | 25-49% |
xxx.3 | ծանր աստիճանի խնդիր (խիստ, արտահայտված խանգարում և (կամ) սահմանափակում). | 50-95% |
xxx.4 | խորն աստիճանի խնդիր (շատ ծանր, խորը խանգարում և (կամ) սահմանափակում): | 96-100% |
8. Օրգանիզմի ֆունկցիաների «b» ծածկագրերը և մարմնի կառուցվածքի «s» ծածկագրերը գնահատում են բժիշկները, գործունեության ու մասնակցության «d» ծածկագրերը գնահատում են հարբժշկական մասնագետները, միջավայրային գործոնների «e» ծածկագրերը գնահատում են միջավայրային գործոնները գնահատող մասնագետները:
(8-րդ կետը փոփ. 02.02.23 N 131-Ն)
9. Ծածկագրերը համապատասխան որակիչներով գնահատելու արդյունքում հատուկ այդ նպատակով ներդրված e-disability էլեկտրոնային համակարգն ինքնաշխատ որոշում է անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը։
10. Երեխաների ֆունկցիոնալության գնահատման նպատակով սույն հավելվածով սահմանված չափորոշիչները կիրառելիս հաշվի են առնվում երեխաների տարիքով պայմանավորված առանձնահատկությունները:
11. Անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքներն անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովների կողմից ամփոփվում են ֆունկցիոնալության գնահատման արձանագրություններում, ըստ հետևյալ տեսակների՝
1) հենաշարժական խնդիրներ.
2) տեսողական խնդիրներ.
3) լսողական, խոսքի, ձայնի խնդիրներ.
4) հոգեկան (մտավոր) խնդիրներ.
5) քրոնիկական հիվանդություններ:
12. Անձի ֆունկցիոնալության արձանագրությունները նաև բաժանվում են ըստ հետևյալ տարիքային խմբերի՝
1) 0-2 տարեկան երեխաներ.
2) 3-5 տարեկան երեխաներ.
3) 6-14 տարեկան երեխաներ.
4) 15-18 տարեկան երեխաներ.
5) 18 տարեկանից բարձր տարիքի անձինք:
(12-րդ կետը խմբ. 02.02.23 N 131-Ն)
13. Ծածկագրերի և որակիչների կիրառման մանրամասները և գնահատման մեթոդաբանությունը երեխաների և չափահասների համար սահմանվում են մեթոդական ուղեցույցներով:
14. Անձի ֆունկցիոնալության գնահատման ժամանակ կիրառվող գործիքներն են՝ անձի ֆունկցիոնալության գնահատման արձանագրությունները, ինքնագնահատման հարցաշարը, ֆունկցիոնալության գնահատման ամփոփագիրը։
3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁ (ԵՐԵԽԱ) ՃԱՆԱՉԵԼՈՒ ՇԵՄԵՐԸ
15. Եթե անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը ցածր է 4%-ից, ապա անձը չի ճանաչվում հաշմանդամություն ունեցող, քանի որ գնահատման արդյունքներով նա չունի ֆունկցիոնալության էական սահմանափակում կամ խնդիր իր առօրյա կյանքում:
16. Եթե անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը 5-24% միջակայքում է, ապա անձը չի ճանաչվում հաշմանդամություն ունեցող, սահմանվում է ֆունկցիոնալության թեթև աստիճանի սահմանափակում, գնահատված կարիքին համապատասխան՝ ըստ անհրաժեշտության նրա համար մշակվում է ծառայությունների անհատական ծրագիր և ըստ ֆունկցիոնալության գնահատման չափանիշների և գործիքների երաշխավորվում են ծառայություններ:
(16-րդ կետը լրաց. 27.06.24 N 978-Ն)
17. Եթե անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը 25-49% միջակայքում է, ապա անձը ճանաչվում է որպես հաշմանդամություն ունեցող, սահմանվում է ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում, նրա համար մշակվում է ծառայությունների անհատական ծրագիր, և ըստ ֆունկցիոնալության գնահատման չափանիշների և գործիքների երաշխավորվում են ծառայություններ, ինչպես նաև հաշմանդամության նպաստ:
(17-րդ կետը փոփ. 02.02.23 N 131-Ն)
18. Եթե անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը 50-74% միջակայքում է, ապա անձը ճանաչվում է որպես հաշմանդամություն ունեցող անձ, սահմանվում է ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում, նրա համար մշակվում է ծառայությունների անհատական ծրագիր և ըստ կարիքի երաշխավորվում են ծառայություններ, ինչպես նաև հաշմանդամության նպաստ:
(18-րդ կետը փոփ. 02.02.23 N 131-Ն)
19. Եթե անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը 75-100% միջակայքում է, ապա անձը ճանաչվում է որպես հաշմանդամություն ունեցող անձ, սահմանվում է ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակում, նրա համար մշակվում է ծառայությունների անհատական ծրագիր և ըստ ֆունկցիոնալության գնահատման չափանիշների և գործիքների երաշխավորվում են ծառայություններ, ինչպես նաև հաշմանդամության նպաստ:
(19-րդ կետը փոփ. 02.02.23 N 131-Ն)
19.1. Ժամանակավոր անաշխատունակության թերթիկի երկարաձգման վերաբերյալ որոշումը տրամադրվում է, եթե անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը 20%-ից բարձր է:
(19.1-ին կետը լրաց. 02.02.23 N 131-Ն)
4. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
20. Ֆունկցիոնալության համապատասխան սահմանափակումների դեպքերում 18 տարեկանից բարձր տարիքի անձանց սահմանվում է հաշմանդամություն՝ մեկից երկու տարի ժամկետով կամ անժամկետ, իսկ երեխաների դեպքում՝ մեկից հինգ տարի ժամկետով կամ մինչև 18 տարին լրանալը։
21. Ֆունկցիոնալության միջին և ծանր աստիճանի սահմանափակման դեպքում 18 տարեկանից բարձր տարիքի անձանց հաշմանդամությունը սահմանվում է մեկ տարի ժամկետով, երեխաներինը՝ երկու տարի ժամկետով:
22. Ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակման դեպքում 18 տարեկանից բարձր տարիքի անձանց հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով, երեխաներինը՝ 5 տարի ժամկետով կամ մինչև 18 տարին լրանալը:
23. Վերականգնման հեռանկարի բացակայության կանխատեսումով ֆունկցիոնալության սահմանափակումների դեպքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ:
5. ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՈՎ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՆԳԵՑՆՈՂ ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐ
24. Առողջական խնդիրներ, որոնց դեպքում անձի ֆունկցիոնալության գնահատման (այդ թվում՝ առաջին գնահատումը) արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ՝
1) նյարդային համակարգի հիվանդություններ՝
ա․ վնասվածքներով, նեյրոինֆեկցիաներով (պոլիոմիելիտ), վիրահատական բուժման ոչ ենթակա ուռուցքներով, բնածին արատներով և ժառանգական համախտանիշներով պայմանավորված խիստ արտահայտված շարժողական խանգարումներ՝ տետրապլեգիա, տրիպլեգիա, պարապլեգիա, հեմիպլեգիա, մոնոպլեգիա, գեներալիզացված խիստ արտահայտված հիպերկինզներ, դիստոնիաներ (G04, G11, G81-G83),
բ․ չափահաս անձանց մոտ ախտորոշված մանկական ուղեղային կաթվածով պայմանավորված խիստ արտահայտված, արտահայտված, չափավոր շարժողական խանգարումներ՝ տետրապլեգիա, տրիպլեգիա, պարապլեգիա, հեմիպլեգիա, տետրապարեզ, տրիպարեզ, պարապարեզ, հեմիպարեզ, գեներալիզացված խիստ արտահայտված, արտահայտված, չափավոր հիպերկինզներ, դիստոնիաներ, խոսքի խիստ արտահայտված խանգարումներ(G80-G83),
գ․ պրոգրեսիվվող մկանային դիստրոֆիաներ (G71-G73),
դ․ խուլհամրություն, պրակտիկ խուլհամրություն (երկկողմանի խլություն խոսքի խիստ արտահայտված խանգարումով) (H90, H91.3).
2) հոգեկան և մտավոր խանգարումներ՝
ա.մտավոր հետամնացություն F70-F79,
բ. թուլամտություն (դեմենցիա) F00-F03,
գ. զարգացման ընդհանուր խանգարումներ F84.0-F84.9.
3) վիրաբուժական հիվանդություններ՝
ա․ անդամահատումներ, եթե պրոթեզավորումը չի կարող ազդել ֆունկցիոնալության աստիճանի փոփոխության վրա (S48, S58, S68, S78, S88, S98,T05).
4) ներքին օրգանների հիվանդություններ՝
ա. սրտի բնածին արատներ` միափորոք սիրտ, ատրեզիաներ, մագիստրալ անոթների տրանսպոզիցիայի որոշ ձևեր, ամոքիչ վիրահատություններից հետո (արյան շրջանառության ֆիզիոլոգիական շտկում կամ աորտաթոքային շունտավորում) արյան շրջանառության կայուն չափավոր, արտահայտված և խիստ արտահայտված խանգարումով (Q20-Q21).
5) շարակցական հյուսվածքի հիվանդություններ՝
ա. ռևմատոիդ արթրիտ՝ բարդություններով պայմանավորված հենաշարժական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումներ (հոդերի արտահայտված դեֆորմացիա, խիստ արտահայտված կոնտրակտուրաներ, անկիլոզներ) (M05-M06),
բ. անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ (Բեխտերևի հիվանդություն)՝ անկիլոզացնող սպոնդիլոարթրիտի բարդություններով պայմանավորված հենաշարժական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումներ` ողնաշարի արտահայտված դեֆորմացիա, պերիֆերիկ հոդերի խիստ արտահայտված կոնտրակտուրոներ, անկիլոզներ (M45),
գ. համակարգային սկլերոդերմիա՝ մաշկի խիստ արտահայտված կարծրացում հոդերի խիստ արտահայտված կոնտրակտուրաների զարգացմամբ (M34).
6) ներզատական համակարգի հիվանդություններ`
ա․ շաքարային դիաբետ ծանր ընթացքով, խիստ արտահայտված բարդություններով (E10-E14)՝
գլխուղեղի անոթների ախտահարում` Էնցեֆալոպաթիա III-րդ աստիճանի թուլամտությամբ, հոգեկան ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարմամբ.
պրոլիֆերատիվ ռետինոպաթիա տեսողական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարմամբ,
բ․ բնածին հիպոթիրեոզ մտավոր և ֆիզիկական զարգացման չափավոր խանգարումով (E00-E03).
7) մեկ կամ զույգ ակնագնդի բացակայություն, մեկ կամ զույգ աչքի տեսողության անվերադարձ բացակայություն կամ առարկայական տեսողության անվերադարձ բացակայություն (կուրություն)՝ տեսողության սրությունը լավ տեսնող աչքում օպտիմալ կրելի շտկումով 0,03, մեկ կամ զույգ աչքի տեսադաշտի նեղացում մինչև 10 աստիճան (ֆիքսացիոն կետից)` կայուն և անդառնալի փոփոխության հետևանքով (H54.4 H54.0):
(24-րդ կետը փոփ., լրաց. 27.06.24 N 978-Ն)
25. Առողջական խնդիրներ, որոնց դեպքում անձի ֆունկցիոնալության 3-րդ գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ՝
1) ներքին օրգանների հիվանդություններ՝
ա. զարկերակային գերճնշում, բարդացած կենտրոնական նյարդային համակարգի (շարժողական, խոսքի) սրտամկանի, ակնահատակի, երիկամների ախտահարումով` ֆունկցիաների կայուն խիստ արտահայտված խանգարումով (I10-I15),
բ. սրտի իշեմիկ հիվանդություն` կորոնար անբավարարությամբ, լարման ստենոկարդիա ֆունկցիոնալ դաս III, IV, արյան շրջանառության 3-րդ աստիճանի կայուն անբավարարությամբ` ըստ Ստրաժեսկոյի, կամ IV ֆունկցիոնալ դաս` ըստ NYHA (I20-I25,I50),
գ. թոքերի խրոնիկ հիվանդություններ, որոնք ուղեկցվում են շնչական ֆունկցիայի կայուն խիստ արտահայտված խանգարմամբ և արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ (J44).
2) շաքարային դիաբետ, ծանր ընթացքով և խիստ արտահայտված բարդություններով (E10-E14)`
ա․ դիաբետիկ պրոլիֆերատիվ անգիոռետինոպաթիա (տեսողության սրության արտահայտված անկումով և/կամ տեսողության դաշտի երկկողմանի նեղացումով),
բ․ դիաբետիկ նեֆրոպաթիա՝ տերմինալ երիկամային անբավարարության փուլում,
գ․ սրտային անբավարարություն` 3-րդ փուլ,
դ․ դիաբետիկ ոտնաթաթ` ստորին ծայրանդամների դիաբետիկ խիստ արտահայտված անգիոպաթիա և նեյրոպաթիա` նեկրոտիկ փուլ),
ե․ երրորդ աստիճանի էնցեֆալոպաթիա թուլամտությամբ.
3) չարորակ նորագոյացություններ արմատական բուժումից հետո, մետաստազներով, ախտադարձներով, բուժման անարդյունավետության կամ բուժման ոչ ենթակա դեպքերում արտահայտված ինտոքսիկացիայով, կախեքսիայով, ուռուցքի քայքայումով (C00-C97).
4) պատվաստված օրգաններ (Z94).
5) ստամոքսի լրիվ հեռացում(Z90.3).
6) մեկ թոքի բացակայություն(Z90.2).
7) նյարդային համակարգի հիվանդություններ՝
ա. կենտրոնական նյարդային համակարգի խրոնիկ պրոգրեսիվող հիվանդություններ (էնցեֆալիտ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, ցրված սկլերոզ, պարկինսոնիզմ և այլն), շարժողական, խոսակցական, տեսողական և գլխուղեղի վնասվածքային ախտահարման հեռավոր կայուն մնացորդային երևույթներ խիստ արտահայտված շարժողական խանգարումներով` հեմիպլեգիա, պարապլեգիա, տրիպլեգիա, տետրապլեգիա, տոտալ աֆազիա, արտահայտված թուլամտություն (G00- G99, G04, G11, G81-G83),
բ. ողնուղեղի վնասվածքային ախտահարման հեռավոր կայուն մնացորդային երևույթներ խիստ արտահայտված շարժողական խանգարումներով (հեմիպլեգիա, պարապլեգիա, տրիպլեգիա, տետրապլեգիա, մոնոպլեգիա) (S14, G81-G83),
գ. գլխուղեղի և ողնուղեղի բուժման չենթարկվող ուռուցքներ(C70-C71).
8) վիրաբուժական հիվանդություններ և ձևախեղումներ՝
ա. բուժման չենթարկվող միզային, կղանքային խուղակներ և ստոմաներ (Z93),
բ. կոկորդի հեռացում (Z90.0).
9) (ենթակետն ուժը կորցրել է 27.06.24 N 978-Ն)
(25-րդ կետը փոփ. 27.06.24 N 978-Ն)
26. Առողջական խնդիրներ, որոնց դեպքում անձի ֆունկցիոնալության 5-րդ գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ՝
1) ներքին օրգանների հիվանդություններ՝
ա. լյարդի ցիռոզ հեպատոսպլենոմեգալիա, դռներակային գերճնշում 3-րդ աստիճանի, ասցիտ (K74),
բ. լիմֆոիդ, արյունաստեղծ և նրանց նման հյուսվածքների չարորակ նորագոյացություններ արտահայտված ինտոքսիկացիայով և ընդհանուր ծանր վիճակով (C81-C96),
գ. երիկամների խրոնիկ հիվանդություններ, խրոնիկ երիկամային անբավարարության տերմինալ շրջան՝ ծրագրային հեմոդիալիզի պայմաններում (N18.5). 32
2) նյարդային համակարգի հիվանդություններ՝
ա. կենտրոնական նյարդային համակարգի խրոնիկ պրոգրեսիվող հիվանդություններ (էնցեֆալիտ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, ցրված սկլերոզ, պարկինսոնիզմ և այլն), շարժողական, խոսակցական, տեսողական արտահայտված կայուն խանգարումներով (արտահայտված հեմիպարեզ, պարապարեզ, տրիպարեզ, տետրապարեզ) (G00- G99, G04, G11, G81-G83),
բ. գլխուղեղի վնասվածքային ախտահարման հեռավոր կայուն մնացորդային երևույթներ խիստ արտահայտված շարժողական խանգարումներով (արտահայտված հեմիպարեզ, պարապարեզ, տրիպարեզ, տետրապարեզ, սակավամտություն) (S06, G81-G83),
գ. գլխուղեղի անոթային հիվանդությունների ժամանակ ուղեղի արյան շրջանառության խանգարումների մնացորդային երևույթներ, շարժողական ֆունկցիայի արտահայտված խանգարումներով, անոթային թուլամտությունով (I60-I69),
դ. ժառանգական նյարդամկանային պրոգրեսիվող հիվանդություններ (Դյուշենի կեղծ հիպերտրոֆիկ մկանային դիստրոֆիա (G71.0), Վերդինգ-Հոֆֆմանի ողնաշարային ամիոտրոֆիա(G54), պրոգրեսիվող նյարդամկանային հիվանդություններ ցողունային, շարժողական ֆունկցիաների խանգարումով, մկանների ատրոֆիայով,
ե. ողնուղեղի անոթային և վնասվածքային ախտահարման կամ հիվանդության հեռավոր կայուն մնացորդային երևույթներ, շարժողական ֆունկցիայի արտահայտված կայուն խանգարումներով(S14, G81-G83),
զ. պերիֆերիկ նյարդային համակարգի վնասվածքային ախտահարման կամ հիվանդության հեռավոր կայուն մնացորդային երևույթներ, շարժողական ֆունկցիայի արտահայտված կայուն և տրոֆիկ խանգարումներով (S44, S54, S64, S74, S84, S94, G81-G83):
(26-րդ կետը փոփ. 27.06.24 N 978-Ն)
27. Առողջական խնդիրներ, որոնց դեպքում երեխայի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է մինչև 18 տարին լրանալը`
1) երիկամների խրոնիկական հիվանդություններ, ԽԵԱ տերմինալ շրջան, ծրագրային հեմոդիալիզ (N10-N16).
2) լյարդի ցիռոզ՝ հեպատոսպլենոմեգալյայով և պորտալ հիպերտենզիայով, 3-րդ աստիճանի (K74)․
3) բնածին անավարտ (անկատար) օստեոգենեզ՝ հենաշարժական ֆունկցիայի արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (Q78.0).
4) նյութափոխանակության բնածին, ժառանգական հիվանդություններ՝ հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, դեղակայուն, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (մուկովիսցիդոզ (E84.1), ացիդեմիա կամ ացիդուրիա (E71.1), գլյուտարիկացիդուրիա (E72.2), գալակտոզեմիա (E74.2), Ֆաբրիի, Գոխի Նիմանն-Պիկի հիվանդություններ (E75.2), մուկոպոլիսախարիդոզ (E75.2), ֆենիլկետոնուրիա (E70.0).
5) պատանեկան արթրիտ (M08.3) կոնտրակտուրաներով, դեֆորմացիաներով՝ հենաշարժական ֆունկցիայի կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով.
6) համակարգային կարմիր գայլախտ (M32.1)՝ ծանր ընթացքով, բարձր ակտիվությամբ, արագ հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, ներքին օրգանների ախտահարմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով, բուժման հեռանկարի բացակայությամբ.
7) համակարգային սկլերոզ (M34.0)՝ տարածուն ձև, բարձր ակտիվությամբ, արագ հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, ներքին օրգանների ախտահարմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով, բուժման հեռանկարի բացակայությամբ.
8) 349) բնածին բուլոզ էպիդերմոլիզ՝ ծանր ընթացքով, բուժման չենթարկվող (Q81.0):դերմատոմիոզիտ (M33.1)՝ ծանր ընթացքով, բարձր ակտիվությամբ, արագ հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, ներքին օրգանների ախտահարմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով, բուժման հեռանկարի բացակայությամբ.
9) բնածին բուլոզ էպիդերմոլիզ՝ ծանր ընթացքով, բուժման չենթարկվող (Q81.0):
10) օրգանիզմի կառուցվածքային չշտկվող խախտումներ՝ ֆունկցիոնալ արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով.
11) ողնաշարի և ողնուղեղի զարգացման բնածին խախտումներ՝ կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական, զգայական ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով.
12) բնածին քրոմոսոմային և գենետիկ խանգարումներ (Դաունի համախտանիշ)՝ հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, անբարենպաստ կանխատեսմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարմամբ, այդ թվում՝ հոգեկան և մտավոր ֆունկցիաների չափավոր, արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (Q81.0, F70-F79).
13) շիզոֆրենիայի տարբեր ձևեր, այդ թվում՝ մանկական, հոգեկան ֆունկցիայի արտահայտված և խիստ արտահայտված խանգարում (F20).
14) սիմպտոմատիկ, իդեոպատիկ էպիլեպսիա՝ նոպաների բուժման ռեզիստենտությամբ, արտահայտված կամ խիստ արտահայտված հոգեկան ֆունկցիայի խանգարմամբ (G40).
15) մանկական ուղեղային լուծանք՝ նյարդամկանային և հենաշարժական, լեզվական և խոսքի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (G80.1).
16) բնածին պրոգրեսիվող նյարդամկանային հիվանդություններ՝ Դյուշենի միոդիստրոֆիա (G71.0), Վերդինգ-Գոֆմանի ողնուղեղային ամիոտրոֆիա (G54) և այլն՝ հենաշարժական ֆունկցիայի արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով.
17) ՁԻԱՀ՝ երկրորդային հիվանդության տերմինալ փուլ (B20-24)։
18) շաքարային դիաբետ՝ 1-ին տիպ, միջին ծանրության, անկայուն ընթացքով, առանց բարդությունների (E10).
19) մեկ կամ զույգ ակնագնդի բացակայություն, մեկ կամ զույգ աչքի տեսողության անվերադարձ բացակայություն կամ առարկայական տեսողության անվերադարձ բացակայություն (կուրություն)՝ տեսողության սրությունը լավ տեսնող աչքում օպտիմալ կրելի շտկումով 0,03, մեկ կամ զույգ աչքի տեսադաշտի նեղացում մինչև 10 աստիճան (ֆիքսացիոն կետից)` կայուն և անդառնալի փոփոխության հետևանքով (H54.4 H54.0).
20) բնածին բազմաթիվ արտրոգրիպոզ (Q74.3).
21) վերին վերջույթների կառուցվածքային խախտումներ՝ ուսագոտու, բազկային հոդի, բազկի, նախաբազկի, դաստակի ամպուտացիաներ, 4 մատների բոլոր ֆալանգների բացակայություն՝ բացառությամբ 1-ին մատի, կամ 3 մատների բացակայություն՝ 1-ին մատի ներառումով: Ստորին վերջույթների կառուցվածքային խախտումներ՝ ամպուտացիաներ. կոնք-ազդրային հոդի (հոդերի), ազդրի էկզարտիկուլացիա, ազդրի, սրունքի ծայրատ, թաթի բացակայություն (S48, S58, S68, S78, S88, S98).
22) անկիլոզացնող սպոնդիլիտ՝ հենաշարժական ֆունկցիայի կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (M45).
23) չարորակ նորագոյացություններ (մետաստազներով և կրկնություններով)՝ արմատական բուժումից հետո, հիվանդության անբուժելիություն (C00 – C97).
24) կոկորդի բացակայություն՝ վիրաբուժական հեռացումից հետո.
25) վերին և ստորին վերջույթների խոշոր հոդերի արտահայտված կոնտրակտուրա՝ ֆունկցիոնալ անհարմար դիրքով, էնդոպրոթեզավորման անհնարինություն.
26) բնածին վիրահատված հիդրոցեֆալիա՝ կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական, հոգեկան, զգայական ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (Q03):
(27-րդ կետը փոփ. 27.06.24 N 978-Ն)
28. Առողջական խնդիրներ, որոնց դեպքում երեխայի ֆունկցիոնալության 3-րդ գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է մինչև 18 տարին լրանալը՝
1) գլխուղեղի և ողնուղեղի տարբեր ծագման ախտահարումներ, անվիրահատելի բարորակ նորագոյացություններ՝ կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական, հոգեկան, տեսողական, խոսքի և լիկվորոդինամիկայի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (D33).
2) նյարդային համակարգի խրոնիկական հարաճուն (պրոգրեսիվող) հիվանդություններ (այդ թվում՝ գլխուղեղի նեյրոդեգեներատիվ հիվանդություններ)՝ կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական, տեսողական, խոսքի ֆունկցիաների կայուն արտահայտված խանգարումներով.
3) սրտի ռիթմի խանգարումներ, որոնց դեպքում տեղադրված են սրտի ռիթմը վարող տարատեսակ սարքեր (I44-45, I47-49).
4) չշտկվող կղանքային, միզային խուղակներ, ստոմաներ (N32, K91.4, J95.0).
5) ոսկրամկանային համակարգի կառուցվածքային բնածին խախտումներ՝ կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով:
(28-րդ կետը փոփ. 27.06.24 N 978-Ն)
29. Առողջական խնդիրներ, որոնց դեպքում երեխայի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է հինգ տարի ժամկետով՝
1) չարորակ նորագոյացություններ, այդ թվում՝ սուր և խրոնիկ լեյկոզի ցանկացած ձև (C00 – C97).
2) զարգացման ընդհանուր խանգարումներ F84.0-F84.9
3) սկոլիոզ՝ 3-4-րդ աստիճանի, արագ զարգացող, երկարատև և բարդ վերականգնողական բուժում պահանջող (M41, Q67.5).
4) դիմածնոտային շրջանի բնածին կամ ժառանգական կառուցվածքային խախտումներ (շրթունքների, կոշտ քիմքի և փափուկ քիմքի լրիվ երկատում և այլն)՝ մարսողական ֆունկցիայի կայուն՝ արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարմամբ (Q35, Q36).
5) երկկողմանի բնածին խուլհամրություն (հնարավոր է կոխլեար իմպլանտացիա), երկկողմանի պրակտիկ խլություն (2 կողմից 4-րդ աստիճանի ծանրալսություն՝ խոսքի խիստ արտահայտված խանգարումով), երկկողմանի 4-րդ կամ 3-4-րդ աստիճանի ծանրալսություն, լսողական սարքի կրման անարդյունավետությամբ, խոսքի արտահայտված խանգարումով (H90.5- H91.3).
6) երկկողմանի նեյրոսենսոր ծանրալսություն՝ 3-4-րդ աստիճանի, լսողական ապարատի կրման անարդյունավետություն, խոսքի խանգարումով (H90.5- H91.3).
7) մանկական ուղեղային լուծանք՝ նյարդամկանային և հենաշարժական, լեզվական և խոսքի ֆունկցիաների կայուն չափավոր արտահայտված խանգարումներով (G80.1).
8) ոտնաթաթերի բնածին դեֆորմացիաներ (ծուռթաթություն)՝ հենաշարժական ֆունկցիայի արտահայտված խանգարումով (Q66).
9) մակերիկամների կեղևի բնածին դիսֆունկցիա, աղ կորցնող ձև (E25).
10) առաջնային մակերիկամային անբավարարություն (E27.1).
11) պանհիպոպիտուիտարիզմ կամ հիպոպիտուիտարիզմ (E23):
(29-րդ կետը փոփ. 27.06.24 N 978-Ն)
(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 02.02.23 N 131-Ն, լրաց., փոփ. 27.06.24 N 978-Ն)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
29.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2022 թվական: