ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հոկտեմբերի 2024 թվականի N 165-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 206-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1- ին կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 206-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1․1 Եկամտային մասով․
ա) Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներին /սուբվենցիաներ/ ավելացնել 142306,8 հազար ՀՀ դրամով։
բ) Պետական բյուջեից համայնքի բյուջեին տրամադրվող այլ դոտացիաները ավելացնել 101,85 հազար ՀՀ դրամով։
գ) Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված համայնքի բյուջեի մուտքագրման ենթակա այլ եկամուտները ավելացնել 3395,0 հազար ՀՀ դրամով։
դ) Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 50000.0 հազար ՀՀ դրամ հատկացնել ֆոնդային բյուջե:
1.2․ Ծախսային մասով․
ա) 01-6-1 (Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) նախահաշվի
4639 (Այլ ընթացիկ դրամաշնորհներ) հոդվածին ավելացնել 101․85 հազար ՀՀ դրամ:
բ) 04-3-2 (Նավթամթերք և բնական գազ) նախահաշվի
5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 77210.0 հազար ՀՀ դրամ:
գ) 04-5-1 (Ճանապարհային տրանսպորտ) նախահաշվի
5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 1200․0 հազար ՀՀ դրամ:
դ) 05-6-1(Շրջակա միջավայրի պաշտպանություն) նախահաշվի
5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 1000,0 հազար ՀՀ դրամ,
ե) 06-1-1 (Բնակարանային շինարարություն) նախահաշվի
5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 48790,0 հազար ՀՀ դրամ,
5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 900․0 հազար ՀՀ դրամ։
զ) 06-3-1 (Ջրամատակարարում) նախահաշվի
4212 (էներգետիկ ծառայություններ) հոդվածից պակասեցնել 22000,0 հազար ՀՀ դրամ,
4511 (Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 10000.0 հազար ՀՀ դրամ
5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 135206,8 հազար ՀՀ դրամ,
5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 9500,0 հազար ՀՀ դրամ,
է) 07-3-1 (Ընդհանուր բնույթի հիվանդանոցային ծառայություններ) նախահաշվի
4637 (Ընթացիկ դրամաշնորհներ պետաական և համայնքների ոչ առևտրային կազմակերպությունների) հոդվածին ավելացնել 2000,0 հազար ՀՀ դրամ
ը) 08-2-3 (Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ) նախահաշվի
4511 (Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 10000.0 հազար ՀՀ դրամ
թ) 09-1-1 (նախադպրոցական կրթություն) նախահաշվի
5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածից պակասեցնել 82000, հազար ՀՀ դրամ,
5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 500․0 հազար ՀՀ դրամ։
ժ) 10-7-1 (Սոցիալական հատուկ արտոնություններ) նախահաշվի
4729 (Այլ նպաստներ) հոդվածին ավելացնել 3395․0 հազար ՀՀ դրամ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Կողմ -17
ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ ԷԴԳԱՐ ԲԱՐԵՂԱՄՅԱՆ ԱՇՈՏ ԴՈԲՈՅԱՆ ՏԱՏՅԱՆԱ ԵՐՎԱՆԴՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԾԱՏՈՒՐՅԱՆ ՅՈՒՐԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՀԱՊԵՏ ՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՑԱԿՅԱՆ ՏՈՆԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՆՈՒՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՂԻՆԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
Համայնքի ղեկավար` |
Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հոկտեմբերի 2024 թվական: