ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունիսի 2019 թվականի |
թիվ 87 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 19-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) ծանոթագրություններում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) «Եվրասիական տնտեսական միության անդամ պետության գործադիր իշխանության՝ տրանսպորտի ոլորտում լիազորված մարմին» աղյուսակում «Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն» բառերը փոխարինել «Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարություն» բառերով.
բ) «Եվրասիական տնտեսական միության անդամ պետության գործադիր իշխանության՝ արդյունաբերության ոլորտում պետական քաղաքականության մշակման և նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ իրականացնող լիազորված մարմին» աղյուսակում «Ղազախստանի Հանրապետության ինդուստրիայի և նոր տեխնոլոգիաների նախարարություն» բառերը փոխարինել «Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարություն» բառերով.
գ) «Եվրասիական տնտեսական միության անդամ պետության գործադիր իշխանության՝ վառելիքաէներգետիկ համալիրի ոլորտում պետական քաղաքականության մշակման ու իրականացման և նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ իրականացնող լիազորված մարմին» և «Եվրասիական տնտեսական միության անդամ պետության գործադիր իշխանության՝ ընդերքօգտագործման ոլորտում պետական ծառայությունների մատուցման և պետական սեփականության կառավարման գործառույթներ իրականացնող լիազորված մարմին» աղյուսակներում «Ղազախստանի Հանրապետության նավթի և գազի նախարարություն» բառերը փոխարինել «Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն» բառերով.
դ) «Եվրասիական տնտեսական միության անդամ պետության գործադիր իշխանության՝ տիեզերական գործունեության ոլորտում պետական քաղաքականության իրականացման ապահովման և նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ իրականացնող լիազորված մարմին» աղյուսակում «Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարություն» բառերը փոխարինել «Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, պաշտպանական և աերոտիեզերական արդյունաբերության նախարարություն» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|