ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1024-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 743-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 3-րդ մասով, 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) նախարարության կառուցվածքում ստեղծել նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող՝ ծրագրերի գնահատման և ներքին աուդիտի քաղաքականության վարչություն:
2. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 743-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) հավելվածի 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 131-րդ ենթակետով՝
«131) բյուջետային ծրագրի գնահատումը.».
2) հավելվածի 11-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժբ» պարբերությամբ՝
«ժբ. բյուջետային ծրագրերի և միջոցառումների արդյունավետությունն ու արդյունքայնությունը բացահայտելու նպատակով այդ ծրագրերի և միջոցառումների համակարգված, օբյեկտիվ և բազմակողմանի վերլուծության ապահովումը.».
3) հավելվածի 32-րդ կետում՝
ա. 26-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 27-րդ ենթակետով՝
«27) Ծրագրերի գնահատման և ներքին աուդիտի քաղաքականության վարչություն:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
15.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |