ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3682-Ա |
«25» սեպտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ОԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1323-Ն ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1323-Ն որոշումը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի «ը» կետով.
1. «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենին՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1323-Ն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը պատշաճ կերպով ծանուցել Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1323-Ն որոշմամբ օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող` գույքային իրավունքներ ունեցող անձանց.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1323-Ն որոշումը ներկայացնել հրապարակման ոչ պակաս, քան 3000 տպաքանակ ունեցող զանգվածային լրատվության միջոցում.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1323-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չորս ամսվա ընթացքում կազմել և ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1323-Ն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված՝ Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրությունները.
4) իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1323-Ն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված՝ Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող սեփականության օբյեկտների նախատեսված օտարման գործառույթները:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի վրա:
3. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:
Տ. Ավինյան |