ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2023 թվականի |
թիվ 16 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԹՎԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի «Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի և թվային օրակարգի հետագա զարգացման մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի և թվային օրակարգի հետագա զարգացման մասին
1. Ւ գիտություն ընդունել «Եվրասիական միջկառավարական խորհրդի «Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ընթացիկ վիճակի և զարգացման հեռանկարների մասին» 2022 թվականի փետրվարի 25-ի թիվ 2 կարգադրության իրագործման ընթացքի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցը:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների հետ համատեղ.
2023 թվականի I եռամսյակում մշակել Միության թվային օրակարգի շրջանակներում աշխատանքի վերաֆորմատավորման, ինչպես նաև Միության թվային օրակարգի շրջանակներում նախաձեռնությունների ուսումնասիրման ընթացակարգերի կատարելագործման և իրագործման մասին հարցը.
2023 թվականի II եռամսյակում ապահովել Միության մարմինների ակտերում փոփոխություններ կատարելու մասին ակտերի նախագծերի նախապատրաստումը՝ հաշվի առնելով սույն կետի երկրորդ պարբերությունը.
2023 թվականի II եռամսյակում մշակել Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի վստահված երրորդ կողմի ծառայության հավաստագրման կենտրոնի օգտագործման հնարավորությունները, որոնք ուղղված են բիզնեսի և պետության միջև փոխգործակցության ապահովմանը.
վստահության անդրսահմանային տարածքի զարգացման նպատակներով՝ 2023 թվականի III եռամսյակում ապահովել Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի վստահված երրորդ կողմի և տվյալների փոխանցման պաշտպանված ցանցի ծառայությունների պատրաստվածությունը՝ հաշվի առնելով Միության անդամ պետությունների օրենսդրության պահանջները և Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի ապրիլի 30-ի «Անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների՝ գործադիր իշխանության մարմինների հետ անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության ժամանակ էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) ազգային գաղտնագրային ստանդարտները կիրառելու մասին» թիվ 3 որոշման 4-րդ կետի իրականացումը:
3. Միության անդամ պետությունների կառավարություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ՝ ժամանակին ապահովել Միության շրջանակներում ընդհանուր գործընթացներին միանալու համար անհրաժեշտ միջոցառումների իրականացումը՝ ելնելով Եվրասիական միջկառավարական խորհրդի 2022 թվականի փետրվարի 25-ի թիվ 2 կարգադրության հավելվածով սահմանված ժամկետներն անվերապահորեն պահպանելու անհրաժեշտությունից:
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով անդամին (նախարարին)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստերին ներկայացնել սույն կարգադրության 3-րդ կետի իրագործման ընթացքի մասին տեղեկատվությունը:
5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|