Գլխավոր տեղեկություն
Номер
N 03-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (29.12.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 24.06.2022
Принят
Ապարան համայնքի ավագանի
Дата принятия
27.01.2022
Подписан
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ
Дата подписания
27.01.2022
Дата вступления в силу
04.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ

 

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունվարի 2022 ԹՎԱԿԱՆ N 03-Ն

 

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022Թ ԲՅՈՒՋԵԻ ՏԱՐԵՍԿԶԲԻ ԱԶԱՏ ՄՆԱՑՈՐԴԸ ՀԱՄԱՅՆՔԻ 2022Թ. ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԱՇԽԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՅՈՒՋԵ ՀԱՏԿԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 Թ. ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ oրենքի 32-րդ հոդվածի պահանջների, առաջնորդվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով.

Ապարան համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Ապարան համայնքի 2022թ. բյուջեն համաձայն՝ N 1 հավելվածի:

ա/ Եկամուտների մասով` 1024127.7 հազար դրամ

բ/ Ծախսերի մասով` 1534428.3 հազար դրամ

2. Հաստատել Ապարան համայնքի բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը` 148300.6 հազ դրամ համաձայն հատված 4-ի, որից`

ա/ վարչական մասով` 123011.8 հազ.դրամ

բ/ ֆոնդային մասով` 25288.8 հազ. դրամ

3. Համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդը 123011.8 հազ. դրամից 59696.9 հզ դրամ ուղղել համայնքի բյուջեի 2021թ. պարտքային պարտավորությունների կատարմանը, իսկ մնացած 63314.9հզ դրամը ուղղել համայնքի 2022թ ֆոնդային բյուջե` համաձայն հատվածի 5–ի:

4. Հաստատել համայնքի բյուջեով նախատեսված ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերը 362000.0 հզ դրամի, որից՝

ա/ Գույքի օտարումից 26000.0 հզ դրամ

բ/ Հողի օտարումից 336000.0 հզ դրամ:

5. Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդը 204800.0 հազ. դրամ

6. Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 174800 հզ դրամ ուղղել համայնքի ֆոնդայի բյուջե:

7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման` համաձայն հատված 2-ի

8. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 3-ի:

9. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերն գործառնական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 6–ի:

10. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33 -րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն`

ա/ թույլատրել համայնքի ղեկավարին` համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև:

բ/ սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15%-ը:

 

Ավագանի՝

 

(կողմ-18)

Կարապետյան Արկադի

Մակարյան Վահան

Սեդրակյան Հայկ

Կարապետյան Կարեն

Ենոքյան Դավիթ

Խալաթյան Արթուր

Գեղամյան Խաչիկ

Մանուկյան Աղաբեկ

Մխիթարյան Վարդան

Երեմյան Աղվան

Սահակյան Հովհաննես

Փարվանյան Արթուր

Ասատրյան Արամ

Սաֆարյան Սևակ

Դավթյան Արտյոմ

Սարգսյան Սուրեն

Սարգսյան Արշակ

Կարապետյան Արտյոմ

(դեմ-0) (ձեռնպահ-0)

 

Համայնքի ղեկավարԻ առաջին տեղակալ՝

Ա. Կարապետյան

 

Հատված 1

 

Հատված 2

 

Հատված 3

 

Հատված 4

 

Հատված 5

 

Հատված 6

(հատվածները փոփ. 17.02.22 N 15-Ն, 25.03.22 N 32-Ն, 25.03.22 N 33-Ն, 25.05.22 N 71-Ն, 12.09.22 N 108-Ն, 20.12.22 N 152-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2022 թվական:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան