ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 փետրվարի 1977 թվականի N 67
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.
1. Հաստատել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի կառուցվածքը, համաձայն հավելվածի:
2. Հաստատել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի կոլեգիան` կազմում 11 մարդ:
3. Ուժը կորցրած համարել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1971 թվականի հունվարի 7-ի N 2 որոշման հավելվածը:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի նախագահ |
Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1977 թվականի փետրվարի 9-ի N 67 որոշման |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
1. Արտադրական-վարչական և վարչակառավարչական ապարատ
Նախագահ
Նախագահի առաջին տեղակալ
Նախագահի տեղակալ` երեք միավոր
Պլանաֆինանսային վարչություն
Կենտրոնական հաշվապահություն
Կադրերի բաժին
Տնտեսական և գրասենյակային սպասարկման բաժին
2. Հանրապետական հեռուստատեսություն և ռադիոհաղորդումներ
Հեռուստատեսության ծրագրերի գլխավոր դիրեկցիա
Ռադիոհաղորդումների ծրագրերի գլխավոր դիրեկցիա
Գլխավոր խմբագրություններ`
պրոպագանդայի
ինֆորմացիայի
երիտասարդական ծրագրերի
մանկական ծրագրերի
գրական-դրամատիկական ծրագրերի
երաժշտական ծրագրերի
հեռուստա-ռադիոներկայացումների
գիտահանրամատչելի և ուսումնական ծրագրերի
ռուսերեն և ադրբեջաներեն հաղորդումների
3. Հանրապետական ռադիոհաղորդումներ արտասահմանյան երկրների համար
Գլխավոր խմբագրություններ`
ռադիոհաղորդումներ արտասահմանյան երկրների համար
ռադիոհաղորդումներ սփյուռքահայության համար
4. Տեխնիկական վերահսկողության բաժին
5. Նամակների և սոցիոլոգիական հետազոտությունների բաժին
6. Քաղաքային ռադիոխմբագրություններ
7. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեին առընթեր ձեռնարկություններ և կազմակերպություններ`
Հանրապետական ռադիոկենտրոն
«Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիա
Ծանոթություն: | Սույն կառուցվածքով չնախատեսված ինքնուրույն բաժինները արտադրական անձնակազմում ստեղծվում են Պետական կոմիտեի նախագահի կողմից, առանձնացված լիմիտների և հատկացումների սահմաններում: |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
