ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0030 Ն. 11.03.25
11 մարտի 2025 թվականի |
թիվ 30-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 143-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ապահովել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի միջոցով բանկային հաշվի վավերականության և պատկանելիության ստուգման գործընթացի արդյունավետությունը,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 35.1 հոդվածի 3-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 28-ի «Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի վարման կարգը, ներառման ենթակա տեղեկությունների ցանկը, տեղեկությունների (հաշվետվությունների) տրամադրման ձևը և ժամկետները սահմանելու մասին» թիվ 143-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված «Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի վարման կարգը, ներառման ենթակա տեղեկությունների ցանկը և տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման ժամկետները» կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) «ՀՀ» հապավումը փոխարինել «Հայաստանի Հանրապետություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով․
2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Ռեեստրը ներառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 35.1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բանկային հաշիվների և պահատուփերի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.
1) բանկի անվանումը, կազմակերպաիրավական ձևը, լիցենզիայի համարը,
2) հաճախորդի և, առկայության դեպքում, լիազորված անձի վերաբերյալ տվյալները,
3) հաշվի համարը,
4) հաշվի կարգավիճակը (փաստացի բաց կամ փաստացի փակ),
5) հաշվի կարգավիճակի փոփոխման տարին, ամիսը, ամսաթիվը,
6) հաշվի բացման տարին, ամիսը, ամսաթիվը,
7) հաշվի փակման տարին, ամիսը, ամսաթիվը,
7) հաշվի տիրոջ տվյալների թարմացման տարին, ամիսը, ամսաթիվը,
8) բանկային պահատուփի համարը,
9) պահատուի տվյալների թարմացման տարին, ամիսը, ամսաթիվը,
10) բանկային պահատուփի տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը,
11) բանկային պահատուփի օգտագործման դադարեցման տարին, ամիսը, ամսաթիվը։».
3) 6-րդ կետից, 8-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերից հանել «ՀՀ» հապավումը․
4) 8-րդ կետի 1-ին ենթակետը «ընթացքում,» բառից հետո լրացնել «իսկ նվեր քարտերի տրամադրման նպատակով բացված, ինչպես նաև միանվագ դրամական վճարների և սոցիալական ապահովության հաշիվների դեպքում՝ հաճախորդի նույնականացման կամ բանկային հաշվի փակման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում,» բառերով․
5) 8-րդ կետի 6-րդ ենթակետը «փաստացի բաց» բառերից առաջ լրացնել «ֆիզիկական անձի» բառերով․
6) 8-րդ կետի 7-րդ ենթակետը «փաստացի փակ» բառերից առաջ լրացնել «ֆիզիկական անձի» բառերով․
7) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«12. Հաշվետվությունը «Վեբ-սերվիսով մուտքագրում» տարբերակով ներկայացնելու դեպքում հաշվետվության ստուգումն իրականացվում է երկու փուլով՝ առաջնային և վերջնական: Առաջնային ստուգման արդյունքները բանկին են ներկայացվում սխալի կամ առաջնային ստուգումը հաջողությամբ անցնելու վերաբերյալ պատասխան հաղորդագրությամբ: Առաջնային ստուգումը հաջողությամբ անցնելու դեպքում հաշվետվությունը անցնում է վերջնական ստուգման փուլ:»․
8) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-րդ, 12.2-րդ և 12․3-րդ կետերով․
«12.1. Վերջնական ստուգման ընթացքում հաշվետվության մեջ սխալի առկայության դեպքում հաշվետվությունը ստանում է «Մերժված» կարգավիճակ։
12․2. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով ներկայացված հաշվետվությունը ներկայացված է համարվում, եթե https://registry.fmc.am հղմամբ հասանելի Առցանց համակարգում հաշվետվությունը վերջնական ստուգման արդյունքում ստանում է «Ավարտված» կարգավիճակ: Վերջնական ստուգման արդյունքում «Մերժված» կարգավիճակ ստացած հաշվետվության ճշգրտված տարբերակը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնելու դեպքում տվյալ հաշվետվության ներկայացումը չի համարվում ժամկետանց:
12.3. Հաշվետվության վերջնական ստուգման արդյունքը բանկին հասանելի է նաև հաշվետվության վերջնական կարգավիճակի վերաբերյալ հարցման վեբ-սերվիսին հարցում կատարելու միջոցով:»․
9) 14-րդ կետում «Հաշվետվություն տրամադրող անձին» բառերը փոխարինել «բանկին» բառով:
2. Որոշմամբ սահմանված «Տեղեկությունների (հաշվետվությունների) տրամադրման» ձևում (այսուհետ՝ Ձև) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) 1-ին կետի «Անվանում» սյունակում «տեսակը» բառը փոխարինել «առարկան» բառով․
2) 1-ին կետի «Լրացման կարգ» սյունակի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Ընտրվում է բանկային հաշվի, պահատուփի, փակված հաշվի կամ օգտագործումը դադարեցված պահատուփի վերաբերյալ հաշվետվության ձևը:»․
3) 13-րդ, 14-րդ, 20-րդ կետերի «Անվանում» և «Լրացման կարգ» սյունակում, ինչպես նաև 17-րդ կետի «Լրացման կարգ» սյունակում «գործարք» բառը և դրա բոլոր հոլովաձևերը փոխարինել «հաշվետվություն» բառով և համապատասխան հոլովաձևերով․
4) 14-րդ կետը «Լրացման կարգ» սյունակում «30-32 դաշտերը» բառերից հետո լրացնել «, իսկ համատեղ հաշիվների դեպքում «Հաճախորդի» վերաբերյալ դաշտերը լրացման են ենթակա մեկ ֆիզիկական անձի մասով» բառերով.
5) 18-րդ և 19-րդ կետերի «Լրացման կարգ» սյունակից հանել «ՀՀ» հապավումը․
6) 21-րդ կետի «Անվանում», 22-րդ, 23-րդ կետերի «Անվանում» և «Լրացման կարգ» սյունակներում, ինչպես նաև 28-րդ և 30-35-րդ կետերի «Լրացման կարգ» սյունակներում «գործարքի կողմ» բառերը և դրա բոլոր հոլովաձևերը փոխարինել «հաշվի տեր կամ պահատու» բառերով և համապատասխան հոլովաձևերով․
7) 21-րդ կետի «Լրացման կարգ» սյունակի ««Հաճախորդ» գործարքի կողմը» բառերը փոխարինել ««Հաճախորդ»-ի վերաբերյալ տեղեկություն», իսկ ««Լիազորված անձ» գործարքի կողմ» բառերը ««Լիազորված անձ»-ի վերաբերյալ տեղեկություն» բառերով․
8) 23-րդ կետը «Լրացման կարգ» սյունակում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Նոտար հանդիսացող հաճախորդների հաշիվների կամ պահատուփերի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելիս սույն հավելվածի Աղյուսակ 8 ցանկից անհրաժեշտ է ընտրել «Անհատ ձեռնարկատեր» տարբերակը:».
9) 28-րդ, 32-35-րդ կետերի «Լրացման կարգ» սյունակից հանել «միայն» բառը.
10) 29-րդ կետը «Լրացման կարգ» սյունակում «քաղաքացիությունը» բառից հետո լրացնել «կամ քաղաքացիություն չունենալու հանգամանքը» բառերով.
11) 30-րդ կետը «Լրացման կարգ» սյունակում «քաղաքացի է» բառերից հետո լրացնել «,բացառությամբ մինչև 2013 թվականի օգոստոսի 3-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար բացված հաշիվների: Եթե մինչև 2013 թվականի օգոստոսի 3-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար բացված հաշիվների դեպքում հասանելի չէ հանրային ծառայության համարանիշը կամ, անկախ հաշվի բացման ամսաթվից, առկա է միայն հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, պարտադիր լրացման են ենթակա 25-26-րդ, 28-րդ, 31-35-րդ կետերը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ նաև 38-39-րդ կետերը: 31-րդ կետում «Զինվորական գրքույկ» անձը հաստատող փաստաթուղթը ընտրելու դեպքում լրացվում է նաև 27-րդ կետը:» բառերով.
12) 31-րդ կետի «Լրացման կարգ» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 5 ցանկից: Ենթակա է պարտադիր լրացման այն դեպքում, եթե հաշվի տերը կամ պահատուն օտարերկրյա քաղաքացի է:».
13) 34-րդ և 35-րդ կետերի «Լրացման կարգ» սյունակից հանել «պարտադիր» բառը.
14) 38-րդ կետը «Լրացման կարգ» սյունակում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Նոտար հանդիսացող հաճախորդների հաշիվների կամ պահատուփերի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելիս անհրաժեշտ է լրացնել «ՏՎՅԱԼ ՉԿԱ:».
15) 39-րդ կետի «Կետ» սյունակից հանել «*» նշանը․
16) 39-րդ կետը «Լրացման կարգ» սյունակում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ենթակա է պարտադիր լրացման Հայաստանի Հանրապետությունում գրանցված անհատ ձեռնարկատիրոջ և իրավաբանական անձի դեպքում։».
17) լրացնել հետևյալ բովանդակությամբ 41-րդ կետով.
41* |
Երկիրը |
տեքստ |
2 |
Լրացվում է իրավաբանական անձի գրանցման կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի գտնվելու վայրի երկիրը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 3 ցանկից: |
country |
18) «պայմանների առկայության» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև բանկի՝ համապատասխան տեղեկությունը ունենալու» բառերով․
19) «Աղյուսակ 1․ Գործարքի տեսակը»-ը շարադրել նոր խմբագրությամբ՝
ԱՂՅՈՒՍԱԿ 1. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ | |
ՀԱՇՎԻ ԲԱՑՈՒՄ |
1 |
ՀԱՇՎԻ ՓԱԿՈՒՄ |
2 |
ՀԱՇՎԻ ՏԻՐՈՋ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԹԱՐՄԱՑՈՒՄ |
3 |
ՊԱՀԱՏՈՒՓԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ |
4 |
ՊԱՀԱՏՈՒՓԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ |
5 |
ՊԱՀԱՏՈՒԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԹԱՐՄԱՑՈՒՄ |
6 |
ՓԱԿՎԱԾ ՀԱՇԻՎ |
7 |
ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ՊԱՀԱՏՈՒՓ |
8 |
ՀԱՇՎԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՈՒՄ |
9 |
ՊԱՀԱՏՈՒՓԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՈՒՄ |
10 |
ՀԱՇՎԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ |
11 |
20) «Աղյուսակ 4. Անձը հաստատող փաստաթղթի տեսակներ»-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
ԱՂՅՈՒՍԱԿ 4. ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԵՍԱԿՆԵՐ | |
ԱՆՁՆԱԳԻՐ |
AND |
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՐՔՈՒՅԿ |
ZIG |
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՏՐՎՈՂ` ԱՆՁԸ (ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ) ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎԿԱՅԱԿԱՆ |
JTP |
ԾՆՆԴՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ |
CVK |
ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ |
NID |
ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂԻ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՎԿԱՅԱԿԱՆ |
PVK |
ՓԱԽՍՏԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ |
PCP |
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ |
OTA |
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁԸ (ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ) ՀԱՍՏԱՏՈՂ ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ |
AHP |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԱՆՁՆԱԳԻՐ |
HHA |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ |
MKQ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ |
JKQ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ |
KAC |
ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ |
CHP |
21) «Աղյուսակ 7․ Գործարքի կողմեր»-ում և «Աղյուսակ 8․ Գործարքի կողմի տեսակներ»-ում «գործարքի» բառերը փոխարինել «հաշվետվության» բառերով։
3. Սույն որոշման 2-րդ կետի 17-րդ ենթակետով լրացվող ձևի 41-րդ կետով սահմանված տեղեկությունների ներառմամբ հաշվետվություններ ներկայացվում են նաև մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը ներկայացված բացված բանկային հաշիվների և պահատուփերի վերաբերյալ, որոնց մասով ներկայացված չէ բանկային հաշվի փակման կամ բանկային պահատուփի օգտագործման դադարեցման վերաբերյալ հաշվետվություն։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 2-րդ կետի 16-րդ ենթակետով, ինչպես նաև 3-րդ կետով սահմանված դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող վաթսուներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2025 թվական:
