ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 սեպտեմբերի 2019 թվականի |
թիվ 94 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԹԻՎ 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածում փոփոխություն կատարելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԹԻՎ 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց․
1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածում կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից, սակայն «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» 2019 թվականի մայիսի 29-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 20 թվականի ի թիվ որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածում կատարվող
Լրացնել հետևյալ բովանդակությամբ 137-154-րդ կետերով՝
«137. Այն ապրանքների ցանկի հաստատումը, որոնց մասով «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» 2019 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի (այսուհետ՝ «Հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիր) 2-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ հետագծելիություն է իրականացվում (այսուհետ՝ հետագծելիության ենթակա ապրանքներ)։
138. Այն դեպքերի սահմանումը, երբ հետագծելիության ենթակա ապրանքների մասով հետագծելիություն չի իրականացվում։
139. Հետագծելիության ազգային համակարգում այն ապրանքների, որոնց մասով հետագծելիություն է իրականացվում, ցանկի հաստատման մասին Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Միության մաքսային տարածքում փաստացի գտնվող՝ հետագծելիության ենթակա ապրանքների (այդ ցանկում փոփոխություններ կատարելու) և այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկություններ ներառելու ժամկետների և կարգի սահմանումը։
140. Մի անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք հետագծելիության ենթակա ապրանքների՝ այդ ապրանքների իրացման հետ կապ չունեցող՝ տեղափոխման մասին տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգում ներառելու դեպքերի սահմանումը։
141. Մի անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք հետագծելիության ենթակա ապրանքների՝ այդ ապրանքների իրացման հետ կապ չունեցող տեղափոխման մասին տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգում ներառելու կարգի սահմանումը։
142. «Հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերում նշված փաստաթղթերից հետագծելիության ազգային համակարգում տեղեկություններ ներառելու ժամկետների սահմանումը։
143. Այլ անդամ պետությունների հետագծելիության ազգային համակարգերից անդամ պետության հետագծելիության ազգային համակարգում տեղեկություններ ներառելու ժամկետների սահմանումը։
144. Հետագծելիության ենթակա ապրանքների և այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգերում պահելու ժամկետի սահմանումը։
145. Հետագծելիության ենթակա ապրանքների առանձին կատեգորիաների մասով հետագծելիությունը դադարելու այլ՝ «Հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ժամկետից պակաս տևական ժամկետի սահմանումը։
146. Այն դեպքերի սահմանումը, երբ նախքան «Հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետում նշված կամ այդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետը լրանալը, հետագծելիությունը դադարում է, և այդ դեպքերում հետագծելիության դադարման ժամկետների սահմանումը։
147. Այն դեպքերի սահմանումը, երբ հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառություն իրականացնող անձինք պարտավոր չեն ուղեկցող փաստաթղթերը ձևակերպել էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով։
148. «Հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի 8-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված տեղեկությունների կազմից տարբեր՝ նշված հոդվածի 1-ին կետում նշված կազմի սահմանումը։
149. Հետագծելիության ազգային համակարգերում պարունակվող՝ մի անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք ապրանքների տեղափոխմանը նախորդող՝ հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունների՝ տրամադրման մասին հարցումների ուղարկման և կատարման կարգի, ինչպես նաև տրամադրվող տեղեկությունների կազմի ու դրանց տրամադրման ժամկետների սահմանումը։
150. Հետագծելիության և (կամ) հետագծելիության մեխանիզմի գործառման առանձնահատկությունների սահմանումն այն դեպքերի համար, երբ հետագծելիության ենթակա ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում էր Միության մաքսային օրենսգրքով և (կամ) Հանձնաժողովի կողմից և անդամ պետությունների օրենսդրությամբ՝ Միության մաքսային օրենսգրքին համապատասխան սահմանված առանձնահատկություններով, կամ այդ ապրանքները բաց էին թողնվում մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ Միության մաքսային օրենսգրքին համապատասխան։
151. Այն դեպքերի սահմանումը, երբ թույլատրվում է մի անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք հետագծելիության ենթակա ապրանքների տեղափոխումը՝ հետագծելիության ազգային համակարգում այդ տեղափոխման հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունների բացակայության դեպքում։
152. Մի անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք հետագծելիության ենթակա ապրանքների տեղափոխման իրավաչափությունը հաստատելու կարգի սահմանումը՝ հետագծելիության ազգային համակարգում այդ տեղափոխման հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունների բացակայության դեպքում՝ կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի) աշխատանքի տեխնիկական խափանումների, ընդհատումների, էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով առաջացած տեղեկատվական համակարգերի անսարքության պատճառով, ինչպես նաև «Հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Հանձնաժողովի կողմից սահմանված այլ դեպքերում։
153. Կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի) աշխատանքի տեխնիկական խափանումների, ընդհատումների, էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով առաջացած տեղեկատվական համակարգերի անսարքության մասին անդամ պետությունների լիազորված մարմիններին տեղեկացնելու կարգի սահմանումը։
154. Հետագծելիության մեխանիզմի ներդրման փորձնական նախագծի իրագործման ժամկետների և պայմանների սահմանումը։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
