Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 237
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.01.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.05.30-2022.06.12 Պաշտոնական հրապարակման օրը 07.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
24.12.2019
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
24.12.2019
Дата вступления в силу
26.01.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

24 դեկտեմբերի 2019 թվականի

թիվ 237

քաղ. Մոսկվա

 

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ (ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ 33-ՐԴ ԳԼԽՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 58-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 22-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջների 33-րդ գլխի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ համաձայն հավելվածի:

ա) տասներկուերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ Կաշվե և ոչխարամորթու հումքը պետք է լինի սպանդային ծագման (ստացված լինի սպանդային, մսի վերամշակման ձեռնարկություններում կամ այդ նպատակի համար հատուկ հատկացված այլ վայրերում սպանդի ենթարկված կենդանիներից) և ստացված լինի նախասպանդային անասնաբուժական զննում անցած կենդանիներից, իսկ մսեղիքը և ներքին օրգանները պետք է ամբողջական ծավալով ենթարկված լինեն հետսպանդային անասնաբուժասանիտարական փորձաքննության և բաց թողնված իրացման համար՝ առանց սահմանափակումների։».

բ) տասնչորսերորդ պարբերության մեջ «միջազգային պահանջներին» բառերը փոխարինել «արտահանող երկրի պահանջներին» բառերով».

գ) տասնհինգերորդ պարբերության մեջ «ներմուծել» բառից հետո ավելացնել «և (կամ) անդամ պետությունների միջև տեղափոխել» բառերը.

դ) տասնհինգերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

Գառան մորթու և մուշտակամորթու հավաքովի հումքը պետք է հետազոտվի սիբիրախտի մասով:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան