Գլխավոր տեղեկություն
Համար
N 50
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.06.1999-11.04.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.10.10/17(80)
Ընդունող մարմին
Արդյունաբերության և առևտրի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
24.03.1999
Ստորագրող մարմին
Արդյունաբերության և առևտրի նախարար
Ստորագրման ամսաթիվ
24.03.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.04.2003

103.0050.24.03.99

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

24.03.99

ք. Երևան

N 50

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 18.12.98 Թ. «ՀՀ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» N 525 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 1998 թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման 5-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը հաստատող տեխնիկական մասնագիտական հանձնաժողովի 1999 թ. մարտի 17-ի N 7 որոշումը.

 

Հրամայում եմ.

 

1. ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 18.12.98 թ. «ՀՀ կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկի հաստատման մասին» N 525 հրամանով հաստատված ցանկում կատարել համապատասխան լրացումներ (ցանկը կցվում է):

2. Առևտրի կարգավորման վարչությանը (Գ. Հարությունյան)`

2.1. Ցանկը ներկայացնել համաձայնեցման ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ հարկային տեսչություն, ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն, ՀՀ կենտրոնական բանկ և ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն:

2.2. Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների համաձայնեցված ցանկը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի առաջին տեղակալ Մ. Ձավարյանին:

 

Նախարար

Հ. Գևորգյան

 

Հաստատված է`
ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարության
1999 թ. մարտի 24-ի N 50 հրամանով

Համաձայնեցված է`
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարություն
31 մարտի 1999 թ.

 

Համաձայնեցված է`
ՀՀ հարկային տեսչություն
31 մարտի 1999 թ.

 

Համաձայնեցված է`
ՀՀ փոստի և հեռահաղորդակցության
նախարարություն
31 մարտի 1999 թ.

 

Համաձայնեցված է`
ՀՀ կենտրոնական բանկ
31 մարտի 1999 թ.

 

Համաձայնեցված է`
ՀՀ կառավարությանն առընթեր
ստանդարտացման, չափագիտության
և սերտիֆիկացման վարչություն
31 մարտի 1999 թ.
 

          

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության ԵՎ առԵՎտրի նախարարության 18.12.98 թ. «ՀՀ կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկի հաստատման մասին» N 525 հրամանով հաստատված ցանկի 2, 5 ԵՎ 9 տողերը շարադրել հետԵՎյալ բովանդակությամբ`

 

հ/հ   ՀԴՄ-ի մոդելների
անվանումը 
Խումբը   Կիրառման ոլորտները
 Առևտուր  Սպասարկումներ Նավթամթերքի
վաճառք 
 Հյուրանոցներ
և հանրային
սննդի
ձեռնարկու-
թյուններ
1

  2

 3

5

6

7

 2 ÝÊÐ 2102 Ô Ô  Ինքնավար  + + Բացի երկաթուղային տրանսպորտից, կապից և փոստից  +
 5 ÝÊÐ 3102 ÔÔ  Ինքնավար  + + Բացի երկաթուղային տրանսպորտից    
 9 ÌÈÍÈÊÀ 1102 ÔÔ  Ինքնավար  + + Բացի տրանսպորտից,
կապից և փոստից
   

 

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
19 մայիսի 1999 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 103990080