Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-319-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.05-2024.08.18 Պաշտոնական հրապարակման օրը 05.08.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
12.07.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի հուլիսի 12-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 47.4-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «հյուսվածքների» բառից հետո լրացնել «կամ սերմնաբջիջների, ձվաբջիջների դոնորության, փոխնակ մոր միջոցով տրամադրվող ծառայություններին առնչվող» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Գովազդատուի կամ գովազդ արտադրողի կողմից սերմնաբջիջների, ձվաբջիջների դոնորությանը կամ փոխնակ մոր միջոցով տրամադրվող ծառայություններին առնչվող գովազդին ներկայացվող պահանջների խախտումով գովազդ տարածելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:»:

 

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 47.35-րդ հոդվածով.

 

«Հոդված 47.35. Կենսաբանական ծնողների սեռաբջիջների կամ կենսաբանական ծնողի և դոնորի սեռաբջիջների միաձուլման արդյունքում առաջացած սաղմերի արտահանման, ներմուծման և տեղափոխման կարգի ու պայմանների խախտումը

 

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով՝ կենսաբանական ծնողների սեռաբջիջների կամ կենսաբանական ծնողի և դոնորի սեռաբջիջների միաձուլման արդյունքում առաջացած սաղմերի արտահանման, ներմուծման և տեղափոխման կարգի ու պայմանների խախտումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

Սույն հոդվածով նախատեսված արարքը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո՝ վեցամսյա ժամկետում:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. օգոստոսի 5

Երևան

ՀՕ-319-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան