ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
16 փետրվարի 2022 թ. |
Հ. 533-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԵՎԱՆԻ ԳԵՎՈՐԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.192 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ.2598-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի Գևորգ Վարդանյանի անվան h. 192 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամներ Էլմիրա Մաքսիմի Անդրիկյանի և Սուրեն Մերուժանի Սարգսյանի դիմումները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 10.02.2022թ. հ.12/Ա 575,Ս 463 զեկուցագիրը.
1. Դադարեցնել «Երևանի Գևորգ Վարդանյանի անվան h. 192 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամներ Էլմիրա Մաքսիմի Անդրիկյանի և Սուրեն Մերուժանի Սարգսյանի լիազորությունները:
2. Երևանի քաղաքապետի 2021 թվականի հուլիսի 22-ի «Երևանի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու, Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի հ.632-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Երևանի քաղաքապետի 2020 թվականի ապրիլի 21-ի հ.1505-Ա և հունիսի 10-ի հ.1794-Ա, որոշումներում փոփոխություն կատարելու մասին» հ. 2598-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի 5-րդ սյունակում «Անդրիկյան Էլմիրա Մաքսիմի» բառերը փոխարինել «Մկրտչյան Մարիամ Վանիկի» բառերով, 6-րդ սյունակում «Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ» բառերը՝ «Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ» և 2-րդ կետի 5-րդ սյունակում՝ «Սարգսյան Սուրեն Մերուժանի» բառերը փոխարինել «Հարությունյան Մարիամ Արտաշի» բառերով, 6-րդ սյունակում՝ «Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի պետ» բառերը՝ «Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ» բառերով:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի վրա:
Երևանի քաղաքապետ |
Հր. ՍարգսՅԱՆ |