Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 102
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.09.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.09.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
27.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 սեպտեմբերի 2023 թվականի

թիվ 102

քաղ. Մոսկվա

 

ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿԻՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԹԻՎ 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնների թիվ 1 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 27-ի

թիվ 102 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿԻՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԹԻՎ 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ

 

1. V բաժինը «8704-ից, 8705-ից Տրանսպորտային միջոցներ՝ սննդամթերքի փոխադրման համար ֆուրգոններ» դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«8704-ից, 8705-ից Տրանսպորտային միջոցներ՝ սննդային հեղուկների փոխադրման համար

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար մշակված տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքի առկայությունը՝ առնվազն 5 տարի ժամկետով <1>

անդամ պետություններից մեկի տարածքում արտադրանքի վերանորոգում, հետվաճառքային և երաշխիքային սպասարկում իրականացնելու համար լիազորված սպասարկման կենտրոնի առկայությունը.

անդամ պետությունների տարածքներում (ներառյալ նախապատրաստվածքների ձևումը և ճկումը) թափքի (բունկերի, բեռնարկղի) կամ ցիստեռնի կամ ընդհանուր (հատուկ) նշանակության վերնաշենքի արտադրության՝ ներառյալ ճկումը, հավաքումը, եռակցումը և ներկումը, ինչպես նաև հետևյալ գործառնություններից առնվազն 4-ի իրականացում՝

կրող շրջանակի, ենթաշրջանակի (կառուցվածքի մեջ առկայության դեպքում) հավաքումը, եռակցումը և դրանց ներկումը

կամուրջների` անդամ պետությունների տարածքներում արտադրություն կամ դրանց տարածքներում արտադրվածների օգտագործումը

անդամ պետությունների տարածքներում արտադրված՝ համակարգերի սնուցումն ապահովող ուժային կայանքի մոնտաժումը (կառուցվածքի մեջ առկայության դեպքում)

կամուրջների և կախվածքների մոնտաժումը (կառուցվածքի մեջ առկայության դեպքում)

էլեկտրասարքավորումների համակարգի, պնևմասարքավորումների համակարգի (կառուցվածքի մեջ առկայության դեպքում), հիդրոսարքավորումների համակարգի (կառուցվածքի մեջ առկայության դեպքում) մոնտաժումը».

 

2. VIII բաժինը «3917 29 000 9-ից Այլ խողովակներ, փողրակներ և ճկափողեր, կոշտ, այլ պլաստմասսայից» դիրքից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«3917 21 100 0-ից Խողովակներ, փողրակներ և ճկափողեր, կոշտ, էթիլենի պոլիմերներից, անկարան, կտրած հատվածների, որոնց երկարությունը գերազանցում է լայնական հատույթի առավելագույն չափսը, մշակված կամ չմշակված մակերեսով, բայց որևէ այլ մշակման չենթարկված

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքի առկայությունը <5>

այն արդյունաբերական օբյեկտի շահագործումը որոշող թույլատրագրերի առկայությունը, որում իրականացվում է արդյունաբերական օբյեկտի վտանգի դասին համապատասխանող արտադրանքի թողարկումը

անդամ պետության տարածքում հետևյալ տեխնոլոգիական գործառնությունների իրականացումը՝

հումքային բաղադրիչների նախապատրաստում՝ 20 միավոր․ կաղապարում՝ 100 միավոր

արտադրատեսակի մշակում՝ 35 միավոր

պատրաստի արտադրատեսակի հավաքում՝ 20 միավոր»։

Ապրանքը կարող է դասվել անդամ պետությունների տարածքներում արտադրվածի շարքին՝ անդամ պետությունների տարածքներում սույն բաժնում նշված պայմանների պահպանման, արտադրական և տեխնոլոգիական գործառնությունների կատարման համար միավորների գումարային քանակն առնվազն 75 միավոր ապահովելու դեպքում»։

 

3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ XVI բաժնով.

 

«

XVI. Ծանր մեքենաշինություն

8428 20-ից

Այլ սորամբարձիչներ և անընդհատ գործողության փոխակրիչներ (կոնվեյերներ)՝ ապրանքների կամ նյութերի համար՝ այլ ժապավենային

օտարերկրյա պետության և (կամ) միջազգային կազմակերպության, և (կամ) օտարերկրյա իրավաբանական կամ ֆիզիկական անձի, և (կամ) առանց իրավաբանական անձի ձևավորման օտարերկրյա կառույցի հսկողության տակ չգտնվող անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ <10> կոնստրուկտորական և տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայությունը՝ համապատասխան արտադրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով՝ առնվազն 5 տարի ժամկետով

անդամ պետություններից մեկի տարածքում արտադրանքի վերանորոգում, հետվաճառքային և երաշխիքային սպասարկում իրականացնելու համար լիազորված սպասարկման կենտրոնի առկայությունը.

անդամ պետությունների տարածքներում հետևյալ լրակազմող բաղադրիչների և տեխնոլոգիական գործառնությունների արտադրություն (իրականացում) (եթե նախատեսված է սարքավորումների կառուցվածքով կամ դրա արտադրության տեխնոլոգիական գործընթացով)՝

ժապավենի արտադրություն կամ անդամ պետությունների տարածքներում արտադրվածների օգտագործում (20 միավոր)

շարժաբեր խմբի արտադրություն (30 միավոր) կայահաստոցի արտադրություն (25 միավոր)

հոլովակների արտադրություն (30 միավոր)

ձգովի սարքի արտադրություն (15 միավոր)

բեռնման սարքի արտադրություն (15 միավոր).

ժապավենի որսիչների (սահմանափակիչների) արտադրություն (15 միավոր)

մետաղակառուցվածքների հավաքման-եռակցման արտադրություն (20 միավոր).

Շարժիչի արտադրությունը կամ անդամ պետությունների տարածքներում արտադրվածների օգտագործումը (20 միավոր) և (կամ) մոնտաժումը (5 միավոր)

կառավարման մարմինների՝ անդամ պետությունների տարածքներում արտադրությունը կամ դրանց տարածքներում արտադրվածների օգտագործումը (20 միավոր) և (կամ) մոնտաժումը (5 միավոր)

էլեկտրասարքավորումների համակարգերի՝ անդամ պետությունների տարածքներում արտադրությունը կամ դրանց տարածքներում արտադրվածների օգտագործումը (20 միավոր) և (կամ) մոնտաժումը (5 միավոր)

պնևմասարքավորումների համակարգերի՝ անդամ պետությունների տարածքներում արտադրությունը կամ դրանց տարածքներում արտադրվածների օգտագործումը (20 միավոր) և (կամ) մոնտաժումը (5 միավոր)

հիդրոսարքավորումների համակարգերի՝ անդամ պետությունների տարածքներում արտադրությունը կամ դրանց տարածքներում արտադրվածների օգտագործումը (20 միավոր) և կամ մոնտաժումը (20 միավոր)։

Ապրանքը կարող է դասվել անդամ պետությունների տարածքներում արտադրվածի շարքին՝ անդամ պետությունների տարածքներում սույն բաժնում նշված պայմանների պահպանման, արտադրական և տեխնոլոգիական գործառնությունների կատարման համար միավորների գումարային քանակն ապահովելու դեպքում՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը՝ առնվազն 90 միավոր,

2024 թվականի հունվարի 1-ից՝ առնվազն 120 միավոր,

2026 թվականի հունվարի 1-ից՝ առնվազն 150 միավոր

»

 

4. Լրացնել հետևյալ բովանդակությամբ XVII բաժնով.

 

«

XVII. Չափման սարքեր

9027 10-ից

Սարքեր և ապարատուրա՝ ֆիզիկական կամ քիմիական անալիզի համար նախատեսված (օրինակ` բևեռաչափեր, բեկումաչափեր, սպեկտրաչափեր, գազա- կամ ծխաանալիզատորներ)

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ <10> համապատասխան արդյունաբերական ապրանքի արտադրության,

արդիականացման և զարգացման հնարավորությունը հաստատող ծավալով կոնստրուկտորական (ներառյալ սահմանված կարգով գրանցված տեխնիկական պայմաններն ու շահագործման փաստաթղթերը) և տեխնոլոգիական փաստաթղթերի և ծրագրային ապահովման նկատմամբ բացառիկ իրավունքների առկայությունը՝ առնվազն նրա ծառայության ժամկետով

անդամ պետություններից մեկի տարածքում վերանորոգում, հետվաճառքային և երաշխիքային սպասարկում իրականացնելու համար լիազորված սպասարկման կենտրոնի առկայությունը.

անդամ պետությունների տարածքներում հետևյալ գործառնությունների իրականացումը՝

տպատախտակների պատրաստումը, մոնտաժումը․ գրանցումը միկրոծրագրային ապահովման էներգաանկախ հիշողության մեջ՝ սխեմատեխնիկական լուծում տալու համար

ծրագրային ապահովման բեռնումն ու փոխդասավորումը.

արտադրատեսակի հավաքումն ու մոնտաժումը

հսկիչ-չափիչ փորձարկումների անցկացում

փաթեթվածքը

9030 10 000 0

Իոնացնող ճառագայթումների հայտնաբերման կամ չափման սարքեր և ապարատուրա

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արդյունաբերական ապրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար բավարար ծավալով կոնստրուկտորական, տեխնիկական փաստաթղթերի և ծրագրային ապահովման նկատմամբ բացառիկ իրավունքների առկայությունը՝ առնվազն 5 տարի ժամկետով <11>

անդամ պետություններից մեկի տարածքում վերանորոգում, հետվաճառքային և երաշխիքային սպասարկում իրականացնելու համար լիազորված սպասարկման կենտրոնի առկայությունը.

անդամ պետությունների տարածքներում հետևյալ գործառնությունների իրականացումը (արտադրական գործընթացում նման գործառնության առկայության դեպքում)՝

կորպուսի պատրաստումը

հաշվիչ մեխանիզմի պատրաստումը

տպատախտակների պատրաստումը

կառավարման բլոկի պատրաստումը

էլեկտրոնային բաղադրիչների առնվազն 70 տոկոսի մոնտաժումը տպատախտակների տակդիրների վրա

հավաքումը

անդամ պետությունների կազմակերպությունների կողմից մշակված ծրագրային ապահովման բեռնումն ու փոխդասավորումը

չափագիտական բնութագրերի կարգաբերումը և ստուգումը

փաթեթվածքը

անդամ պետությունների տարածքներում արտադրված

էլեկտրոնային բաղադրիչների օգտագործման տոկոսային բաժնի պահպանումը (միկրոպրոցեսորների, միկրոկառավարիչների, հիշողության սխեմաների և միջերեսների միկրոսխեմաների)՝ նշված էլեկտրոնային բաղադրիչների քանակի առնվազն 90 տոկոսը

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ <11> համապատասխան արտադրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար տեխնիկական փաստաթղթերի, այդ թվում՝ 3D մոդելի, և դրա նկատմամբ իրավունքի առկայությունը՝ առնվազն 5 տարի ժամկետով

անդամ պետություններից մեկի տարածքում արտադրանքի վերանորոգում, հետվաճառքային և երաշխիքային սպասարկում իրականացնելու համար լիազորված սպասարկման կենտրոնների առկայությունը.

արտադրողի կառուցվածքում սեփական կոնստրուկտորական- տեխնոլոգիական ստորաբաժանումների, էլեկտրոնային սխեմատեխնիկայի և ծրագրային-տեխնիկական ապահովման ստորաբաժանումների, իոնացնող ճառագայթումների չափման և միջուկային-ֆիզիկական գործընթացների մոդելավորման, ինչպես նաև չափագիտական ապահովման ոլորտում իրավասու ստորաբաժանումների առկայությունը

արտադրողի մոտ՝ փորձարկումների անցկացման, արտադրված արտադրանքի որակի և անվտանգության ստուգման համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանումների առկայությունը

արտադրողի մոտ ատոմային էներգիայի և իոնացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման ոլորտում գործունեություն իրականացնելու իրավունքի թույլատրագրերի առկայությունը

անդամ պետությունների տարածքներում հետևյալ գործառնությունների իրականացումը՝

իոնացնող ճառագայթումների դետեկտորների՝ անդամ պետությունների տարածքներում պատրաստումը կամ արտադրվածների օգտագործումը (կառուցվածքում առկայության դեպքում)

իոնացնող ճառագայթումների աղբյուրների՝ անդամ պետությունների տարածքներում պատրաստումը կամ դրանց տարածքներում արտադրվածների օգտագործումը (կառուցվածքում առկայության դեպքում)

նախապատրաստական (դետալների լազերային և մեխանիկական ձևում, ձուլվածք՝ կապարից և պլաստմասսայից, դրոշմում, ճկում, ծակատում)՝ փաստաթղթերին համապատասխան՝

դետալների նախագծում և պատրաստում արագ նախատիպավորման (3D-տպագրություն) տեխնոլոգիայի կիրառմամբ (փաստաթղթերում առկայության դեպքում)․

եռակցում

դետալների ջերմային մշակում

դետալների մեխանիկական մշակում (խառատային, ֆրեզերային, փականագործական, մամլիչ և այլն)

հանգույցների ու դետալների հավաքում (դետեկտման բլոկների, պաշտպանության բլոկների, տրանսֆորմատորների, պաշտպանիչ ու լուսապաշտպանիչ թաղանթների, սնուցման ֆիլտրերի)

պաշտպանիչ բազմաշերտ ծածկույթով պատում՝ գալվանական, պոլիմերային, ներկային և բարակ թաղանթային պատվածքների կիրառմամբ, ինչպես նաև մոնտաժումը կամ դրանց համատեղ կիրառումը, ինչպես նաև դետալների ու հանգույցների մետաղապատումը

տպատախտակների պատրաստումը, մոնտաժումը և կարգաբերումը (փաստաթղթերում առկայության դեպքում)

հանգույցների ու դետալների մոնտաժումը (մալուխների, միակցիչների և էլեկտրոնային բլոկների, այդ թվում՝ միջբլոկային մոնտաժումը)

հանգույցների, բլոկների, սարքերի և համալիրների կարգավորում՝ ներառյալ կարգաբերումը, ծրագրավորումը, թեստավորումը, աստիճանավորման և ստուգաճշտման աշխատանքները, զելումը և առաջնային ստուգումը

պատրաստի արտադրատեսակների հավաքում (միջուկային չափումների և ռադիացիոն հսկողության համար նախատեսված սարքավորումների)

փաթեթվածքի պատրաստում

տարբեր տեսակների ազդեցության մասով (մեխանիկական, կլիմայական, էլեկտրական, էլեկտրամագնիսական, ռադիացիոն) փորձարկումների անցկացում, ինչպես նաև հետազոտական, ընդունման, պարբերական, ընդունման-հանձնման աշխատանքներ

»:

 

5. Պարբերությունը 9-րդ ծանոթագրությունից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ըստ «հաստոցաշինություն», «էլեկտրատեխնիկա և ռադիոտեխնիկա», «ծանր մեքենաշինություն» և «չափման սարքեր» ճյուղերի:»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան