Գլխավոր տեղեկություն
Номер
N 853-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.06.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.05.27-2024.06.09 Պաշտոնական հրապարակման օրը 07.06.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.06.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.06.2024
Дата вступления в силу
08.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հունիսի 2024 թվականի N 853-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1264-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի «Անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին» N 1264-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման հավելվածի 4-րդ կետը «ՄՍԾ-ն» բառից հետո լրացնել «՝ անձնական օգնականի հետ կնքված պայմանագրի հիման վրա՝ համաձայն N 6 ձևի, որը ՄՍԾ տարածքային կենտրոնը կնքում է սույն հավելվածի 27-րդ կետում նշված շահառուի և անձնական օգնականի միջև կնքված Ձև N 2 պայմանագիրը ՄՍԾ ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:» բառերով.

2) որոշման հավելվածի 5-րդ կետում «Յուրաքանչյուր» բառը փոխարինել «ՄՍԾ տարածքային կենտրոնի հետ Ձև N 6 պայմանագրի կնքումից հետո յուրաքանչյուր» բառերով.

3) որոշման հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Անձնական օգնականների հայտադիմումները ներկայացվում են այդ նպատակով ստեղծված՝ անձնական օգնականների հաշվառման առցանց հարթակում (այսուհետ՝ առցանց հարթակ), որը հասանելի է «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ին։ Առցանց հարթակում հաշվառված անձանց վերապատրաստումը «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ը իրականացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի սահմանած կարգին և ժամանակացույցին համապատասխան: Վերապատրաստման արդյունքում վկայական ստացած անձնական օգնականները հաշվառվում են առցանց հարթակի անձնական օգնականների ռեեստրում:».

4) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15.1-ին կետով.

«15.1. Անձնական օգնականների վերապատրաստման դասընթացներում առաջնահերթությունը տրվում է՝

1) ՄՍԾ տարածքային կենտրոն դիմած հաշմանդամություն ունեցող անձանց նախընտրելի անձնական օգնականի թեկնածուին, որի վերաբերյալ առցանց հարթակում նշում է կատարում ՄՍԾ-ն։ Այս դեպքում վերապատրաստումը կազմակերպվում է ոչ ուշ, քան սույն հավելվածի 18-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո երկամսյա ժամկետում.

2) առցանց հարթակում հաշվառված այն անձին, ում բնակության վայրը մոտ է անձնական օգնականի ծառայության համար դիմած շահառուի բնակության վայրին:»․

5) որոշման հավելվածի 25-րդ կետի 1-ին ենթակետում «անձինք» բառը փոխարինել «անձը» բառով և «եթե սովորում կամ աշխատում է» բառերից հետո լրացնել «(համաձայն «Զբաղվածության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերի)» բառերով.

6) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 38-րդ և 39-րդ կետերով.

«38. Եթե մշտադիտարկման արդյունքում պարզվում է, որ շահառուն չի ապահովել սույն կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետում նշված պահանջը կամ շահառուի աշխատելու կամ սովորելու կարգավիճակն ընդհատվել կամ ավարտվել է պայմանագրի կնքման պահից հետո (արձակուրդի ժամանակահատվածն ընդհատում կամ ավարտ չի համարվում), ապա մշտադիտարկում իրականացնող անձը (անձինք) դրա մասին գրավոր տեղեկացնում է ՄՍԾ-ին, վերջինս կազմակերպում է ՄՍԾ-ի և անձնական օգնականի միջև կնքված պայմանագրի լուծումը։ Այս դեպքում անձնական օգնականի և շահառուի միջև կնքված պայմանագիրը համարվում է լուծված։

39. Սույն կարգի 38-րդ կետով սահմանված դեպքում տվյալ շահառուի հետ պայմանագիր հաջորդիվ կնքվում է, եթե նա աշխատում կամ սովորում է։».

7) որոշման հավելվածի N 2 ձևի 3.4-րդ կետը «3.2-րդ» բառից հետո լրացնել «կամ 3.3-րդ» բառերով.

8) որոշման հավելվածի N 2 ձևի 6.5-րդ կետում «մեկ տարի ժամկետով» բառերը փոխարինել «մինչև ԾԱԾ-ի վավերականության ժամկետի ավարտը» բառերով.

9) որոշման հավելվածը լրացնել նոր՝ N 6 ձևով՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

07.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունիսի 6-ի N 853-Ն որոշման

 

«Ձև N 6

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆԻ ՎՃԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

______________________

(կնքման վայրը)

 

____ _______________ 20   թ.

 

 

Միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն), ի դեմս

_______________________________________ տարածքային կենտրոնի տնօրեն

(տարածքային կենտրոնի անվանումը)

______________________________________________________, և

(ազգանունը, անունը, հայրանունը)

 

Քաղաքացի

____________________________________________________________________________ ը ,

(ազգանունը, անունը, հայրանունը, (անձնագիր՝ ____________, տրված՝ ___________ թ., _____ -ի կողմից),

(այսուհետ՝ անձնական օգնական), ով քաղաքացի _________________________________

                                            (ազգանունը, անունը, հայրանունը)

հետ 20 ___թ., _______________ -ին կնքել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1264-Ն որոշմամբ սահմանված հաշմանդամություն ունեցող անձին անձնական օգնականի ծառայությունների մատուցման երկկողմ պայմանագիր (N 2 ձև),

կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին (բոլորը միասին այսուհետ՝ կողմեր).

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1.1. Սույն պայմանագրի առարկան անձնական օգնականին իր մատուցած ծառայության դիմաց ծառայության կողմից վճարման ապահովումն է՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1264-Ն որոշմամբ սահմանված անձնական օգնականի ծառայության տրամադրման համար սահմանված կարգով և չափով։

1.2. Անձնական օգնականի ծառայության մեկ ժամվա արժեքը կազմում է 1050 դրամ՝ ներառյալ օրենքով սահմանված հարկերը և պարտադիր վճարները։ Վճարումն իրականացվում է համաձայն Ձև N 5 հայտ–պահանջագրի՝ ամսվա ընթացքում անձնական օգնականի մատուցած ծառայությունների տեսակների և ժամաքանակների համար։

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. ՄՍԾ տարածքային կենտրոնն իրավունք ունի`

1) անձնական օգնականից պահանջելու սահմանված կարգով և ժամկետում ներկայացնել Ձև N 5 հայտ-պահանջագիր․

2) անձնական օգնականից պահանջելու ներկայացնել բանկային հաշվեհամար՝ անձնական օգնականի ծառայության վճարն ստանալու նպատակով․

2.2. ՄՍԾ–ն պարտավոր է`

1) անձնական օգնականին վճարել վերջինիս կողմից ներկայացված Ձև N 5 հայտ-պահանջագրի համաձայն պայմանագրով նախատեսված ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար՝ մինչև ծառայությունների մատուցման ամսվան հաջորդող ամսի 15-ը․

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցել անձնական օգնականի ծառայությունից գոյացող օրենսդրությամբ նախատեսված հարկերը և պարտադիր վճարները:

2.3. Անձնական օգնականն իրավունք ունի՝

1) ստանալու մատուցված ծառայության դիմաց վճար՝ ներկայացրած Ձև N 5 հայտ-պահանջագրին համապատասխան․

2) իրականացնելու սույն պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

2.4. Անձնական օգնականը պարտավոր է`

1) Յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 5-ը ՄՍԾ տարածքային կենտրոն ներկայացնել հայտ-պահանջագիր՝ համաձայն N 5 ձևի՝ ամսվա ընթացքում իր մատուցած ծառայությունների տեսակների և ժամաքանակների վերաբերյալ․

2) անձնական օգնականի ծառայության վճարն ստանալու նպատակով ՄՍԾ-ին տրամադրել բանկային հաշվեհամար․

3) բարեխղճորեն և անձամբ կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները․

4) չպահանջել և չստանալ լրացուցիչ վարձատրություն պայմանագրով նախատեսված ժամաքանակներում տրամադրվող ծառայությունների դիմաց.

5) չհրապարակել և չօգտագործել ծառայությունների մատուցման ընթացքում իրեն հայտնի դարձած շահառուի անձնական տվյալները՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

 

3. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3.1. Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

3.2. Սույն պայմանագրի կապակցությամբ վեճեր և տարաձայնություններ առաջանալու դեպքում դրանք լուծվում են տասն օրվա ընթացքում` բանակցությունների միջոցով, իսկ բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

4. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

4.1. Սույն պայմանագրով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և, որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը։ Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես 30 օր առաջ տեղյակ պահելով մյուս կողմերին։

 

5. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

5.1. Սույն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով, որոնք կհանդիսանան սույն պայմանագրի անբաժանելի մասը:

5.2. Սույն պայմանագիրը հանդիսանում է անձնական օգնականի և շահառուի միջև կնքված Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1264-Ն որոշմամբ սահմանված հաշմանդամություն ունեցող անձին անձնական օգնականի ծառայությունների մատուցման երկկողմ պայմանագրի (N 2 ձև) անբաժանելի մասը և գործում է միայն նշված պայմանագրի առկայության դեպքում։

5.3. Սույն պայմանագիրը կնքվում է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից։ Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկական օրինակ։

5.4. Սույն պայմանագիրը կարող է լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

5.5. Սույն պայմանագիրը լուծվում է պայմանագրով ստանձնած պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու կամ չկատարելու հետևանքով պատճառված վնասները լրիվ հատուցելու պայմանով: Պայմանագրի լուծման վերաբերյալ առաջարկությունը մի կողմը մյուս կողմերին ներկայացնում է պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն մեկ շաբաթ առաջ:

5.6. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է մինչև ԾԱԾ-ի վավերականության ժամկետի ավարտը՝ բացառությամբ սույն պայմանագրի 5.4-րդ և 5.5-րդ կետերի:

 

6. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Միասնական սոցիալական ծառայության

 

____________________________________________

(տարածքային կենտրոնի անվանումը)

 

____________________________________________

(տնօրենի անունը, ազգանունը)

 

____________________

(ստորագրությունը)

Հասցեն      ______________________________

 

Էլ. հասցեն ______________________________

 

Հեռախոսահամարը ______________________

ՀՎՀՀ-ն      _____________________________

Հաշվեհամարը __________________________

Բանկի անվանումը ______________________

 

Անձնական օգնական

 

____________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

 

____________________________________________

(ստորագրությունը)

 

 

 

Անձնագրային կամ Ն/Ք տվյալները ______________

ՀԾՀ-ն             _______________________________

Հասցեն           _______________________________

Էլ. հասցեն      _______________________________

Հեռախոսահամարը __________________________

ՀՎՀՀ-ն         ________________________________

Հաշվեհամարը ______________________________

Բանկի անվանումը __________________________

 

____ ______________ 20    թ.»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

07.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հունիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան